NON-GOVERNMENTAL ORGANIZATION
16-22 հունիսի, 2004թ
1. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ
- ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
[22.06.2004]
Հունիսի 22-ին Արմավիրի առաջին ատյանի դատարանում ավարտվեց ԱԺՄ անդամ Լավրենտի
Կիրակոսյանի դատավարությունը: Ընդդիմության հանրահավաքների ակտիվ մասնակիցը
դատավորի որոշմամբ ազատազրկվեց 1 տարի 6 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Լավրենտի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել «Քրեական օրենսգրքով»`
թմրամիջոց պահելու համար: Սակայն, մինչ մեղադրանք ներկայացնելը` ցույցերից հետո
ձերբակալված Լավրենտի Կիրակոսյանը 10-օրյա վարչական կալանքի էր ենթարկվել:
Դատարանում` վճռի հրապարակման ժամանակ, դատավորի որոշումը դժգոհությամբ ընդունել են
Լավրենտի Կիրակոսյանի հարազատներն ու համագյուղացիները: Հարազատները պատրաստվում են
վերաքննիչ բողոք ներկայացնել: Իսկ համագյուղացիները պատրաստվում են յուրօրինակ
ձեւով արտահայտել իրենց բողոքը:
Հունիսի 23-ի առավոտյան Քարակերտ գյուղի բնակիչները ոտքով ուղեւորվելու են դեպի
Երեւան: Երթը միաժամանակ բողոքի ակցիա է ու նաեւ այդ միջոցն ընտրվել է գյուղացիների
սուղ ֆինանսական խնդիրների պատճառով:
Մայրաքաղաք հասնելուն պես քարակերտցիները ցույց են կազմակերպելու ՀՀ Գլխավոր
Դատախազության առջեւ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=861
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=858
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=859
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԱՎՐԵՆՏԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
[19.06.2004]
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան Դատավոր պրն. Հովսեփյանին`
Պատճենը` Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակ
Վերջին ժամանակներս դատաիրավական համակարգը դարձել է քաղաքական հետապնդումներ եւ ճնշումներ
իրագործող կառույց: Լավրենտի Կիրակոսյանը նույնպես հետապնդվում է իր քաղաքական
հայացքների եւ ընդդիմադիր դիրքորոշման համար: Կոչ ենք անում անաչառ քննել բոլոր
փաստերը եւ անկողմնակալ վճիռ կայացնել նրա վերաբերյալ: Ակնկալում ենք, որ դատարանը
կիրացնի արդարադատության իր առաքելությունը:
Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտե
Հոգեւոր Հայաստան
Համագործակցություն հանուն ժողովրդավարության միություն
Ֆորում իրավական կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն
Իրավունքի եւ ազատության կենտրոն
Միջնաբերդ
Հույս
Երիտասարդություն հանուն ժողովրդավարության
Երիտասարդական պրոբլեմների ուսումնասիրություն ասոցիացիա
Ս.Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն
Հ.Գ. Քարակերտ գյուղի բնակիչները ի պաշտպանություն Լ. Կիրակոսյանին դատարան են
ներկայացրել 1500 ստորագրություն:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=860
- ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ
ՄԵԿԱԿԱՆ ԿԱՊԻ՞Կ
[17.06.2004]
ՀՀ Գլխավոր դատախազության առջեւ՝ ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների բողոքի
ակցիան այսօր ամփոփվեց յուրահատուկ մրցանակաբաշխությամբ: «Նոր Հայաստան»
հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը ներկայացրեց քաղաքական
բանտարկյալների խնդրին ցուցաբերած վերաբերմունքի համար սահմանված երեք մրցանակները՝
կապիկների արձանիկներ:
Աչքերը սեփական ձեռքերով փակած կապիկի արձանիկը «Ոչինչ չեմ տեսնում»
անվանակոչությունում, վիճարկելի հավակնորդ չունենալով, շնորհվեց ՀՀ Օմբուդսմեն
Լարիսա Ալավերդյանին:
«Ոչինչ չեմ լսում»՝ համապատասխանաբար ականջները փակած կապիկի արձանիկը,
շնորհվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր
Պարգեւ Օհանյանին՝ Էդգար Առաքելյանի դատավարության համար:
«Ոչինչ չեմ ասում»՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը, որը արձանիկի
պես սեփական ձեռքերով փակում է սեփական բերանը: Ի դեպ, վերջին անվանակարգում
«հաղթելու» համար գործող ԶԼՄ-րի միջեւ ծավալվել է լուրջ մրցակցություն: «Ոչինչ չեմ
ասում» անվանակարգի արժանապատիվ հաղթող կարող էին ճանաչվել նաեւ «Հ2», «Արմենիա»,
«Արմնյուզ», «Երեւան» հեռուստաընկերությունները: Սակայն, այս անգամ
նախապատվությունը տրվեց ընդամենը մեկ հեռուստաընկերության:
«Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանի խոսքերով,
այս մրցանակաբաշխությամբ իրենց պայքարը չի ավարտվելու. «Մեկամսյա պիկետները
ապացուցեցին, որ ընդամենը վախի զգացումը հաղթահարելով ցանկացած նպատակին կարելի է
հասնել: Մենք միշտ հետամուտ ենք լինելու մեր պայքարին՝ հանուն ազատ երկրում
արժանավայել ապրելու հնարավորության»:
Բոլոր մրցանակաները ակցիայից հետո ուղղարկվելու են հասցեատերերին:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=857
2. Հանրահավաքների ազատություն
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ
[16.06.2004]
Հունիսի 16-ի հանրահավաքին, ինչպես միշտ, քիչ էին ՀՀ տաբեր մարզերից ժամանած
քաղաքացիները: Սակայն, դա չի նշանակում, որ կրկին բացահայտորեն փակվել են բոլոր
մարզային ճանապարհները:
Հանրահավաքին խոչնդոտելու առումով մարզային իշխանություններն արդեն ընտրել են այլ
ռազմավարություն: Նախօրոք տեղի ոստիկանություն են հրավիրվում իրենց ակտիվությամբ
աչքի ընկած քաղաքացիները եւ զգուշացվում, որ հանրահավաքի մասնակցելու դեպքում
բարդություններ են ունենալու:
Ի դեպ, բազմաթիվ էին այն տեսախցիկները, որոնք ոչ մի ԶԼՄ-ից չէին, բայց սկզբից
մինչեւ վերջ նկարահանում էին հանրահավաքը: Հետաքրքրականն այն է, որ տվյալ
տեսախցիկներն ուղղվում էին ոչ թե հանրահավաքում ելույթ ունեցողների վրա, այլ մեկ առ
մեկ նկարահանվում էին հանրահավաքի մասնակիցները:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=856
3. ՓԱԽՍՏԱԿԱՆԵՐ
ՓԱԽՍՏԱԿԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
[20.06.2004]
Ավանդույթը չխախտելով` այս տարի եւս Հայկական սահմանադրկան իրավապաշտպան կենտրոնը
(ՀՍԻԿ) նախաձեռնեց հունիսի 20-ին Փախստականների միջազգային օրվա առթիվ
միջոցառումների կազմակերպումը Վանաձորում:
Նախորդ տարի նույն օրը կազմակերպվել էր «Աշխարհը երեխաների աչքերով» խորագրով
հանրապետական մրցույթ-միջոցառում, որը նախաձեռնել էր փախստականների եւ բռնի
տեղահանվածների հարցերով կովկասյան ՀԿ-ների CRINGO ցանցը. որպես ցանցի անդամ
կազմակերպություն` Վանաձորում միջոցառումն իրականացրեց ՀՍԻԿ-ը:
Այս տարի միջոցառումների շարքը կազմակերպվել է ՄԱԿ Փախստականների Հարցերի երագույն
Հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՓՀՀ), կովկասյան ՀԿ-ների CRINGO ցանցի եւ
ՀՍԻԿ-ի նախաձեռնությամբ, Վանաձորի քաղաքապետարանի համագործակցությամբ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՓՀՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
Պետեր Նիկոլաուսը, CRINGO ցանցի Հայաստանի համակարգող Կարեն Ասատրյանը, ցանցի անդամ
կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը,
ՀՍԻԿ նախագահ եւորգ Մանուկյանը, հրավիրվածներ:
ՓՀՀ եւ Փախստականների դանիական խորհրդի ֆինանսական աջակցությամբ շուրջ մեկամսյա
ժամկետում բարեկարգվել է Վանաձորի Տարոն-3 թաղամասի փախստականներով բնակեցված թիվ
11, 12 եւ 13 բազմաբնակարան շենքերի բակը, որտեղ կառուցվել եւ տեղադրվել են հովար,
նստարաններ, մարզագույք երեխաների եւ մեծահասակների համար:
Միջոցառման օրը կազմակերպվեցին ծառատունկ, մարզական միջոցառումներ, փախստականների
ընտանիքների երեխաներին հանձնվեցին նվերներ:
Օրվա երկրոդ կեսին հյուրերն այցելեցին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
պալատում ընթացող ՀՍԻԿ Մարդու իրավունքների դպրոցի շենքի ճարտարապետական նախագծերի
ցուցահանդեսին, որից հետո` Փախստականների միջազգային օրվան նվիրված համերգին`
մասնակցությամբ Լոռու մարզի համերգային խմբերի ու շնորհաշատ երեխաների: Որպես
հանդիսատես` համերգին հրավիրված էին նաեւ Լոռու մարզի տարբեր համայնքների փախստական
ընտանիքներ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=862
