4-9 նոյեմբերի, 2004թ.

Բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորը «ՂարաբաղՏելեկոմ»-ն է

[04.11.2004]

Երեկ երեկոյան Հայաստանի կառավարության արտահերթ նիստում հաստատվել էր «ԱրմենՏել»-ի
թիվ 60 լիցենզիայի նոր տարբերակը, որով այդ ընկերությունը զրկվել էր բջջային կապի
ոլորտում մենաշնորհից՝ փոխարենը պահպանելով ինտերնետ կապի մենաշնորհը՝ գումարած IP
հեռախոսակապի մենաշնորհը: Այսօրվա՝ արդեն հերթական նիստում Հայաստանում շարժական
կապի ծառայություններ մատուցելու համար որոշվեց թույլատրել երկրորդ օպերատորի
մուտքը՝ եւ լիցենզիա տրամադրել այսպես կոչված «Ղ-Թելեկոմ» ընկերությանը։


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=925

«ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ՉԵՆ ԶՐԿԵԼ, ՇՆՈՐՀԵԼ ԵՆ

[09.11.2004]

IP կենտրոնների աշխատակիցները պատրաստվում են գործադուլ հայտարարել: Նրանք դժգոհ են
կառավարության 2004թ. նոյեմբերի 3-ի որոշումից, որով ինտերնետային հեռախոսակապի
մենաշնորհը հանձնվել է «ԱրմենՏելին»: «60 լիցենզիայի փոփոխությամբ «ԱրմենՏելի»
մենաշնորհային իրավունքները ոչ թե պակասել են,այլ ընդլայնվել»,- այսօր հրավիրված
ասուլիսի ժամանակ ասաց կազմկոմիտեի անդամ Մուշեղ Միլիտոնյանը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=929

Միացյալ Նահանգները մտագոհություն է արտահայտում «Ազատություն» ռադիոկայանի
հեռուստածրագրի փակման կապակցությամբ


[05.11.2004]

ԱՄՆ-ը մտահոգություն է արտահայտել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության
հեռուստահաղորդման անակնկալ փակմամբ, որը ծրագրված էր հեռարձակել շաբաթը մեկ անգամ
երեւանյան մասնակվոր հեռուստաընկերություններից մեկով:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=927

Կլոր-սեղան նվիրված «Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանին վերաբերող վերջին
բանաձեւերին եւ զեկույցներին»

[09.11.2004]

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը
նոյեմբերի 11-ին
կլոր-սեղան քննարկում էր հրավիրել նվիրված «Եվրոպայի
խորհրդի՝ Հայաստանին վերաբերող վերջին բանաձեւերին եւ զեկույցներին»: Քննարկման
ենթարկվեց Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ թիվ 1405՝ աշնանային
բանաձեւը եւ Թերի Դեւիսի զեկուցը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=928