Հայաստանում արդյո՞ք կհաստատվի սահմանադրական կարգ

Սահմանադրության հանրաքվեն որպես իշխանության համար պայքարի նոր մեխանիզմ

Գործող սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու Հայաստանի իշխանությունների կողմից
առաջադրված նախաձեռնությունը արդեն մեկ տարուց ավելի լարվածության մեջ է պահում
քաղաքական վերնախավին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հայկական հասարակությունը
աճել է այն աստիճան, որ սահմանադրական տեքստի նրբությունները նշանակալի միջոց են
դարձել երկրի կյանքում:

Իրոք, և առաջիկա հանրաքվեի, և ներդրվող մի շարք ուղղումների շուրջ քաղաքական ուժերի
միջև ծավալվել է այնպիսի կոշտ բանավեճ, որ սահմանադրության տեքստում սպասվող
փոփոխությունները ծայրաստիճան լուրջ ու ճակատագրական տպավորություն են թողնում:
Թվում է այդ է վկայում Հայաստանի ղեկավարության կողմից Վենետիկի հանձնաժողովի
նկատմամբ ստեղծված գործնական մթնոլորտը:

Իհարկե, չի կարելի ժխտել տեղի ունեցող գործընթացի լրջությունը: Սակայն հարցը ահա թե
ինչի մասին է. երկրում իրական սահմանադրական կարգի հաստատման հիմնախնդիրը որքանո՞վ
է հասունացած հայկական քաղաքական վերնախավում, մնում է բաց:

Այն հանգամանքը, որ հետխորհրդային երկրներում ծավալվող "հեղափոխական շքերթի"
համայնապատկերի վրա Հայաստանի քաղաքական վերնախավը հանկարծ դրեց սահմանադրական
հարցը` որպես Հայաստանի առավել հրատապ քաղաքական հիմնախնդիրները լուծելու միջոց, իր
հռչակագրային միտումների հանդեպ որոշ անվստահություն է առաջացնում:

Դժվար է հավատալ, որ Հայաստանում տեղի է ունեցել հայտնություն այն հարցում, որ
երկրի քաղաքական հիմնահարցը ոչ թե իշխանափախությունն է, այլ
սահմանադրությունը`սահմանադրությամբ վավերացված կարգի հաստատումը: Ահա թե ինչու
ավելի համազիչ է թվում այն, որ Հայաստանում շարունակվող կոշտ ներքաղաքական
առճակատումը գտել է արտահայտման նոր ձևեր: Ավելին, անհրաժեշտ է առաջընթաց համարել
այն փաստը, որ մեկուկես տասնամյակ հետո ներքաղաքական պայքարը Հայաստանում ետին պլան
է մղել ղարաբաղյան գաղափարի բանավեճի առաջնահերթությունը և զինվել իրավական
գաղափարով: Սահմանադրության շուրջ դեռևս ձևական առճակատումը հնարավորություն է
տալիս մտածել երկրում սահմանադրական կարգի ճակատագրի մասին:

Արդեն հիմա Հայաստանի հասարակության մեջ անվստահություն է արտահայտվում եղած
կարծիքների կառուցողականության նկատմամբ, որոնք երկրի հանգուցային հիմնահարցերը
շաղկապում են իշխանափոխության հետ: Անվստահություն է առաջացնում նաև հեղափոխության
փրկարարության գաղափարը: "Համակարգային փոփոխության" անհրաժեշտության մշտական
հավաստումը ստանում է ռացիոնալ բովանդակություն. լավ իշխանությունը նա է, որ
ձևավորվում ու գործում է սահմանադրական նորմերին համապատասխան: "Լավ ղեկավարների"
նկատմամբ հավատը մարել է: Սկսել է բացվել երկրի անհաջողությունների գաղտնիքը:

Բարձրացված հարցը առավել հրատապ է, քանի որ Հայաստանում գոյություն ունեցող
քաղաքական համակարգը ունի լուրջ տարբերություններ գործող սահմանադրության
պահանջներից: Իշխանության հանգուցային մարմինների ընտրականության, տնտեսական
գործունեության ազատության, քաղաքացիների պաշտպանվածության մեխանիզմների, խոսքի
ազատության և այլ հիմնահարցերի վերաբերյալ սահմանադրությամբ պահանջվող նորմերը
երկրի իրական կենսագործունեության ընթացքում չեն վերահսկվում սահմանադրական
մեխանիզմների անգործության պատճառով: Գործերի նման վիճակը պայմանավորված է նրանով,
որ պետության իրողության մեջ ամրապնդվել և արդյունավետ գործում են ազդեցությունների
և կարգավորման ստվերային տեխնոլոգիաներ, որոնք կարելի է համեմատել կլանային և
կրիմինալ կատեգորիաների հետ: Նման տեխնոլոգիաների շարքը կարելի է դասել առաջին
հերթին իշխանության վերարտադրողականության մեխանիզմը` ընտրությունների
սահմանադրական մեխանիզմի չոզոքացման միջոցով: Չեզոքացման նման մեխանիզմներ են
գործում դատական համակարգում, ձեռներեցության միջավայրում և այլուր:

Չխորանալով նշված ստվերային տեխնոլոգիաների գործունեության բնույթի մեջ, նշենք
միայն երկրի քաղաքական կյանքի վրա նրանց ազդեցության արմատավորման և դրա հիմնական
պատճառը: Այդ պատճառը թաքնված է ինչպես քաղաքական ցածր կուլտուրայի, այնպես էլ
Հայաստանի հասարակության իրավագիտակցության բացակայության մեջ: Մինչև այժմ
սոցիալական ու քաղաքական Ֆենոմեններին հասարակության տված գնահատականը ձևովորվում է
մեծ մասամբ ոչ թե օրենքի նորմերի նրանց համապատասխանության, այլ էթնոկրիմինալ
պատկերացումների հիման վրա:

Նման իրավիճակը բազմազան ակտիվ խմբերի հնարավորություն է տալիս իրենց պայմանները
հասարակության վզին փաթաթել, մեծ մասամբ զինվելով նպատակաուղղված ապատեղեկատվական
տեխնոլոգիաներով: Այդպիսինները, ընդհանուր ոչինչ չունենալով իրավունքի
փիլիսոփայական կատեգորիայի, ինչպես նաև իշխանության արտոնությունների յուրահատուկ
իրավունքների հետ, լայն տարածում են գտնում քաղաքական կյանքում, ամբողջությամբ
ապակողմնորոշում հասարակությանը: Նման ապակողմնորոշող տեխնոլոգիաների նշանակալի
ազդեցությանն ու դրանց արմատավորմանը նպաստել է ղարաբաղյան հիմնահարցի չկարգավորված
լինելը: Ապակողմնորոշված հասարակությունը հեշտությամբ դառնում է շանտաժի և
կաշառատվության զոհ` հատկապես ընտրությունների և կարևոր իրավական ակտերի ընդունման
ընթացքում:

Բոլոր նշված հանգամանքները ձևավորում են իշխանության յուրահատուկ բնույթը
Հայաստանում (ինչպես նաև հետխորհրդային շատ ուրիշ պետություններում): Նման
յուրահատկությունը իրականացվող գործունեության անհամապատասխանատվությունն է
սահմանադրության պահանջներին: Իշխանությունը չի տեսնում իր իրվունքների և
պարտականության սահմանները: Պետք է հասկանալ իշխանության գործունեության և
սահմանադրության պահանջների տարանջատվածությունը: Իշխանության ոչ բոլոր
գործողություններն են ելնում ազգային հետաքրքրությունների շահերից:

Թվարկված քաղաքական իրողությունները պետության մեջ ընդունում են այնպիսի ձևեր,
որոնք ոչնչով չեն համապատասխանում սահմանադրության նորմերին: Այդ իրողությունների
գլխավոր պատճառը հասարակության զրկելն է պետության ճակատագրական հիմնահարցերին
ակտիվ ներազդելու հնարավորությունից:

Նման իրավիճակը երկար ժամանակ հարուցել է հասարակության յուրահատուկ արձագանքը
իշխանության գործունեության նկատմամբ` նրա անբավարարվածության սաստկացման շրջանում:
Հասարակությունը ինքնին հակված է եղել աջակցել իր մեջ ծնունդ առած ցանկացած
արմատական քաղաքական գաղափարի, դրանով իսկ ուժեղացնեով արմատական ընդդիմադիր ուժերի
հնարավորությունները, որոնք հակված են հեղափախական գաղափարների միջոցով ներազդելու
հասարակության գիտակցության վրա: Դրա հետ միասին ընդդիմության կողմից գործողության
մեջ են դրվել նույն ապակողնորոշող տեխնոլոգիաները, որոնց էլ ձգտում է
իշխանությունը: Բայց երևում է, որ այդ ժամանակն անցել է:

Երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը պետք է հասարակության առջև դներ երկրում իրավական
կարգերի հաստատման հրատապությունը: Բայց դա չի նշանակում, որ այդ գաղափարը հրատապ է
նաև գործող իշխանության և ընդդիմության քաղաքական վերնախավի համար: Հասարակությունը
դա տեսնում է , որը և որոշում է հասարակության լայն շերտերի վերաբերմունքի ներկայիս
բնույթը առաջիկա հանրաքվեին:

Հասարակությունը ընդհանուր առմամբ ինքնամեկուսացվել է սահմանադրական գործընթացից,
դրանով իսկ այդ ասպարեզը թողնելով իշխանության համար պայքարի նոր ալիքի
տրամաբանության տակ:

Վերը նշված բոլոր հիմնավորումները կոչված են պարզաբանելու սոցիալական ու քաղաքական
իրավիճակի բնույթը Հայաստանում, որոնց առկայության պայմաններում պետք է անցկացվի
երկրի սահմանադրության մեջ մտցված ուղղումների հանրաքվեն: Եթե այդ հիմնավորումները
համոզիչ են, ուրեմն պետք է պարզ լինի, թե ինչպիսի օբյեկտիվ ու սուբյեկտիվ իմաստ է
ներկայացնում այդ միջոցառումը հայկական հասարակության, Հայաստանի ղեկավարության և
ընդդիմադիր ուժերի համար: Երկրի քաղաքական վերնախավը պետք է դիտարկի այդ ակտի զուտ
քաղաքական իմաստը, այն է` իր քաղաքական ազդեցության ուժեղացման հնարավորությունը:
Միամտություն կլինի ենթադրել, որ սահմանադրական կարգի ճակատագիրը երկրում, որտեղ
քաղաքական համակարգը հիմնված է այլ մեխանիզմների վրա, կարող է դառնալ քաղաքական
ուժերի ակտիվացման գլխավոր խթան: Հանրաքվեի արդյունքները պետք է դիտարկվեն որպես
քաղաքական բալանսի հնարավոր փոփոխության միջոց:

Հաշվի առնելով, որ 2003թ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո
Հայաստանի իշխանության դրությունը խիստ բարդացել է, իսկ ընդդիմությունը հայտնվել է
լուսանցքում, ներքաղաքական առճակատման երկու կողմերը արդեն երկու տարուց ավելի առիթ
չեն բաց թողնում միմյանց դիրքերը թուլացնելու համար:

Այդ ջանքերի շրջանակներում և, իշխանությունը, և ընդդիմությունը մշտապես
աջակցություն են փնտրում երկրից դուրս, մատնացույց անելով ազդեցիկ երկրներին և
միջազգային կազմակերպություններին: Այդ նկատառումներով նշված ինստանցիաների
բարեհոգությունը նվաճելու մրցավազքը յուրահատուկ նշանակություն է ստացել: Կարելի է
ենթադրել, թե Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը ինչպիսի հնարավորություն
է ընձեռում սահմանադրության մեջ ներդրվող փոփոխությունների հիմնահարցը:

Այդքան կարևոր ներքաղաքական նշանակությունը, որը ձեռք է բերել սահմանադրության մեջ
ուղղումներ մտցնելու թեման, տեղ չի թողնում դրա տեքստի նկատմամբ բանավեճի համար:
Կառավարամետ կոալիցիան այս գործընթացը դիտում է որպես միջոց երկրի քաղաքական
դաշտում առաջնություն նվաճելու համար: Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնություն
ձեռք բերելու փաստը դարձել է այդպիսի առաջնություն պահպանելու ուժեղ մեխանիզմ:

Խորհրդարանական մեծամասնության համար լրացուցիչ խթան է հանդիսանում խորհրդարանի
դերի ուժեղացումը Սահմանադրության փոփոխությունների ընդունման գործում:

2007 և 2008 թթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համայնապատկերի վրա
այդպիսի փոփոխված պայմանները ամբողջությամբ ձեռնտու են համարվում իշխանամետ
կուսակցությունների հետագա հաջողությունների համար:

Ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև խորհրդարանական "Հայաստանի միացյալ
աշխատանքային կուսակցությունը" , հասկանալով կոալիցիայի կուսակցությունների ջանքերի
իմաստը, իրարից տարանջատված ձգտում են ուղիներ գտնել այդ ջանքերի արգելակման համար:

Մեր հետազոտության նպատակի համար կարևոր չէ. թե ուժերը ինչպիսի դասավորություն
կստանան հանրաքվեի ժամանակ: Մեզ հետաքրքրում է միայն այն հարցը, թե որևէ ակտիվ
քաղաքական ուժի արդյո՞ք հետաքրքրում է երկրի սահմանադրական կարգի ճակատագիրը:
Նկարագրված դիրքորոշումների մեջ դժվար է այդ նկատել:

Հրապարակային բանավեճերը և դրանց բնույթը, որ տեղի են ունենում հասարակական
միջավայրում, կարող են առիթ տալ պետության կյանքում սահմանադրական նորմերի
հաստատման կողմնակիցների որոնմանը հենց այդ միջավայրում: Եվ իրոք, հասարակական
կազմակերպությունների առանձին խմբեր,ինչպես ցույց են տալիս դիտարկումները, ձգտում
են բանավեճը տեղափոխել իմաստային հուն, բայց նրանց չեն լսում: Եվ դա հասկանալի է,
նման դիրքորոշումը շոշափում է քաղաքական սեկտորի բազմաթիվ շահեր:

Ինչ վերաբերում է շարքային քաղաքացիներին, տպավորություն է ստեղծվում, որ երկրի
Սահմանադրությունը նրանց պայմանագիրը չէ, այլ մի հերթական որոշում` իջեցված
"վերևից", որին նախատեսված է համերաշխորեն ասել "այո": Հասարակությունը, հոգնած հին
ներքաղաքական առասպելներից, թեև տենչում է համընդհանուր օրինականության, չի կարող
հավատալ դրա հաստատման հնարավորությանը իր երկրում, չի էլ հասկանում
Սահմանադրության շուրջ ստեղծված իրարանցման պատճառները և տարաձայնությունների
նշանակությունը: Սակայն այդպիսի հավատ և այդպիսի հասկացող ություն կարող են
առաջանալ: