23 փետրվարի - 1 մարտի, 2005

ԵՐԿՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՎՐԻՊԵԼ ԵՆ

[24.02.2005]

Փետրվարի 24-ին Երեւանի Աբովյան փողոցի հարյուրամյա շենքերից մեկի մոտ քաղաքացիները պիկետ էին
կազմակերպել: Աբովյան 1/4 շենքի ժամանակին բնակելի է եղել, որի բնակիչները
պետությունից դրամական փոխհատուցում են ստացել ու տարածքն իրացրել: Աբովյան 1/4
շենքի իրացված տարածքի բնակիչները դժգոհություններ չունեն, փոխարենը դժգոհում են
ճարտարապետական հուշարձաններով մտահոգված երեւանցիները:


Պիկետի կազմակերպիչները երթով գնացին կառավարություն, թռուցիկ եւ նամակ հանձնեցին
գործադիրին: Ցուցարարները նաեւ պաստառներ էին փակցրել շինության պատին, որով
Երեւանը` «հուշարձաններից մաքրողները» որակվել էին երիտհայեր:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=980


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=979



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=981

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության
հարցում կան լուրջ թերացումներ»

[01.03.2005]

«Չնայած որոշակի բարելավումներին՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության
հարցում կան լուրջ թերացումներ», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության Մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցում:


Ըստ զեկույցի, Հայաստանում բարձր է կաշառառության աստիճանը, առկա է եկամուտների ոչ
հավասար բաշխում՝ հարստությունը կուտակվում է մի խումբ մարդկանց ձեռքերում:
Բնակչության 43 տոկոսը աղքատ է (այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 7 տոկոսով
նվազել է): Տնտեսությունում մեծ է ստվերի դերը:

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում, թեեւ կան նաեւ որոշ բարելավումներ,
արձանագրվել են լուրջ թերացումներ:


Զեկույցի տեքստը ամբողջությամբ`
Country Reports
on Human Rights Practices - Armenia 2004



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=985

Հանդիպում Օմբուդսմենի գրասենյակում

[25.02.2005]

Փետրվարի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացավ հանդիպում
Շվեդիայի Միջազգային համագործակցության զարգացման գործակալության ներկայացուցիչների
հետ (Sida):


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=982