15-21 սեպտեմբերի, 2004թ.

Ազատամարտիկները պահանջում են շրջանառությունից հանել սահմանադրական փոփոխությունների
նախագիծը

[15.09.2004]

Նախագահի նստավայրի դիմաց չորեքշաբթի օրը մի քանի տասնյակ նախկին ազատամարտիկներ
բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով Ազգային ժողովում շրջանառությունից հանել
սահմանադրական փոփոխությունների նախագիծը`որը, ըստ ցուցարարների, հակասում է «մարդու
իրավունքներին եւ ժողովրդավարությունը»:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=889

Իրավապահները կրկին զբաղվում են Աշոտ Մանուչարյանի դեմ
բռնության հետաքննությամբ

[16.09.2004]

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանին ապրիլի 22-ին դաժան ծեծի
ենթարկելու փաստով քրեական գործի հետաքննությունը, ըստ ամենայնի, վերսկսվել է`
«Առավոտ» օրաթերթում Մանուչարյանին ծեծողներից մեկի լուսանկարը հրապարակելուց հետո:


Ըստ «Առավոտ»-ի երեկվա հրապարակման, Մանուչարյանը այդ լուսանկարում ճանաչել էր
իր նկատմամբ բռնություն գործադրածներից մեկին:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=891

«ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՔՆ ԻՐ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ»


[16.09.2004]

«Կոռուպցիան Հայաստանում» հարցման 1956 մասնակիցներից 37 տոկոսին 2003թ. ՀՀ նախագահի
եւ խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք է առաջարկվել: Նրանցից 32,5 տոկոսն
այն ընդունել է: Այս թվերն ներկայացվեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնում: պատասխանը:

http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=890

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

[17.09.2004]

«Հայաստանի դատարանները պետք է սերտ համագործակցեն Եվրոպական դատարանի հետ, որպեսզի
մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցը լուրջ վերահսկվի»,- հայտարարեց
ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

ՀՀ Սահմանադրական դատարանում լսվեց 2004 թվականի մայիսի 13-ին Ստրասբուրգում
ստորագրված՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության
կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող եւ լրացնող թիվ 14 արձանագրությանը
ՀՀ Սահմանադրության համապատասխանելու հարցը:

Նշված արձանագրության հիմնական նպատակներից է բարելավել դատական համակարգը:

Օրինակ, արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո դատավորները ընտրվելու են ինը տարի
մեկանգամյա ժամկետով, նաեւ վերահսկողական մեխանիզմներ են ստեղծվելու վճիռների
կատարման հարցում:

Հատկանշականն այն է, որ այս արձանագրությունը չի վավերացրել Եվրոպայի խորհրդի ոչ մի
անդամ պետություն:

ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բացատրեց այս փաստի հանգամանքը
նրանով, որ այսօր Եվրոպական դատարանում կուտակվել են տասնյակ հազար չլուծված գործեր
եւ, փաստորեն, Եվրոդատարանը չի կարողանում աշխատել իր հասցեատերերի հետ:

Իրավիճակից ելնելով, Եվրոդատարանը պետք է կրճատի իր անդամների քանակը եւ ոչ
վիճահարույց գործերը ավելի արագ կարգով լուծի.«Քննարկման փուլում մի երկրի
վերաբերյալ Եվրոդատարանը կարող է արագ որոշում ընդունել եւ պարտադրել անմիջապես
կատարել այդ որոշումը»:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=892

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» ԵՎ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾԵՐԸ
ԿԱՐՃՎԱԾ ԵՆ

[20.09.2004]

Սեպտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատասխանելով «Արդարություն» դաշինքի §
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերի
հետագա ճակատագրի մասին «Իրավունքի» լրագրողի հարցին, տեղեկացրել է, որ երկու գործերն
էլ կարճված են:

Վաղարշակ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն այս մասին տեղյակ չէր, ավելին,
զարմացավ, թե ինչու իրենց այդ մասին չեն տեղեկացնում. չէ՞ որ կարող է փաստաբանն
ուղղակի բողոք ունենալ կարճման որոշման հետ կապված: Թե ինչ հիմքերով են գործերը
կարճված, առայժմ մեզ չհաջողվեց պարզել:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=893