NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ապրիլի 15 ժ.18.00 Մատենադարանի մոտ կկայանա իրավապաշտպան կազմակերպությունների հանրահավաքը ` Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման կապակ
Ապրիլի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան` վերջին օրերին ՀՀ-ում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների վերաբերյալ:
Կլոր սեղանը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խմբի կողմից:
Քննարկմանը մասնակցեցին շուրջ 70 տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններ:
Վաղը` ապրիլի 15 ժ.18.00 Մատենադարանի մոտ կկայանա իրավապաշտպան կազմակերպությունների հանրահավաքը ` Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ:
Կլոր սեղանի ավարտին ընդունվեց հետեւյալ հայտարարությունը:
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունում վերջին ժամանակներս տեղի են ունենում քաղաքական սրընթաց զարգացումներ:
Ընդդիմության կազմակերպած հանրահավաքների եւ ցույցերի ժամանակ իշխանամետ ուժերի եւ իշխանական կառույցների կողմից հրահրվում էին սադրանքներ, ձերբակալվում էին ընդդիմության ակտիվիստներ եւ հանրահավաքի մասնակիցներ, կատարվում էին ֆիզիկական բռնություններ եւ հաշվեհարդարներ, քաղաքական բնույթի մեղադրանքներով կալանավորվում էին քաղաքական գործիչներ: Խոչընդոտվում էր ՀՀ քաղաքացիների եւ բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը: Փակվում էին Երեւան բերող ճանապարհները, չէին աշխատում ավտոբուսները եւ երթուղային տաքսիները, բռնության էին ենթարկվում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներ:
Այս ամենը, սակայն, չընկճեցին ընդդիմության եւ ժողովրդի վճռականությունը: Երեւանի ազատության հրապարակում մի քանի օր իրար հետեւած հանրահավաքներին եւ նստացույցերին հաջորդեց ապրիլի 12-ի բազմահազարանոց հանրահավաքը եւ դեպի նախագահական նստավայր երթը: Ոստիկանությունը եւ ներքին զորքերը Ազգային ժողովի մոտակայքում փշալարերով, ջրցան մեքենաներով եւ հատուկ տեխնիկայի այլ միջոցներով փակել էին դեպի նստավայր տանող ճանապարհը:
Հավանական ընդհարումից խուսափելու նպատակով հենց փշալարերի մոտ էլ կանգ առավ երթը եւ առաջադրեց իր քաղաքական պահանջները գործող իշխանություններից: Մի քանի ժամ տեւած հանրահավաքի մասնակիցների կողմից որեւէ հակաօրինական գործողություն չի կատարվել եւ որեւէ փորձ անգամ չի արվել փշալարերը եւ այլ արգելանքներ հաղթահարելու ուղղությամբ: Սակայն գիշերը ժամը 2-ի սահմաններում ներքին զորքերը եւ ոստիկանությունը տարբեր կետերից անսպասելի հարձակում են գործել ցուցարարների վրա` օգտագործելով պայթուցիչներ, ջրցան մեքենաներ, ռետինե մահակներ եւ այլ միջոցներ: Հարձակման արդյունքում ծեծվել, վիրավորվել եւ կալանավորվել են երթի բազմաթիվ մասնակիցներ, շատերը գտնվում են հիվանդանոցներում, շատ կալանավորվածների անուններ ճշտել հնարավոր չէ:
Բացի ցույցը ցրելուց, ոստիկանական ջոկատները հարձակվել են ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների վրա, ջարդել են դռները, գույքը, առանց որեւէ փաստաթղթեր ներկայացնելու, ֆիզիկական բռնություն գործադրելով, կալանավորել են գրասենյակներում գտնվողներին:
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս այս ամենը գնահատում ենք պետական ահաբեկչություն, ոստիկանական պետությանը բնորոշ գործելակերպ: Գտնում ենք, որ անթույլատրելի է քաղաքական խաղաղ գործընթացներին ոստիկանության եւ ներքին զորքերի ուժային միջամտությունը, դատապարտում ենք բռնության կիրառման ցանկացած դրսեւորում եւ կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ յուրաքանչյուրին իր բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ բռնության եւ կամայականության:
Գայանե Մարկոսյան
Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն
Արտակ Կիրակոսյան
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Գեորգի Վանյան
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն
Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Վարդան Հարությունյան
Ազատ խոսքի աջակցության հիմնադրամ
Լեւոն Բարսեղյան
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Էլեոնորա Մանանդյան
"Նոր Հայաստան" ՀԿ
Նորա Հակոբյան
Կանանց հանրապետական խորհուրդ
Աստղիկ Ավետիսյան
ԵՊՀ դասախոս
Գայանե Շագոյան
"Հազարաշեն" ՀԿ
Կարեն Հակոբյան
"Հույս" ՀԿ
Կարինե Դանիելյան
Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա
Իզաբելա Սարգսյան
Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի հայկական կոմիտե
Ստեփան Դանիելյան
"Համագործակցություն հանուն ժողովրդավարության" ՀԿ
Սվետլանա Ասլանյան
Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
Աշոտ Բլեյան
"Տանիք" ՀԿ
"Շողեր միություն" ՀԿ
"21-րդ դարի առաջնորդների ֆորում"
"ՀԵՆԿ" ՀԿ
Երիտասարդություն հանուն ժողովրդավարության
