NON-GOVERNMENTAL ORGANIZATION
13-19 հոկտեմբերի, 2004թ.
Կապանում ծեծի է ենթարկվել մարզային շաբաթաթերթի
խմբագիրը
[13.10.2004]
Կապանում լույս տեսնող «Սյունյաց երկիր» շաբաթաթերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը
հոկտեմբերի 13-ի առավոտյան թերթի խմբագրատանը ծեծի է ենթարկվել «Սյունյաց արծիվներ»
հասարակական կազմակերպության նախագահի (որն անդամակցում է վարչապետ Անդրանիկ
Մարգարյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությանը) եւ երկու այլ
անդամների կողմից:
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը եւ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանդես են եկել հայտարարությամբ` երեկ
Կապանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=908
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=909
Վարչապետը խոստանում է, որ «վտանգավոր աղանդների» դեմ
պայքարը կշարունակվի
[13.10.2004]
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չորեքշաբթի օրը, անդրադառնալով վերջերս
արդարադատության նախարարության կողմից «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության
գրանցվմանը, ասաց, որ կառավարությունը շարունակելու է օրենքի շրջանակներում
պայքարել վտանգավոր աղանդների դեմ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=907
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ
[15.10.2004]
Հոկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցեց «Եհովայի վկաներ»
կրոնական կազմակերպությանը: Սակայն հենց այդ օրը կալանավորվել է զինվորական
ծառայությունից հրաժարված եհովայի վկա երիտասարդ: Ի դեպ, սա եզակի դեպք չէ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=910
Հայաստանյան հեռուստաընկերությունը դադարեցնում է
«Ազատություն» ռադիոկայանի հեռուստածրագրի հեռարձակումը
[18.10.2004]
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կողմից պատրաստված եւ
նորություններ ու վերլուծական նյութեր մատուցող նոր հեռուստածրագիրը, ծառայության
տնօրեն Հրայր Թամրազյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 13-ին անսպասելիորեն հանվել է
հայաստանյան «Կենտրոն» հեռուստաընկերության ծրագրից: Թեեւ հեռուստաընկերության
ղեկավարությունը որեւէ մեկնաբանություն չի արել որոշման առնչությամբ, մեծ կասկածներ
կան, որ «Կենտրոն»-ի վրա ճնշում է գործադրվել, որպեսզի դադարեցնի հեռուստածրագրի
հետագա հեռարձակումը՝ պաշտոնական կամ տեղական մրցակից լրատվամիջոցների
շահագրգռվածության հետեւանքով:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=911
