NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իշխանության ձևավորումը ընտրությունների միջոցով՝ հասարակության քաղաքական վճռորոշ դերակատարությունն է
Ընտրությունների հրատապության ֆենոմենը Հայաստանի Ժողովրդավարացման գործընթացում

Այսօր արդեն ակնհայտ է, որ ժողովրդավարացման գործում հիմնական բարդությունը, ինչ
խոսք, լիակատար սահմանադրական կարգի հաստատումն է Հայաստանում, որն առաջին հերթին
պայմանավորված է իշխանության ձևավորման համար քաղաքական կյանքում ընտրական
մեխանիզմի արմատավորման հայ հասարակության անկարողությամբ։
Պետական կառույցների կառավարչական լծակների պերմանենտ բռնազավթման պատճառով
սահմանադրական նորմերը դարձել են առասպելներ, և հասարակական–քաղաքական
կազմակերպությունների խմբերն ու գործիչները այդ լծակները դարձրել են սեփական շահերի
ապահովման միջոցներ։ Ավելին, ստեղծված իրավիճակի կայունությունն ապահովվում է այդ
գործիչների նպատակաուղղված գործունեությամբ, որպեսզի չթույլատրվի ընտրական
մեխանիզմի արմատավորումը հասարակության շրջանում։ Ստեղծված իրավիճակն արդեն
իրողություն է դարձել շնորհիվ նրան, որ ցանկացած ժողովրդավարական հասարակության
հենքային քաղաքական դերակատարությունը ընտրությունների միջոցով իշխանության
ձևավորումն է և նրա գործունեության վերահսկողությունը; Երկրի քաղաքացիները չունեն
ուրիշ այսքան նշանակալի քաղաքական դեր։
Հասարակության անկարողությունը իր հենքային դերը կատարելու գործում,կամ այնպիսի
պայմանների առկայությունը, որոնք խոչընդոտում են այդ դերի իրականացմանը,
պետությունների չկայացման գլխավոր պատճառներն են։
Հայաստանի վիճակը տիպիկ–ունիվերսալ է։ Գործերի նման դրությունը քաղաքացիների
իրավագիտակցության բացակայության և հասարակության գիտակցության՝ էթնոքրեական
առասպելաբանությամբ վարակվածության արդյունքն է։ Հասարակությունն անընդունակ է ճիշտ
գնահատել քաղաքական իրողությունը և ներազդել նրա վրա։
Հայաստանի քաղաքացիները հստակ չեն տիրապետում քաղաքական գործիչների՝ սահմանադրական
նորմերին համապատասխանող ակտիվության սանդղակի ցուցմունքին։
Դրա հետևանքով քաղաքացիների կողմից հասարակական – քաղաքական ու պետական կառույցների
ձևավորման ընթացքում մշտական նորմ են դառնում ոչ միայն ընտրությունների
անհնարինությունը, այլև պերմանենտ անկարողությունը՝ անխուսափելի ոչ ճիշտ ընտրության
հանդեպ։
1. Հասարակական գիտակցության ապակողմնորոշումը՝ որպես ընտրությունների մեխանիզմի
չեզոքացման եղանակ։ Ընտրական առարկայի նենգափոխումը։
Հայաստանի քաղաքացիների գիտակցության մեջ իշխանության ֆենոմենը ունի
առասպելականացված իմաստ։ Հասարակական գիտակցության մեջ պահպանվում է իշխանության
իրավունքի գաղափարը։ Ե՛վ իշխանությանը տիրող գործիչները, և՛ իշխանության ձգտողները
իրենց գործողություններում միատեսակ պահանջ են առաջադրում այդ հիմնարար գաղափարի
նկատմամբ։ Այդպիսի գործողություններում հիմնական հենակետ է դարձվում հասարակության
մեջ էթնոքրեական առասպելաբանության տարածումը; Իրավական գաղափարները արհեստականորեն
մեկուսացվում են հասարակական–քաղաքական ակտիվության միջավայրից՝ համախմբող
էթնիկական գաղափարների նպատակաուղղված թելադրանքի միջոցով։ Անգամ երկրում
սահմանադրական կարգի հաստատմանը հավակնող ուժերը իրենց գործողություններում դիմում
են համախմբող գաղափարներին, որոնք վերցվում են էթնոքաղաքական առասպելաբանության և
քրեական աշխարհի զինանոցից; Լիդերներն առաջադրվում են այս կամ այն էթնոքրեական
առասպելաբանությանը նրանց համապատասխանությամբ։ Տեղի է ունենում ընտրության
առարկայի նենգափոխում;
Էթնո–քրեական գաղափարների բռանատիրությունը հանգեցնում է քրեական ճարպիկ
գործարարների կողմից պետական և հասարակական–քաղաքական կառույցների բռնազավթմանը։
Բռնատիրական իշխանությունը դառնում է պերմանենտ ֆենոմեն։ Երկրում սահմանադրական
կարգը նենգափոխվում է կայուն կլանաքրեական կառույցի։
2. Հասարակության ապակողմնորոշման տեխնոլոգիան
Իշխանության ձևավորման գործում հասարակության իրավունքների բռնազավթման
հնարավորությունը իրականություն է դառնում քաղաքական կյանքում ապատեղեկատվության
յուրահատուկ մոդել արմատավորելու միջոցով։ Այդ ապատեղեկատվության նպատակն է վերը
նշված ընտրության առարկայի նենգափոխումը։ Դժվար է վախեցնել և կաշառել
հասարակությանը, եթե նա ապատեղեկանացված չէ։ Հասարակությունը հաճախ չի կասկածում
այդպիսի նպատակաուղղված գործունեության առկայությանը։ Հավակնելով իշխանության կամ
ձգտելով պահպանել իրենց իշխանական դիրքերը, ճարպիկ գործարարները ծավալում են
լրատվական կամպանիա, ձգտելով համոզել քաղաքացիներին,որ իրենց կենսագրությունը և
արժանիքները արտակարգ իրավունքներ են տալիս իշխանության համար։ Դրա հետ մեկտեղ,
միշտ առկա են հավաստիացումները, որ «իրենց դեմ խաղ չկա»։ Մատուցվում են «փաստեր
իրենց հատուկ ծառայությունների մասին» ռազմական և խաղաղ ժամանակ։ Նկարագրվում են
բազմաթիվ տեսարաններ իշխանության ձգտող կամ արդեն իշխանությանը տիրացած թեկնածուի
ունիվերսալ հնարավորությունների մասին։ Միաժամանակ քաղաքացիներին համոզում են, որ
իշխանության ձևավորման արտոնությունը չի կարող նրանց պատկանալ, քանի որ նրանց
ձայներով չէ ընտրվում իշխանությունը։Մարդկանց համոզում են, որ իշխանական պաշտոնը
ստանում են ոչ թե ժողովրդից, այլ հատուկ «արժանիքների» իրավունքով։ Մեջբերում են
առասպելներ ժողովրդավարության վաղանցիկության,ազգային յուրահատկությունների մասին։
Այդ բոլոր լրատվական գործունեությունը ուղղված է հասարակությանը ուժազրկելուն,և որ
նա բավարարվի հնազանդության համար իր փայաբաժնով (ողորմածությամբ)։
Յուրահատուկ սիրված միջոց է հասարակությանը շանտաժի ենթարկելը։ Այդ տեխնոլոգիան
կիրառվում է այն ժամանակ, երբ երևան է գալիս իշխանության սպառնալիքը։ Երբ զգացվում
է հասարակության կողմից որևէ ձևի ճնշում կամ հասարակությունն առաջդրում է օրինական
պահանջներ, քրեականները ծավալում են շանտաժի կամպանիան, որի նպատակն է
հասարակությանը վախեցնել «քայքայման» և «կատաստրոֆի» սպառնալիքներով այն դեպքում,
եթե այդ կամպանիայի հեղինակները զրկվեն իշխանությունից։
Ապատեղեկատուների–բռնազավթողների երկրորդ կոնտինգենտը (ի դեմս ընդդիմության) իր
ջանքերն ուղղում է սոցիալական շերտի այն կողմի վրա, որը չի ենթարկվում իշխող
շարժակազմի (էշելոն) ազդեցությանը՝ սոցիալական անհավասարության ֆենոմենի կտրուկ
անբարեհաճության պատճառով։ Քանի որ նշված սոցիալական շերտը առավել նախատրամադրված է
արդարության հաստատման գաղափարով (իր էթնո–քաղաքական հասկացողությամբ.
«արդարությունը կարող է հաստատվել ժողովրդի պաշտպանների ձեռքով՝ ընդունակ
ոչնչացնելու նրա թշնամիներին»), այստեղ ավելի շատ օգտագործվում է «ազգի փրկության»
գաղափարը։ Փրկարարների կերպարում ներկայացվում են հենց իրենք՝ իշխանության
ընդդիմադիրները։ Ոչ մի ծրագիր, որ ընտրվելու դեպքում ուղղված կլինի օրինական
գործունեության իրականացմանը, ոչ ոք չի պատկերացնում։ Ընդդիմության գործունեության
իմաստը հանգում է իշխանափոխությանը; Դրա մեջ էլ դիտվում է «ազգի փրկությունը»։
Պարզ է, որ քաղաքականությամբ զբաղվող «վերնախավի» նման ակտիվությունը
հասարակությանը ոչ մի տեղ չի թողնում այլընտրանքային քաղաքական ակտիվության համար։
Այն դեպքում, երբ հասարակությունը ենթարկվում է նկարագրված կեղծ թեզիսների
ազդեցությանը, անկարողության զգացումը տիրապետում է բոլորին։ Քաղաքացիները
զինաթափվում են այդպիսի ճնշումների հանդեպ, որովհետև անկարող են գնահատել նման
երևույթի քաղաքական իմաստը։ Այդպիսի իրավիճակում խոսել հասարակության քաղաքական
դերակատարության մասին անիմաստ է։
3. Ընտրությունների իրավական սանդղակը
Այսպիսով,երկրում սահմանադրական կարգի հաստատման անհնարինության
հիմնական պատճառը քաղաքացիների գիտակցության մեջ երկրում տիրող իրավիճակը ցուցադրող
սանդղակի բացակայությունն է։ Հասարակությունը առանց նման սանդղակի ինքն է ակտիվ
համագործակցում հակասահմանադրական կարգերի վերահաստատմանը։ Անհնարին է դառնում հասարակության ընտրությունը։ Ցանկացած ընտրություն դառնում է կամ անհնարին, կամ
անհավաստի։ Ավելի հաճախ հասարակությունը ինքնամեկուսանում է իր քաղաքական
դերակատարության իրականացումից, իշխանության ձևավորման իրավունքը թողնելով
քրեականներին։ Սահմանադրական կարգը մնում է առանց իր ձևավորման, ստեղծման և
դերակատարության վճռական մեխանիզմի։
Հասարակ ճշմարտություն է, որ սահմանադրական կարգը կարելի է ստեղծել միայն
սահմանադրական նորմերի հիման վրա,որը դեռևս անհասանելի է ոչ հասարակության,ոչ էլ
Հայաստանի քաղաքական վերնախավի միջավայրի համար։ Բացակայում է այն դրության
հասկացողությունը, որ նշված սոցիալ–քաղաքական ֆենոմենները կարելի է ձևավորել
բացառապես իրավական և օրինական գաղափարներով։
Հայաստանի ժողովրդավարացմամբ հետաքրքրված ամեն մարդու համար առաջին հերթին պետք է
պարզ լինի,որ էթնիկական կանխադրույթը պետք է ետ մղել պետության կառուցման
գործընթացից։ Իսկ դա հնարավոր է անել միայն քաղաքացիների գիտակցության մեջ
քաղաքական իրողության գնահատականի իրավական սանդղակը արմատավորելով, առաջին հերթին՝
ընտրությունների իրավական տեխնոլոգիան (ընտրությունների սանդղակը)։ Միայն այդ
դեպքում է կարելի քաղաքական կյանքում գործող ապատեղեկատվության մեքենայի
չեզոքացումը։
Այն գիտակցության ձեռքբերումը, որ ընտրությունները կարող են իրականացվել բացառապես
ընտրվողների սահմանադրությամբ ընձեռված դերակատարությանը համապատասխան, և միայն
նրանց ներկայացրած ծրագրի հիման վրա,որտեղ իրենց սահմանադրական դերակատարության
իրականացումը շարադրված է ընտրողների համար հասկանալի ձևով, միայն այս դեպքում է
հնարավոր ձևավորել պետական այրերի ընտրված մարմինը։
Սակայն այն գիտակցության ձեռքբերումը,որ պաշտոնական անձի ընտրությունը չի կարող
տեղի ունենալ թեկնածուի այս կամ այն էթնիկական հատկանիշների հիման վրա (փրկիչ,
ազգային հերոս, գործնական մարդ, մեր տղան և այլն), ներկայիս Հայաստանում հեշտ գործ
չէ։ Դա էլ շարունակում է մնալ հասարակության դյուրին ապատեղեկատվության բազան։
Հասարակության գիտակցության մեջ վերը նշված սանդղակի ներդրումը կդառնա
ապատեղեկատվությունից պաշտպանվելու մեխանիզմ։ Իրականում դա նշանակում է
հասարակության մեջ ներարկել իրավագիտակցության հիմունքները:
