NON-GOVERNMENTAL ORGANIZATION
17-23 նոյեմբերի, 2004թ.
ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ ԸՆԴԴԵՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ
[17.11.2004]
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձավ «Եհովայի վկաների»
պաշտոնական գրանցման խնդրին: Գերագույն Հոգ§որ Խորհուրդը որոշեց հանդես գալ
հայտարարությամբ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=934
ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԵՆ
[18.11.2004]
Կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների առողջական վիճակի գնահատման
արդյունքների համաձայն Երեւանի հատուկ դպրոցներում գտնվող հատուկ կարիքներ ունեցող
երեխաները ունեն բազմաթիվ առողջական եւ զարգացման խնդիրներ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=933
Հասարակական կազմակերպությունների նորաստեղծ դաշինքը «ընդունում է
կառավարության մարտահրավերը»
[18.11.2004]
Հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում 12 հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչները հայտարարեցին, որ ստեղծել են դաշինք, որը «բոլոր միջոցներով»
պայքարելու է «վերջին շրջանում լայն արձագանք գտած երեւույթների՝ «Եհովայի վկաներ»
աղանդի գրանցման, IP հեռախոսակապի ծառայության մատուցումը բացառապես «ԱրմենՏել»-ին
տրամադրելու եւ այլնի դեմ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=936
Այրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի ավտոմեքենան
[22.11.2004]
«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրատան առջեւ կայանված եւ խմբագրությանը պատկանող
«Նիվա» մեքենան, որը մշտապես վարում է թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը,
երկուշաբթի երեկոյան այրվել է՝ պայթյունի ձայն արձակելուց հետո: «Հայկական
ժամանակ»-ի խմբագիրը կատարվածի համար մեղադրում է հայաստանյան խոշոր գործարարներից
մեկին:
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի օրը կտրականապես
հերքել է, որ որեւէ առնչություն ունի «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության
ավտոմեքենայի հրկիզմանը:
Հայաստանյան լրագրողական կազմակերպությունը, մինչդեռ, դատապարտել են «Հայկական
ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված բռնության այս նոր
դրսեւորումը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իր մտահոգությունն ու տագնապն է հայտնել «Հայկական
ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի ավտոմեքենայի պայթյունի կապակցությամբ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=937
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=940
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=941
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=54
