NON-GOVERNMENTAL ORGANIZATION
27 հոկտեմբերի-3 նոյեմբերի, 2004թ.
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
[27.10.2004]
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր տարածել է այսպիսի հայտարարություն.
Սկսվեց Հայաստանի հանրապետության բանակի աշնանային զորակոչը: Հայրենիքին ծառայելը
ՀՀ զորակոչի ենթակա յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունն ու
քաղաքացիական պարտքն է: Սակայն , անհանդուրժելի է զորակոչի ընթացքում մարդու
իրավունքների § ազատությանների ոտնահարումը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը
հայտնում է իր պատրաստակամությունը զորակոչային տարիքի այն անձանց դիմումները
ուսումնասիրելու մասին, որոնց իրավունքները ոտնահարվել են զորակոչի ընթացքում:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=918
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՕՐՀՈՒՍԻ ԿԵՆՏՐՈՆԸ
[28.10.2004]
Մեկ տարի երեք ամիս ընդմիջումից հետո այսօր վերաբացվեց Բնապահպանական
տեղեկատվության հասարակական կենտրոնը-Օրհուսի կենտրոնը: Այն փակվել էր
բնապահպանության նախարարության` նոր շենք տեղափոխվելու եւ նոր շենքում տարածք
չունենալու պատճառով: Գործունեության կարճ ժամանակահատվածում` 2002թ մայիսից 2003թ
հուլիսը, կենտրոնում ստեղծվել է բնապահպանական հարուստ գրադարան, այստեղ
կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ:
Օրհուսի կենտրոնը վերաբացվել է Բնապահպանության նախարարի, ԵԱՀԿ երեւանյան
գրասենյակի ղեկավարի , ԵՄ «էկոլոգիական տեղեկատվություն, կրթություն եւ
հասարակության իրազեկություն» ծրագրի, մի շարք ՀԿ-ների աջակցությամբ:
Ավելացնենք, որ Օրհուսի կենտրոնը ստեղծվել է ՀՀ Բնապահպանության նախարարության եւ
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ 2002թ մարտի 19-ին կնքված Փոխըմբռման հուշագրի
արդյունքում:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=921
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՄՏՆԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
[28.10.2004]
Հոկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը` ահազանգի
հետքերով փորձել է մտնել Ոստիկանության Երեւանի կենտրոն համայնքի բաժին, սակայն
նրան ոչ մի կերպ ներս չեն թողել: Օմբուդսմենին ոստիկանները հայտնել են, թե բաժնի
պետ Հովհաննես Թամամյանն ու տեղակալը տեղում չեն: Պաշտպանի աշխատակազմի արագ
արձագանքման խմբի աշխատակիցների հավաստմամբ, ոստիկանապետն ու տեղակալը
աշխատավայրում են եղել, երբ մինչ oմբուդսմենի գալը իրենք են փորձել ներս մտնել,
սակայն դարձյալ հանդիպել են կոպիտ դիմադրության:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=920
ԾԵԾՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
[29.10.2004]
Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության եւ Խոսքի ազատության
պաշտպանության կոմիտեի հայտարարությունը.
2004 թվականի հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում հրապարակման
համար հրշեջ պաշտպանության Արագածի բաժանմունքի պետի եւ նրա տեղակալի կողմից ծեծի է
ենթարկվել «Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Վարդեւան Գրիգորյանը: Միջադեպն
արտառոց է նրանով, որ նույն անձը (հրշեջ ծառայության պետը) նույնատիպ բռնություն
Վարդեւան Գրիգորյանի նկատմամբ իրականացրել էր նաեւ հինգ տարի առաջ, ինչի համար
ենթարկվել էր կարգապահական տույժի:
Սա հոկտեմբեր ամսվա ընթացքում մարզային լրագրողների նկատմամբ իրականացված երկրորդ
նմանատիպ դեպքն է, եւ ապացուցում է մեր նախորդ հայտարարություններում ասվածը, որ
անպատժելիության մթնոլորտը նոր հանցագործություններ է առաջ բերում, որոնց ալիքն
այժմ տարածվում է հանրապետության մարզերում:
Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ Խոսքի ազատության
պաշտպանության կոմիտեն դատապարտում են «Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագրի
նկատմամբ իրականացվածը եւ պահանջում են իրավապահ մարմիններից՝ կատարել միջադեպի
օբյեկտիվ քննություն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության:
Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի ժուռնալիստների միություն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=923
Բողոքում են IP հեռակապ տրամադրող ընկերությունները
[01.11.2004]
Շուրջ 250 կազմակերպություններ, որոնք Երեւանում, երկրի մյուս քաղաքներում եւ
մարզերում առաջարկում են IP հեռակապի ծառայություններ (միջազգային հեռախոսակապ
ինտերնետի միջոցով), երկուշաբթի օրը տարածել են հայտարարություն, որով իրենց
մտահոգությունն են արտահայտել ոլորտը «ԱրմենՏել»-ի վերահսկողության տակ դնելու՝
շրջանառվող լուրերի կապակցությամբ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=924
Վճռաբեկ դատարանը ընդառաջեց լրագրողներին
[03.11.2004]
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը բավարարեց «Հետաքննող լրագրողներ»-ի
վճռաբեկ բողոքը եւ բեկանեց Վերաքննիչ դատարանի ս/թ սեպտեմբերի 16-ի վճիռը՝ այն
ուղարկելով նույն դատարան նոր քննության՝ նոր կազմով:
Վճռաբեկ դատարանի կողմից «Հետաքննող լրագրողներ»-ի հայցի բավարարումը նշանակում է,
որ առաջին երկու ատյանները սխալ վճիռներ են կայացրել: Դա նշանակում է, որ
լրագրողները փոքրիկ, նախնական հաղթանակ են տարել: Բայց դա նաեւ նշանակում է, որ դեռ
երկար ժամանակ (նոր քննությունը Վերաքննիչ դատարանում երկու ամսից շուտ չի սկսվի,
իսկ սկսվելու դեպքում դարձյալ կարող է ձգձվել ամիսներ) լրագրողները չեն կարողանա
ստանալ հասարակական հնչեղություն ունեցող հարցին առնչվող փաստաթղթերը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=926
