NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՌԱՕ ԵԷՍ-ասիրություն կամ էներգետիկ կլանում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի շուրջ ստեղծված անառողջ իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս՝ հարուցելով բազմաթիվ հարցեր։
Մութ գործարք
Հիշեցնենք, որ հունիսի վերջին «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ)
հոլդինգը տարածել էր ֆինանսական հաշվետվություն, ուր նշվում էր, որ խմբի մաս կազմող

«Ինտերէներգո» ընկերությունը 73 միլիոն դոլարով «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ից ձեռք
է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցերի» բաժնետոմսերի 100 տոկոսը: Ուշագրավ է, որ մի
քանի օր կառավարությունը ընդÑանրապես չէր մեկնաբանում այս տեղեկությունը։ Առաջինը
իր անհանգստությունը հուլիսի 8-ին հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան
գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը։ Նա հիշեցրեց, որ «Հայաստանի էլեկտրական
ցանցերի» բաժնետոմսերի ավելի քան 25%-ի վաճառքը պետք է արտոնված լիներ
կառավարության եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
«Բաշխիչ էլեկտրական ցանցերը¦ Հայաստանի ամենախոշոր եւ եկամտաբեր ոլորտներից է, որը
ռազմավարական նշանակություն ունի ցանկացած հայի համար, եւ ես անհրաժեշտ եմ
համարում, որպեսզի կատարվող գործարքների մասին հայտարարվի հրապարակայնորեն,
թափանցիկ եւ պաշտոնապես»,- հայտարարեց Ռոջեր Ռոբինսոնը։
Գործարքը մեկնաբանեց նաեւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման
գործակալությունը (USAID), հայտարարելով, որ կարող է վերանայել Հայաստանի էներգետիկ
ոլորտին տրամադրվելիք օժանադակության փաթեթը։
Իսկ Էներգետիկայի նախարարությունը երկու շաբաթ շարունակում էր պնդել, որ վաճառք չի
կատարվել, խուսափելով այլ մեկնաբանություններից։
Հուլիսի 22-ին նոր պարզաբանումներով հանդես եկավ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության
փոխտնօրեն Միխայիլ Մանտրովը: «ՌԱՕ ԵԷՍ»-ի խմբի մաս կազմող ընկերությունը սկսեց
իրականացնել Հայաստանի էլեկտրացանցերի կառավարումը՝ ինչպես ընկերության
բաժնետոմսերի կառավարման, այնպես էլ պոտենցիալ եկամուտների տնօրինման
իրավունքներով, հայտարարեց Մանտրովը: «Միեւնույն ժամանակ, բաժնետոմսերի
սեփականության իրավունքը առաջվա պես պատկանում է «Միդլենդ»-ին: Այսինքն՝
սեփականատերը «Միդլենդ ռիսորսիզ ն» է: Այսօր մենք բաժնետոմսերի սեփականտերը չենք:
Ցավոք դա առայժմ այդպես է»: Նա նույնպես նշեց, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը ցանկանում է
հետագայում դառնալ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատերը և բացատրեց, որ
ֆինանսական հաշվետվությունների միջազգային չափանիշների տեսանկյունից «ձեռք բերել»
կամ «ունենալ» հասկացությունները նույնն են, ինչ ,ընկերության վերահսկողության
իրականացումը»։ Այսինքն՝ եթե բաժնետոմսերը կառավարման են վերցված, հաշվապահական
տեսանկյունից դա կարելի է որակել իբրեւ ձեռքբերում։
Եթե այդպես է, ապա ի՞նչ իրավունքով է «ՌԱՕ ԵԷՍ»-ը ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական
ցանցերիե վերահսկողությունը առանց կառավարության թույլտվության։ Ինչու՞ գործարքի
կողմերը մի քանի շաբաթ լռում Էին։ Ի՞նչ հետեւանքներ կունենա այս գործարքը, ի՞նչպես
կազդի Հայաստանի տնտեսական եւ քաղաքականա կյանքի, երկրի հեղինակության վրա։ Հարցերը
շատ են, սակայն իշխանությունները կարծես թե չեն պատրաստվում պատասխաններ տալ։
Մութ հետեւանքներ
Այսպիսով, Ռուսաստանը կլանեց Հայսատանի համարյա ողջ էներգահամակարգը։ Փաստորեն ՌԱՕ
ԵԷՍ-ը, դրան կից ընկերություները եւ Ռուսաստանի դաշնային կառույցները տիրապետում
կամ վերահսկում են Հայստանի էներգաարտադրող ոլորտի մոտ 80%-ը, էլեկտրական ցանցերի
100%-ը: Մոսկվան մենաշնորհային դիրքեր ունի նաեւ բնական գազի մատակարարման
ոլորտում։
Հարցը ոչ միայն համակարգի անվտանգությունն է, որը հուսալի ձեռքերում չէ, քանի որ
Ռուսաստանում այս համակարգը վթարային վիճակում է գտնվում։ Բացի դրանից, արդեն իսկ
Ռուսաստանն է թելադրում Հայաստանին էլեկտրաէներգիայի արտահանման քաղաքականությունը,
ինչն ամենամտահոգիչն է, որովհետև էներգահամակարգը դառնում է Մոսկվայի ձեռքում
լրջագույն քաղաքական ճնշման լծակ։ Ամենախոցելի համակարգը այս պահին գտնվում է մեկ
երկրի ձեռքում, որը այսօր Հայաստանում դիրքերը չկորցնելու լուրջ եւ ծանր խնդիր է
լուծում։ Չմոռանանք, որ հենց էներգետիկ ոլորտն է Ռուսաստանն այսօր օգտագործում ,
ճնշելով հարեւան երկրներին՝ Բելոռուսին, Ուկրաինային եւ այլն։ Հայաստանը դժվար թե
բացառություն դառնա։
Ուրիշ կարեւոր հարց։ Արդյո՞ք «Հայաստանի էլեկտրական ցանցեր՚»-ի հանձնումը լիազորված
է եղել Հայաստանի իշխանությունների կողմից։ Եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ
իշխանություներին խիստ մտահոգում է ներքին իրավիճակը եւ հասարակական կարծիքը, ահա
թե ինչու ձգտել են այն իրականացնել որպես ծածուկ գործարք։ Չմոռանանք, որ վերջերս
հասարակական կազմակերպություններին եւ հասարակության ակտիվ հատվածին հաջողվեց
կասեցնել Շիկահողի ոչնչացումը։ Տվյալ դեպքում իշխանությունները հասան իրենց
ուզածին, քանի որ հասարակությունը բավականին զուսպ ընդունեց լուրը եւ չդիմեց բողոքի
լուրջ միջոցների։
Հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանն այս գործարքը իրագործել է ինքնակամ, եւ
իշխանությունների տեղեկացված չլինելը դերասանություն չէր։ Իսկ սա նշանակում է, որ
Հայաստանը վերջնականապես վերածվել է ռուսաստանյան գավառի, ուր Չուբայսը ավելի
կարեւոր դեր է կատարում, քան Հայաստանի իշխանություններն եւ հասարակությունը միասին
վերցրած։
