NON-GOVERNMENTAL ORGANIZATION
19-25 հունվարի 2005
ՕՄԲՈւԴՍՄԵՆԻՆ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ «ԱՐՄԵՆԹԵԼԻՑ»
[19.01.2005]
ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպանը 10-ամսյա գործունեության ընթացքում ընդունել է
ավելի քան 1800 դիմում-բողոքներ, որոնցից 1345-ը՝ գրավոր: Մարզերից ստացված բողոքների
թիվը կազմում է 710, որից 501 -ը՝ գրավոր: Քննարկման են ընդունվել` 555, չեն
ընդունվել ` 506 դիմում, 136 դիմողների ներկայացվել են իրենց իրավունքների եւ
ազատությունների պաշտպանության հնարավորությունները`, 95 բողոք փոխանցվել է
իրավասու մարմիններին`:
Բողոքների թվում կան 12 կոլեկտիվ դիմում 1420 քաղաքացիներից, որոնցից 1200-ը դիմել
են «Արմենտել» ընկերության արտոնագրի երկարացման հետեւանքով իրենց աշխատանքի
իրավունքի խախտման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ դրական լուծում է ստացել 85 բողոք,
այսինքն` իրավախախտում պարունակող բողոքների 24 %-ը:
Առավել շատ բողոքներ ստացվել են տեղական ինքնակառավարման մարմիններից` 310,
դատարաններից` 205, սոցիալական ապահովության նախարարությունից` 180:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=960
Լարիսա Ալավերդյանը հորդորում է Քոչարյանին չներառել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղծառայության համակարգում
[21.01.2005]
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել նախագահ
Ռոբերտ Քոչարյանին Պաշտպանի աշխատակազմը Քաղաքացիական ծառայության համակարգում
ներառելու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխության վերաբերյալ՝ պնդելով, որ
նման քայլը հակասում է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի կառույցին վերաբերող
գաղափարախոսությանը, այնպես էլ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքին:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=961
Հայ արիների միաբանության առաջնորդը ձերբակալվել է
դատարանի որոշմամբ
[25.01.2005]
Հայ արիների միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ձերբակալվել է դատարանի
որոշմամբ:
Ինչպես ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հաղորդել է Ա.Ավետիսյանի տեղակալ Մառ Մարտիրոսյանը,
նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատարանը դատավոր
Գ.Հովհաննիսյանի նախագահությամբ որոշում է կայացրել Ա.Ավետիսյանի նկատմամբ որպես
խափանման միջոց ձերբակալությունն ընտրելու վերաբերյալ: Արմեն Ավետիսյանին մեղադրանք
է ներկայացվել ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ
կրոնական ատելության հրահրում): Մեղադրանքի համաձայն, Արմեն Ավետիսյանը 2003
թվականից մինչեւ 2005 թվականը հրապարակավ ատելություն է սերմանել հայ եւ հրեա
ժողովուրդների միջեւ՝ օգտագործելով ԶԼՄ-ները:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=962
Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովը հաստատեց
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը
[25.01.2005]
Երեքշաբթի օրը Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հաստատեց
Քաղաքական հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը Լեռնային
Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=964
