NON-GOVERNMENTAL ORGANIZATION
9-15 փետրվարի 2005
Կառավարությունը հաստատում է սոցիալական ոլորտի երկու
հիմնարար օրենքների նախագծերը
[10.02.2005]
Կառավարությունն այսօր քննարկեց ու հաստատեց «Սոցիալական աջակցության մասին» եւ
«Պետական նպաստների մասին» հիմնարար օրենքների նախագծերը, որոնցից առաջինը
կկանոնակարգի սոցիալական աջակցության բոլոր ոլորտների ու ծառայությունների
աշխատանքը, իսկ երկրորդը կսահմանի պետական բյուջեից բնակչության տարբեր խմբերին
տրվող դրամական օգնության տեսակները, պետական նպաստները բաշխել իրավասու
կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=971
Լույս տեսավ Վանաձորի մամուլի ակումբի տեղեկատուի առաջին
համարը
[10.02.2005]
2004թ. փետրվարի 3-ին լույս տեսավ Վանաձորի մամուլի ակումբի տեղեկատուի առաջին
համարը: Այն իր էջերում ներկայացնում է Վանաձորի մամուլի ակումբի ստեղծման
պատմությունը, Հայաստանի հյուսիսային շրջանների լրատվամիջոցների ներկայացուցիչների,
լրագրողների տեսակետը ակումբի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ:
Տեղեկատուում տեղ են գտել մաղթանքներ, ցանկություններ լրատվամիջոցների ու
լրագրողների համար այդքան սպասված ակումբի գործունեության վերաբերյալ:
Տեղեկատուի էլեկտրոնային տարբերակը բաժանորդագրվելու համար կարող եք գրանցվել
ակումբի ինտերնետային էջի՝ հասցեն www.vpc.am , բաժանորդագրության պատուհանում
մուտքագրելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն եւ անունը:
Վանաձորի Մամուլի ակումբ
ք. Վանաձոր, Շիրակացի 3/3, հեռ. /37451/ 46828
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=972
Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու
իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ
օրինագծին
[10.02.2005]
Նիստում գործադիրը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ
օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին: Առաջարկվող փոփոխությամբ
սահմանվում է, որ պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին, այլ միայն
դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն` դատարանի որոշումը, վճիռը կամ
դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ: Հարցի ներկայացման ժամանակ վկայակոչվել է
միջազգային փորձը՝ համանման մոտեցում ամրագրած մի շարք երկրների օրինակը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=973
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈՓՈԽՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
[11.02.2005]
Փետրվարի 11-ին Աժ-ում մեկնարկեց Սահմանադրական փոփոխությունների քննարկումը: Այդ աշխատանքը
առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կընթանա ԱԺ Եվրոպական կառույցներին ինտեգրման
հարցերով հանձնաժողովում: Այսօր հանձնաժողովն անդրադարձավ քննարկմանը ներկայացված
Սահմանադրության երեք նախագծերի առաջին գլխին, որը վերաբերում է սահմանադրական
կարգի հիմքերին:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=974
Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի օմբուդսմենին հրավիրել է
Հայաստան
[14.02.2005]
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի օմբուդսմեն
Էլմիրա Սուլեյմանովային հրավիրել է մասնակցել հանդուրժողականությանը նվիրված
միջազգային գիտաժողովին, որը գալիք մայիսին կայանալու է Երեւանում:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=975
«Ա1+»-ի ներկայացրած հայտը կրկին մերժվեց` այս անգամ
ռադիոհաճախականությունների մրցույթում
[14.02.2005]
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) այսօր հրապարակեց երկու
ռադիոհաճախականությունների համար հայտարարված մրցույթների արդյունքները: Երկու
հաճախականությունների համար էլ դիմած «Էմ Էս Էքսփլորեր» ընկերությունը, որի
հիմնադիրներն են «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության
ղեկավար Ստեփան Դանիելյանը եւ գրեթե երեք տարի առաջ (2002 թվականի ապրիլին) եթերից
դուրս թողնված «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, պարտվեց:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=976
ԿԱԼԱՆՔԻ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ
[15.02.2005]
Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը հունվարի 24-ից կալանքի տակ է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազգային
թշնամանք հարուցելու համար, ընդ որում` հանցանքը նա կատարել է հրապարակայնորեն`
լրատվության միջոցներ օգտագործելով:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=977
