NON-GOVERNMENTAL ORGANIZATION
7-13 հուլիսի, 2004թ
1. Քրեակատարողական համակարգի բարեփոխումներ
-
Քննարկվեցին նախնական կալանքին առնչվող խնդիրները
[ 09.07.2004 ]
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպությունը ուրբաթ օրը կազմակերպել
էր քննարկում «Նախնական կալանքի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը
նախորդել էր կազմակերպության կողմից դատախազների, դատավորների, փաստաբանների,
քննիչների շրջանում Հայաստանի տարբեր մարզերում անցկացրած հարցումը:
Դատախազները եւ քննիչները, հարցման արդյունքներով, ավելի երկար ժամանակ են
պահանջում ձերբակալվածներին մեղադրանք առաջադրելու համար: Ներկայումս գործող
օրենքով, ձերբակալված անձին 72 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի մեղադրանքը կամ
նա պետք է ազատ արձակվի: Նույն 72-ժամյա ժամկետի ավարտին պետք է դատավորին
ներկայացվի նախնական կալանքի ենթարկելու մասին միջնորդությունը:
Արդարադատության նախարարության տվյալներով, 2001-2003 թվականներին կալանքի
միջնորդությունները աճել է գրեթե 13 տոկոսով այն դեպքում, երբ բացահայտված
հանցագործությունների թիվը նվազել է: Դատարանները մերժել են ներկայացված
միջնորդությունների միայն 7 տոկոսը: Հարցված դատավորներից մեկը նշել, որ
դատարանները ավելի լավ կաշխատեն, եթե դատավորը իրապես անկախ լինի: Այդ դեպքում, նրա
կարծիքով, կմերժվեն նախնական կալանքի մասին միջնորդությունների 30-40 տոկոսը:
Քննիչների պնդմամբ, 72 ժամը շատ քիչ է, որպեսզի իրենք կարողանան հիմնավորել
նախնական կալանքի անհրաժեշտությունը եւ առաջադրված մեղադրանքը:
«Նա [քննիչը] երբեք պարտավոր չէ մի քանի օր անընդհատ չքնի», - ասաց Գլխավոր
դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Հակոբ Կարախանյանը: - «Պետք չէ
բերել, չոր ասել՝ մենք Եվրոպա ենք ինտեգրվում, եվրոպացիները ամեն ինչով ճիշտ են»:
Քննարկման ժամանակ քննիչները առաջարկում էին 3 օրը տրամադրել կալանքի
անհրաժեշտությունը հիմնավորելու եւ դատարանին միջնորդություն ներկայացնելու համար
եւ եւս 10 օր՝ մեղադրանքն առաջադրելու ու հիմնավորելու համար:
«Դուք պատկերացրեք, երեք օրվա գործողությունների արդյունքում քննիչը մեղադրանք է
առաջադրում, որը ապագայում հիմք է դառնում մեղադրական եզրակացության, ապա՝ հիմք է
դառնում նաեւ դատավճռի համար», - ասաց Հանրապետության ոստիկանության քննչական
վարչության ավագ քննիչ Թաթուլ Պետրոսյանը:
Կարինե Քալանթարյան
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=43
- «Կալանավորվածներին պահելու վայրերը Հայաստանում»
լուսանկարների ցուցահանդես
[10.07.2004]
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հունիսի
10-ին Կոմիտասի պուրակում կազմակերպել էր «Կալանավորվածներին պահելու վայրերը
Հայաստանում» լուսանկարների ցուցահանդես:
Լուսանկարները արվել են ՔՀԻ-ի կողմից 2003թ. oգոստոսից - 2004 թ. մարտ
ժամանակահատվածում կատարված ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածներին
պահելու պայմանների եւ աշխատակազմի աշխատանքային պայմանների մոնիտորինգի ընթացքում:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=874
2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ
«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐ ՉԿԱՆ»
[08.07.2004]
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը այն կարծիքին է, որ
Հայաստանում չկան անօրինական դատապարտվածներ։ Միակը, ըստ նրա, Վաղարշակ
Հարությունյանն էր, որը ազատ արձակվեց։ «Չկան դեպքեր, երբ մարդիկ անօրինական
պահվեն»,— ասաց պարոն Պրյախինը ու լրագրողներին հիշեցրեց, որ, այնուամենայնիվ,
իրենք դատապարտում են թե ադմինիստրատիվ կալանքները, թե քրեական հետապնդումները
«ցածրաստիճան» ընդդիմադիրների նկատմամբ։ «Քաղաքական պայքարը մաքուր ձեռքերով պետք է
տարվի»,— ասում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը։ Միաժամանակ պատասխանելով
լրագրողների հարցերին՝ նա նկատեց. «Օրինակ, միլիցիոներին պլաստիկե շշով հարվածողը։
Նա հարվածել էր, չէ՞։ Հենց այնպես չդատեցին։ Մենք դեմ ենք բռնություններին
ընդհանրապես եւ այս կռվում էլ մնում ենք մեր սկզբունքին։ Ճիշտ ու սխալ չենք
տարբերակում»։
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=872
