NON-GOVERNMENTAL ORGANIZATION
9-15 մայիսի, 2004թ
1. «Քաղաքացիական կամքը հանուն եւ ընդդեմ» ֆորում
-ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է
ՔԱՂԱՔԱՑԻՆ, ՎՏԱՆԳՎԱԾ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
[10.05.2004]
«Քաղաքացիական կամքը հանուն § ընդդեմ» հասարակական կազմակերպությունների ֆորումի
նախաձեռնող խումբն այսօր հանդես էեկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված
է, որ անկախ իշխանությունների § ընդդիմության հնարավոր երկխոսության արդյունքներից`
Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների § ազատությունների խախտումներն ու
բռնությունները չեն կարող լինել քաղաքական սակարկության առարկա:
«Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, չհանդիսանալով
քաղաքական պայքարի կողմ § չհավակնելով իշխանության, երկրի ղեկավարներից պահանջում
ենք.
1. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին,
2. պատժել լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց,
3. պատժել սահմանադրական իրավունքները խախտած պետական պաշտոնյաներին § դատապարտել
այդ վտանգավոր եր§ույթը,
4. պետական § հասարակական ինստիտուտները չօգտագործել որպես ներքաղաքական պայքարի
գործիքներ,
5. փոփոխություններ կատարել «Հանրահավաքների, երթերի § ցույցերի մասին» օրենքում`
համապատասխանեցնելով այն մարդու հիմնարար ազատությունների ոգուն § տառին,
6. ապահովել քաղաքացու ազատ տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքը,
մասնավորապես հաճախականություն տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը», ասվում է
հայտարարության մեջ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=775
-ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
[13.05.2004]
«Քաղաքացիական կամքը հանուն եւ ընդդեմ» ֆորումի կազմակերպիչներն այսօր ՀՀ գլխավոր
դատախազության դիմաց կազմակերպել էին բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցների առջեւ
դրված էր փոքրիկ փշալար, իսկ ֆորումի ներկայացուցիչները, ձեռքներին ձեռնաշղթա,
ստորագրահավաք էին անում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:
Ամեն օր 1 ժամ՝ ժամը 10-ից 11-ը, ֆորումի ներկայացուցիչները դատախազության մոտ
պահանջելու են ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով մեկուսացված մարդկանց:
Ակցիայի մասնակիցների թվում են իրավապաշտպան կազմակերպությունների նախագահներ,
հասարակական կազմակերպությունների անդամներ: Նրանց կարծիքով, եթե երկրում կան
քաղբանտարկյալներ, ուրեմն ոչ մեկը պաշտպանված չէ:
Այսօր 1 ժամվա ընթացքում հավաքվեց 22 ստորագրություն: Հիմնականում մարդիկ խուսափում
են ստորագրել, որովհետեւ փաստաթուղը պահանջում է նշել ոչ միայն անուն ազգանուն,
այլեւ բնակության հասցե:
Շատերն ուղղակի ասում էին. «Մենք սրանց լավ ենք ճանաչում, մեր անշառ գլուխը դնենք
դարդի տա՞կ»: Մյուսներն առանց հապաղելու ստորագրում էին, իսկ մի քաղաքացի էլ, որը
դուրս եկավ դատախազության շենքից, իրեն մոտեցած ակցիայի մասնակցի առաջին հարցին, թե
«դուք ՀՀ քաղաքացի՞ եք», պատասխանեց. «Ես դատախազության աշխատակից եմ»,- ու
չստորագրեց պահանջը:
Նկատենք որ մի քանի օր տեւող այս ակցիայից հետո քաղաքական բանտարկյալներին ազատ
արձակելու պահանջով եւ ՀՀ քաղաքացիների ստորագրությամբ դիմումն ուղարկվելու է ՀՀ
գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=783
-ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄՈՏ ՊԻԿԵՏԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
[14.05.2004]
Այսօր «Քաղաքացիական կամքը հանուն եւ ընդդեմ» հասարակական կազմակերպությունների
անդամները ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին, որ մայիսի 11-ին տեղի ունեցած մոտ 80
հասարակական կազմակերպությունների ֆորումի արդյունքում ստեղծվել են աշխատանքային
խմբեր, որոնք աշխատելու են երեք ուղղություններով ՝ օրենսդրական դաշտ, քաղաքացիական
հասարակություն, տեղեկատվություն եւ իրազեկում:
Ֆորումի մասնակիցները իրենց նախապատվությունը տվեցին հետեւյալ առաջարկություններին
՝ ամեն օր առավոտյան ժամերին պիկետ կազմակերպել ՀՀ Դատախազության շենքի մոտ,
կազմակերպել ակցիաներ ՝ ուղղված արդարադատության անարդար գործող համակարգի դեմ:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» հայաստանյան կոմիտեի անդամ Իզաբելա Սարգսյանի
խոսքերով, քանի դեռ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, իրենց պայքարը
շարունակվելու է.«ՀՀ Դատախազության մոտ մեր կազմակերպած պիկետը ՝ հասարակական
բողոքի մի նախադեպ է եւ եթե այնտեղ ընդամենը 5 հոգի լինեն, ապա նշանակում է, որ մեր
երկրում կան մարդիկ, որոնք դեմ են այսօրվա անօրինականություններին»:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=784
2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ
-ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[11.05.2004]
Արմավիրի ոստիկանությունը մայիսի 6-ին ձերբակալել, իսկ դատարանը 10 օրյա վարչական
կալանքի է ենթարկել «Հանրապետություն» կուսակցության ակտիվիստ Պողոս Աբրահամյանին:
Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ մայիսի 4-ի հանրահավաքի մասնակից Գուրգեն
Սողոմոնյանին, որը համարձակվել է ոչ միայն մասնակցել հանրահավաքին, այլ նաեւ բռնել
է «Արմավիրի շրջան» մակագրությամբ պաստառ (նրա նկարը տպագրվել է «Առավոտ» օրաթերթի
մայիսի 5-ի համարում): Երկու դեպքում էլ կալանավորվածները մեղադրվել են
ոստիկանության ներկայացուցիչներին զազրախոսելու մեջ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=778
-ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
[14.05.2004]
Այսօր ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար Էջմիածնի շրջանի Մուսալեռ
գյուղի մոտ ձերբակալվել է նույն շրջանի Արաքս գյուղի բնակիչ, «Հանրապետություն»
կուսակցության անդամ Գագիկ Սարգսյանը: Նրան տարել են ՆԳ բաժին:
Ի դեպ, նախորդ հանրահավաքին մասնակցելու համար 10-օրյա վարչական կալանքի է
ենթարկվել Արմավիրի 3 բնակիչ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=787
-Սուրենյանցը եւ Զաքարյանը
կմնան կալանքի տակ
[14.05.2004]
Վճռաբեկ դատարանը ուրբաթ օրը որոշել է «անփոփոխ թողնել վերաքննիչ դատարանի
որոշումը»՝ մերժելով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներ Սուրեն
Սուրենյանցի եւ Արամազդ Զաքարյանի նկատմամբ փոխել խափանման միջոցը եւ նրանց ազատ
արձակել գրավի դիմաց:
Սուրեն Սուրենյանցը եւ Արամազդ Զաքարյանը ձերբակալվել էին ապրիլի սկզբին՝
«Արդարություն» դաշինքի ներկայացուցչների եւ համակիրների դեմ Գլխավոր դատախազության
հարուցած քրեական գործով:
Կարինե Քալանթարյան
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=785
3. Միջազգային կազմակերպությունները՝ Հայաստանում տեղի ունեցող
իրադարձությունների վերաբերյալ
ԵԱՀԿ-Ն ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ
[12.05.2004]
Երեւանում ԵԱՀԿ Գրասենյակի տնօրեն, դեսպան Վլադիմիր Պրյախինն այսօր ողջունել է
Հայաստանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ շփումների վերսկսումը:
«Ես կոչ եմ անում երկու կողմերին էլ սկսել իրական եւ բովանդակալից երկխոսություն
սահմանադրության շրջանակներում լուծելու շարունակվող դժվարությունները», ասել է
Պրյախինը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ 55-անդամ պետությունները ուշադրությամբ հետեւել են Հայաստանում
քաղաքական զարգացումներին. «Երկխոսությունը համընդհանուր ըմբռնման հասնելու,
տարաձայնությունները հարթելու եւ քաղաքական կայունությունը խթանելու լավագույն
միջոցն է»:
Վլադիմիր Պրյախինը դիմել է Հայաստանի իշխանություններին վերանայել վերջին ցույցերի
ժամանակ ձերբակալվածների գործերը:
Նա նաեւ կոչ է արել իշխանություններին շարունակել Վարչական Օրենսգիրքի
բարեփոխումները` վարչական կալանքները վերացնելու նպատակով:
«Այդ ձերբակալություններն անհամատեղելի են մարդու իրավունքների եվրոպական
չափանիշներին», ասել է նա:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=781
4. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած առնվազն երկու անձ կկանգնեն դատարանի
առջեւ
[12.05.2004]
Երեւան քաղաքի դատախազությունը, որի վարույթում է գտնվում ապրիլի 5-ին
Մատենադարանին հարող տարածքում «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի
ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրելու եւ վերջիններիս պատկանող
գույքը վնասելու փաստով ապրիլի 8-ին հարուցված քրեական գործը, պարզել է այդ
անձանցից երկուսի ինքնությունը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի գլխավոր դատախազության հասարարական կապերի եւ լրատվական բաժինը այսօր
տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ «զանգվածային լրատվության միջոցների
ներկայացուցիչների մոտ գտնվող տեսագրման ու լուսանկարման սարքավորումները
կոտրողներից մեկը եղել է Երեւանի բնակիչ Աշոտ Ավետիսյանը, մյուսը՝ Արտաշատի բնակիչ
Հրայր Հարությունյանը:
«Թե' Ավետիսյանը եւ թե' Հարությունյանը լիովին խոստովանել են եւ համապատասխան
ցուցմունքներ են տվել», - ասված է հաղորդագրությունում:
Նրանք, սակայն, չեն ձերբակալվել: Երեւանի գլխավոր դատախազ Հրաչյա Բադալյանը
«Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ գործը շուտով կուղարկվի դատարան:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝
«մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն», ինչի
համար նախատեսվում է պատիժ՝ մեկից երկու տարի ուղղիչ աշխատանքներ կամ
առավելագույնը՝ հինգ տարի ազատազրկում:
Կարինե Քալանթարյան
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=780
5. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ՄԵՆՔ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
[13.05.2004]
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախաձեռնությամբ
այսօր «Արմենիա» հյուրանցում հրավիրվել էր փորձագիտական սեմինար «Ազգային
փոքրամասնությունների մասին օրենքի նախագծի առանցքային դրույթները. ավարտ, թե՞ նոր
սկիզբ» թեմայով:
Հրավիրված փորձագետները, ազգային փոքրամասնությունների ու կառավարական մարմինների
ներկայացուցիչները քննարկում էին «Ազգային փոքրմասնությունների մասին» օրենքի
անհրաժեշտության խնդիրը:
Ծրագրի ղեկավար Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ ներկայումս կա երկու մոտեցում այս
խնդրի վերաբերյալ: Առաջին` գտնում են, որ օրենքն անհրաժեշտ է, եւ երկրորդ`, որ դա
պետք չէ, ու եղած խնդիրները կարելի է լուծել եղած օրենսդրության շրջանակում:
Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության պետ
Հրանուշ Խառատյանի խոսքերով` կառավարության մոտեցումն այն է, որ այս հարցում
փոքրամասնությունների կարծիքը պետք է վճռորոշ լինի. պետք է նրանց նման օրենք, թե՞
չէ:
Ըստ Հրանուշ Խառատյանի` հնարավոր օրենքը նաեւ որոշակի ռիսկեր է պարունակում հենց
ազգային փոքրամասնությունների համար, եւ խնդիրը պետք է մանրամասն ու լուրջ
քննարկել:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=782
6. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
-ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ՝ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐ
[14.05.2004]
Իրավական համակարգը դեմոկրատական դարձնելու նպատակով 2003 թվականի հոկտեմբերի 20-ին
փոփոխություն է արվել «Ձերբակալված § կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի
47-րդ հոդվածում, համաձայն որի ստեղծվում է հասարակական դիտորդների խումբ:
Այն իրավունք կունենա առանց նախապես տեղեկացնելու այցելել ՀՀ քրեակատարողական
հիմնարկներ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ համակարգի
կատարելագործման համար շատ կար§որ է հատկապես հասարակական վերահսկողությունը:
Հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների անդամներից բաղկացած 11 հոգանոց
խումբը կգործի 3 տարի, որից հետո կազմը կփոխվի:
Նախարարը հասարակական դիտորդական խմբի անդամներին հանձնեց վկայականները § խորհուրդ
տվեց հենց այսօր գումարել առաջին նիստը § որոշել անելիքները:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=786
-ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
[11.05.2004]
Վերջին մեկ տարվա պրակտիկան ցույց է տալիս, որ որքան գրագետ է մարդը, որքան լավ է
տիրապետում օրենքներին եւ գիտի սեփական իրավունքները, այնքան դժվար է նրան անհիմն
մեղադրելը: Այս նկատառումներից ելնելով՝ Փաստաբանների միջազգային միությունը եւ
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» փոքրիկ բրոշյուրներ են տպագրել՝ «Իմացեք
ձեր իրավունքները» եւ «Ձերբակալված մարդկանց իրավունքները Հայաստանում»
վերնագրերով: Այս գրքույկները հարկ է, որ կարդան ոչ միայն միտինգների մասնակիցները,
այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք պատրաստվում են շարունակել բնակվել
Հայաստանում: Մայիսի 14-ի միտինգին ընդառաջ նախ ներկայացնենք վարչական
իրավախախտումներին վերաբերող խորհուրդները: «Եթե ձեզ մոտենում են փողոցում եւ
խնդրում անցնել բաժին, չարժե դիմադրելու փորձ անել, այդ դեպքում ձեր
գործողությունները կարող են գնահատվել որպես դիմադրություն, սակայն դուք իրավունք
ունեք փաստաթուղթ պահանջել մոտեցողից եւ տեղեկանալ, թե ինչն է ձեզ տանելու
պատճառը»,-գրված է գրքույկներից մեկում: Հեռախոսով հրավիրելու դեպքում դուք կարող
եք պահանջել գրավոր ծանուցագիր, որի մեջ պետք է նշված լինի, թե ինչ գործով ու ինչ
կարգավիճակով (տուժող, վկա, կասկածյալ) եք հրավիրվում, որ ժամին, ուր, կանչողի
անունը: Վարչական ձերբակալության մասին անպայման պետք է կազմվի արձանագրություն,
որը պետք է ստորագրեն պաշտոնատար անձը եւ ձերբակալվածը, որը կարող է նաեւ հրաժարվել
ստորագրելուց: Ձերբակալվածի խնդրանքով իրավապահները պարտավոր են նրա գտնվելու վայրի
մասին տեղեկացնել հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիային:
Վարչական պատասխանատվության ենթարկվողին կարող են ենթարկել զննության (նույն սեռին
պատկանող 2 ընթերակաների ներկայությամբ), որը պետք է արձանագրվի: Նա իրավունք ունի
ծանոթանալ գործի նյութերին, բացատրություններ տալ, ապացույցներ ներկայացնել, օգտվել
փաստաբանի օգնությունից: Վարչական պատասխանատվության գործը կազմվում է
ոստիկանությունում եւ քննվում դատարանում, որոշումը հայտարարվում է անհապաղ, իսկ
եռօրյա ժամկետում պարտավոր են տվյալ անձին տրամադրել որոշման պատճենը: Վարչական
տուգանքը վճարվում է ոչ ուշ, քան 15 օրում: Վարչական կալանքը կիրառվում է բացառիկ
դեպքերում՝ առավելագույնը 15 օրով: Կալանք չի կարող կիրառվել հղի, մինչեւ 12
տարեկան երեխաներ ունեցող կանանց, 18 տարին չլրացած անձանց, 1-ին եւ 2-րդ խմբի
հաշմանդամների նկատմամբ: Ձերբակալման ժամկետը հաշվվում է կալանքի ժամկետի մեջ:
Քրեական գործով որպես վկա հրավիրելու դեպքում ձեզ պարտավոր են հարցաքննել մինչեւ
երեկոյան ժամը 22-ը, միայն կասկածյալին կամ մեղադրյալին, այն էլ՝ ծայր
անհրաժեշտության դեպքում կարող են հարցաքննել գիշերային ժամերին: Վկային անժամկետ
պահելը, որեւէ քննչական գործողություն նրա հետ չկատարելը միջազգային նորմերի կոպիտ
խախտում է: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը վկային պաշտպան ունենալու
հնարավորություն չի տալիս, բայց, ըստ Սահմանադրության, յուրաքանչյուր ոք իրավունք
ունի իրավաբանական օգնություն ստանալ, ուստի պահանջեք, որ ձեզ իրավաբանական
օգնություն ցույց տան: Չնայած «վկան պարտավոր է ցուցմունք տալ», սակայն նա կարող է
ցուցմունքներ չտալ իր եւ իր մերձավոր ազգականների (ծնողների, զավակների, ամուսնու,
եղբայրների ու քույրերի, պապի, տատի, թոռների, ամուսնու ծնողների) դեմ: Նա կարող է
անձամբ շարադրել ցուցմունքը, ծանոթանալ հարցաքննության արձանագրությանը, լրացումներ
անել: Որպես կասկածյալ եւ մեղադրյալ հարցաքննվելիս կարող է հրաժարվել ցուցմունք
տալուց, եւ դա չի կարող մեկնաբանվել ի վնաս անձի: Ձերբակալությունը կարող է տեւել
ոչ ավելի, քան 72 ժամ, հետո պետք է դատարանը՝ անպայման անձի ներկայությամբ, դռնփակ
նիստում քննի կալանքի միջնորդությունը եւ որոշում կայացնի: Ձերբակալության պահին
անձին պետք է ծանոթացնեն ձերբակալվածի իրավունքների հետ, հենց այդ պահից անձը կարող
է պաշտպան ունենալ եւ հարցաքննվել բացառապես պաշտպանի ներկայությամբ: Ընդ որում,
եթե մարդն անվճարունակ է, ապա պաշտպանը տրամադրվում է պետպատվերի կարգով: Պաշտպանի
հետ տեսակցությունը պետք է կոնֆիդենցիալ լինի՝ այն կարող է միայն տեսողական
հսկողության ենթարկվել, բայց չպետք է լսվի: Ոչ ուշ, քան 12 ժամում քննիչը պարտավոր
է անձի գտնվելու վայրի մասին տեղեկացնել հարազատներին: Ձերբակալվածի վրա մարմնական
վնասվածք հայտնաբերելու դեպքում անհապաղ բուժաշխատող է հրավիրվում, որը
բուժօգնություն ցույց տալուց հետո գրառում է կատարում գրանցամատյանում:
Ձերբակալվածին պահելու վայրում պարտավոր են նրան անվճար սնունդ, անկողնային
պարագաներ, սպասք, քնելու տեղ տրամադրել, 20 կիլոգրամանոց ծանրոցների ընդունում եւ
մերձավոր ազգականների հետ մեկժամյա տեսակցություններ թույլատրել, եթե քննիչը,
«քննության շահերից ելնելով», տեսակցություններն արգելելու որոշում չի կայացրել:
Պակաս կարեւոր չէ իմանալ, որ կալանքը խափանման 7 միջոցներից մեկն է, եւ դատարանը ոչ
մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում այն կարող է փոխարինել
գրավով: Խափանման միջոցի, ընդհանրապես՝ քննիչի, դատախազի, դատարանի ցանկացած
որոշում կարող են բողոքարկվել վերադաս դատարանում: Կալանքի որոշումը չի կարող
գերազանցել երկամսյա ժամկետը, իսկ նախաքննության ժամկետը՝ մեկ տարին:
Ա.Օ.
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=779
7. Տեղեկատվության ազատություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայցադիմում է
ներկայացրել քաղաքապետարանի դեմ
[13.05.2004]
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի /ՀՔԱ/ Վանաձորի գրասենյակը շահել է Վանաձորի
քաղաքապետարանի դեմ գործը Լոռի մարզի առաջին ատյանի դատարանում: Միջնորդության
պատճառն էր քաղաքապետ Սամվել Դարբինյանի մերժումը Հելսինկայն Քաղաքացիական
Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին տրամադրել 2002-2003 թթ-ին քաղաքապետարանի եւ
թաղապետարանի կողմից ընդունված բոլոր որոշումների օրինակները: Ըստ ՀՔԱ Վանաձորյան
գրասենյակի ղեկավար Արտուր Սակունցի, քաղաքապետը հիշատակել է «Իրավական ակտերի
մասին » ՀՀ օրենքի նորմերը, որոնց համաձայն, իրավական ակտերը տրամադրվում են միայն
նրանց հասցեներին` ներքին օգտագործման եւ անձնական նպատակների համար: Մնացած
փաստաթղթերը, ինչպես ասել է Վանաձորի քաղաքապետը, տպագրվել են ընդհանուր իրավական
ակտերի պարբերական գրքերում: Սակայն, մարդու իրավունքի ոլորոտի ներկայացուցիչները
չկարողացան գտնել այդ գրքերը նույնիսկ թաղապետարանում: Համարելով , որ տեղական
կառավարման մարմինները խախտել են «Տեղեկատվության Ազատության մասին» ՀՀ օրենքը,
ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել: Լսումների ընթացքում
պատասխանողը առարկություններ չի ունեցել գործի էության վերաբերյալ , սակայն նա նշել
է, որ 2614 որոշումներից մի մասը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է
հրապարակմանը չենթակա տեղեկություններ: Մնացած փաստաթղթերը ստանալու համար հայցվորը
պետք է վճարի 1000 դրամ յուրաքանչյուր օրինակի համար: Ապրիլի 30-ի նիստին ՀՔԱ-ի
Վանաձորի գրասենյակի հայցը բավարարվել է: Դատարանը պարտավորել է քաղաքապետարանին
տրամադրել կազմակերպությանը 2002-2003 թթ-ին քաղաքապետարանի եւ թաղապետարանի կողմից
ընդունված բոլոր որոշումների օրինակները, բացառությամբ նրանք, որոնք գաղտնի են:
Որոշվել է, որ բոլոր փաստաթղթերի համար վճարվող գումարի չափը կկազմի ընդամենը 1000
դրամ:
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1695
Լրտավամիջոցների եւ հեռարձակման ազատություն
«Առավոտ» հեռուստաալիք սկսեց հեռարձակումը
[13.05.2004]
Սեփականատերի եւ անվանման փոփոխության պատճառով տեխնիկական ընդմիջումից հետո մայիսի
10-ին «Առավոտ» հեռուստաալիք սկսեց հեռարձակումը: Ինչպես արդեն հաղորդվել էր,
«Կենտրոն» ալիքի վաճառքից հետո այն վերանվանվել է «Առավոտ»-ի եւ նրա ղեկավարն է
դարձել «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: Չնայած Արամ Աբրահամյանի
հավաստիացմանը, որ նա շարունակելու է աջակցել «Ա 1+» հեռուստաալիքի եթեր
վերադառնալուն /Աբրահամյանը վարում էր «Post Script» ծրագիրը/, «Առավոտ»
հեռուստաալիքը ղեկավարելու նրա համաձայնությունը բավականին բացասական արձագանքի է
արժանացել «Ա1+»-ի ղեկավարության կողմից: /Երկու տարի առաջ, Ռադիոյի եւ
հեռուստատեսության ազգային հանձնաժողովի որոշմամբ «Ա1+» ընդդիմադիր ալիքը մետրային
հաճախականության տենդերային մրցույթին պարտվեց «Կենտրոն», ներկայումս «Առավոտ»
ալիքին/:
Հայկական Համազգային Շարժում /ՀՀՇ/ ընդդիմադիր կուսակցության ղեկավարությունը
հայտարարել է, որ հրաժարվում է հանդես գալ «Առավոտ» հեռուստաալիքի եթերում: Մայիսի
6-ին, վկայակոչելով ՀՀՇ-ի ղեկավարությունում անհայտ աղբյուրը, «Հայկական Ժամանակ»
օրաթերթը հայտնում է, որ կուսակցության ղեկավար մարմինը չի ցանկանում մասնակցել
խոսքի ազատության իմիտացիային:
Մայիսի 7-ին «Չորրորդ իշխանություն» թերթին տված հարցազրույցում Արամ Աբրահամյանը
իր մտահոգությունն է հյատնել այն փաստի վերաբերյալ, որ «քաղաքական ուժերը
հրաժարվում են իրենց դիրքորոշումը հայտարարել ուղիղ եթերում, վախենալով, որ դա
խոսքի ազատության նմանակում կլինի»: «Ամեն դեպքում, ես ցավում եմ, որ քաղաքական
դաշտի մի հատված չի ներկայանա մեր ալիքում, սակայն, ես վստահ եմ, որ դա ժամանակավոր
է», ավելացրել է Արամ Աբրահամյանը:
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1694
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1686
