NON-GOVERNMENTAL ORGANIZATION
29 սեպտեմբերի-5 հոկտեմբերի, 2004թ.
"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնության նկատառումները ԵԽԽՎ զեկույցի վերբերյալ
[05.10.2004]
Ցավոք, իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության եւ մանրազնին վերլուծության
պակասը իրեն զգացնել է տալիս երկու դեպքում էլ՝ երբ զեկուցողները ընդգծում էին
դրականը եւ նաեւ այն, ինչը նրանք ներկայացնում էին որպես բացասական:
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=50
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
[29.09.2004]
Ինչպես մեզ հայտնել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ տեղեկատվության
հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ծրագրում
իր նախաձեռնությամբ ընդգրկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի
նախագիծը։
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=900
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԻՐԱՔ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՆ
[30.09.2004]
«Ընտրական համակարգեր կենտրոնի» Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման
կենտրոնը անց է կացրել հեռախոսային հարցում` 50 բժիշկ եւ սակրավոր Իրաք գործուղելու
հնարավորության վերաբերյալ: Հարցումն անցկացվել է 2004թ. սեպտեմբերի 25-29-ին,
Երեւան քաղաքի 664 (18 եւ ավելի տարիքի) բնակիչների շրջանում։
Մասնակիցների 60% -ը բացասաբար է տրամադրված, 24%ը պատասխանել է, որ իր համար
միեւնույն է, 10%-ը դժվարացել է պատասխանել, 6%-ն է միայն դրական արտահայտվել: Ի
դեպ, հարցման մասնակիցների 22%-ը կարծում է, որ ԱԺ-ը կողմ կքվեարկի Իրաք հայկական
զորախումբ գործուղելուն, եթե նման առաջարկությամբ հանդես գա ՀՀ կառավարությունը:
Մինչ դեռ Հայաստանը չի էլ հասցրել վերջնականապես որոշել, արդյոք Իրաք ուղարկելու է
հայաստանցիների մի խումբ, որը պետք է գործի լեհական հրամանատարության ներքո, Լեհաստանում քննարկվում
է Իրաքից իր զորքերի դուրս բերման
հարցը։
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=898
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=901
Եվրադատարանը նոր գործելաոճ է որդեգրում
[04.10.2004]
«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կիրառման
առանձնահատակությունները Հայաստանի ազգային դատարանների կողմից» թեմայով սեմինար էր
կազմակերպված Սահմանադրական դատարանում, որի նպատակն էր պարզել, թե Հայաստանի
արդարադատության համակարգը պատրա՞ստ է արդյոք կիրառել Եվրոպական դատարանում
կայացվելիք վճիռները:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=902
ԵԱՀԿ-ն կազմակերպել էր սեմինար
նվիրված ԶԼՄ-ների դերին կոռուպցիայի հաղթահարմանը
[28.09.2004]
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը կազմակերպել էր սեմինար Ծաղկաձորում,
նվիրված ԶԼՄ-ների դերին կոռուպցիայի բոլոր տեսակների հաղթահարմանը: Իրադարձությանը
մասնակցեցին 30-ից ավելին լրագրողներ:
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1827
Սեպտեմբերի 28-ին նշվում է տեղեկացված լինելու
իրավունքի օրը
[28.09.2004]
Սեպտեմբերի 28-ին նշվում է տեղեկացված լինելու իրավունքի օրը:
50-ից ավելի երկիր ընդունել են տեղեկատվության ազատության օրենսդրություն:
Այդ թվում է
նաեւ Հայաստանը:
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1825
