NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սահմանադրական պետականության կուլտուրան Հայաստանում
Արդյո՞ք հայկական հասարակությունը գիտե, թե ինչ է նշանակում սահմանադրական պետություն
Հայաստանի գործող Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու հետ կապված հանրաքվեի
նախապատրաստության գործընթացի գնալով աճող թափը արդեն հիմա բացահայտել է մի
բավականին կարևոր տեսակետ։ Տարբեր կողմերից ձայներ են հնչում այն մասին, որ
Հայաստանի հասարակության լայն շերտերը անտարբեր են մնում այդ գործընթացի նկատմամբ։ 
Հասարակության նման վերաբերմունքի հիմնական պատճառը շատերը համարում են
հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված լայն քարոզչության
բացակայությունը։ Այսինքն ենթադրվում է, որ հասարակությունը պետք է մանրամասն իմանա
Սահմանադրության տեքստի փոփոխությունները և հասկանա դրանց իմաստը։ Հասարակության
անտարբերությունը տեքստի նրբություններին նրա անտեղյակության արդյունք է։
Սակայն, ինչպես երևում է, քիչ ուշադրություն է դարձվում հենց իր՝ հասարակության
կարծիքին, և իզուր, քանի որ հասարակության զգալի մասն այլ կարծիք ունի։ Եվ այդ
կարծիքը ստիպում է նրան ծավալվող հրապարակային բանավեճերին վերաբերվել ավելի շատ
որպես իշխանությունների և ընդդիմության հերթական քաղաքական խաղի, քան հասարակական–քաղաքական
ճակատագրական գործընթացի։
Այն, որ Հայաստանի հասարակությունը չի վստահում իր քաղաքական վերնախավին,
նորություն չէ։ Ով չի կասկածում, որ ներկայումս հասարակության առջև դրված խնդիրը,
որը հանգում է նորացված Սահմանադրությանը «այո» կամ «ոչ» ասելուն, ավելի շատ
ներկայացնում է իշխանությունների և ընդդիմության քաղաքական շահերը։ Ահա թե ինչու
համարել, որ հասարակությունը անտարբեր է իր անտեղյակության պատճառով, սխալ կլիներ։
Ավելի շուտ համոզիչ կլիներ ընդունել, որ ծավալվող սահմանադրական գործընթացը քչերն
են դիտում որպես պետության զարգացման հերթական փուլ։
Այդպիսին է իրողությունը։ Եվ այդ իրողությունը ստիպում է խորը թափանցել հայկական
հասարակության նման հոգեբանական վիճակի պատճառների մեջ։ Ավելին, նպատակահարմար է
դառնում իշխանությունների և ընդդիմադիր կուսակցությունների գործողությունների
ուշադիր ուսումնասիրությունը։ Գործողություններ, որոնք պահի քաղաքական խնդիրը
հանգեցնում են այս ձևակերպմանը՝ «կողմ կամ դեմ» նորացված Սահմանադրությանը։ Այդ
տեսակետից արժե ուշադրություն դարձնել նորացված Սահմանադրության թեմայով բանավեճի
հենց դրվածքին։Այդ բանավեճի ամբողջ բնույթը ի սկզբանե մերժում է այս հարցը. Իսկ
արդյո՞ք բավարար են հայակական հասարակության գիտելիքները այս հարցում՝ ի՞նչ է
նշանակում սահմանադրական պետություն, և համապատասխանաբար՝ ո՞րն է Սահմանադրության
ռազմավարական իմաստը։ Միամտորեն կարծում են, թե Հայաստանի բոլոր քաղաքացիների համար
ճանաչողության անցած փուլն է։ Ենթադրվում է, որ բավական է ասել, թե
Սահմանադրությունը դա «հիմնական օրենքն է», կամ՝ «փաստաթուղթ է, որը կանոնակարգում
է անհատի և պետության հարաբերությունները», և ոչ ոքի մոտ պետք է այլևս հարց
չառաջանա։ Եվ այն, որ իրենք՝ «քարոզիչները», ոչ այն է չգիտակցելով, ոչ այն է
գիտակցաբար հրապարակայնորեն պարզաբանում են «ոչ բոլորովին հասկանալի», որ
Սահմանադրությունն, ինչպես ընդունված է, «իր էությամբ պայմանագիր է ժողովրդի և
պետության միջև»։ Հետո ամեն ինչ թողնվում է այդ պայմանագրի տեքստին։
Ինչպիսի՞ն պետք է լինի այդ ժողովրդի արձագանքը, երբ նրա առջև խնդիր է դրվում «պայմանագիր
կնքել պետության հետ», այսինքն ներշնչվում է այն գաղափարը, որ ժողովուրդը
պայմանավորվող կողմերից [u]միայն մեկն է[/u]։ Հարց է ծագում՝ «Իսկ ո՞վ է պայամանագրի մյուս
կողմը, որն իրեն անվանում է պետություն»։ Հենց այդպիսի հարցի առաջացումը կարող է
յուրաքանչյուրին ստիպել մի կողմ քաշվել, հազիվ թե ժողովուրդը կամենա պայմանագիր
կնքել որևէ մեկի հետ, եթե նույնիսկ այդ ոմնը համոզում է, որ ինքը ներկայացնում է
պետությունը։ Ժողովուրդը առանց բացատրության էլ գիտի այդ ոմնի իսկական դեմքը, նրա
դեմքը, ով իրեն համարում է իշխանություն, և լռելյայն իրեն նույնացնում է պետության
հետ։ Այստեղ էլ պետք է որոնել հասարակության անտարբերության պատճառը։
Հասկանալի է, որ հասարակությունը անտարբեր չէր լինի, և նույնիսկ հատուկ կամք
կդրսևորեր, եթե իմանար սահմանադրական պետության կուլտուրան։ Դժվար է ենթադրել, թե
որևէ մեկը անտարբեր կմնար Սահմանադրության նորացման կամ ընդունման հարցի նկատմամբ,
եթե իմանար, որ Սահմանադրությունը ոչ թե ժողովրդի պայմանագիրն է ինչ–որ մեկի հետ,
այլ [u]Հայաստանի քաղաքացիների կոլեկտիվ պայմանագիրն է իրենց իրավունքների մասին և
կոչված է պաշտպանելու այդ իրավունքները իրենց երկրի պետական կառուցվածքում։[/u]
Հայաստանի քաղաքացիները այդպիսի հասկացողություն չունեն։ Դրա համար էլ տարբեր կարգի
չինովնիկներ հնարավորություն են ստանում պարծենկոտությամբ հայտարարել, որ
ժողովուրդն ու իշխանությունը պետք է պայմանավորվեն իրենց ազատության սահմանների
մասին։ Այսինքն, ըստ էության հաստատել, որ քաղաքացիները պետք է սահմանափակեն իրենց
պահանջները իշխանությունից, այդ ժամանակ իշխանությունն իր վրա կվերցնի քաղաքացիների
իրավունքներին խիստ հետևելու պատասխանատվությունը։
Ճիշտ է, թե սխալ, բայց սահմանադրական պետության հիմնահարցը Հայաստանում հանգեցվում
է այս վերջին ձևակերպմանը; Այս հարցում Հայաստանի իշխանությունները նոր ոչինչ չեն
հորինել։ Դրա համար էլ իշխանամետ ուժերը առանց խղճի խայթի դժվարանում են հավաստել,
որ Սահմանադրության հետ կապված բոլոր հարցերը համաձայնեցված են Եվրոպայի հետ, և
երկրում քննարկման ենթակա այլ հարցեր չկան։ Այսինքն, ուղղակի ասվում է, որ
իշխանությունների և հասարակությունների իրավասությունները կանխորոշված են, դրանք
աժանացել են «հավանության», ժողովրդին մնում է հաշտվել դրա հետ։ Ինչ վերաբերում է
Սահմանադրության այն դրույթին, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», դա
էմոցիայի արդյունք է։
Թվում է քաղաքական ուժերը, համաձայն չլինելով հարցի նման դրվածքին, կարող են
ծավալել լայն կամպանիա քաղաքացիներին պարզաբանելու սահմանադրական պետության
հանգուցային հիմնահարցերը։ Դրա փոխարեն հայտնվել է մի ուրիշ հիմնահարց. հանրաքվեով
ոչ ասել այն պատճառով, որ «իշխանությունները չեն հետևելու կնքված պայմանագրին»։
Այսինքն մի կողմից էլ ժողովրդին համոզում են Սահմանադրության վերը նշված արատավոր
ձևակերպումը։ Ստեղծված իրադրությունում անսպասելի ոչինչ չկա։ Հայաստանում
Սահմանադրության հիմնահարցը չի կարող դուրս գալ քաղաքական հարաբերությունների
պարզաբանման հերթական թեմաների շրջանակներից։ Սահմանադրական պետականության
կուլտուրան Հայաստանում միայն հիմա է դարձել բանավեճի առարկա։ Ինչպես երևում է
ետխորհրդային ուրիշ երկրներում հասարակությունները և քաղաքական վերնախավերը չեն
մոտեցել այդ հիմնահարցին։ Ենթադրել, որ այդ կուլտուրայի էությունը շուտով կճանաչվի,
միամտություն կլիներ։
Արևմտյան Եվրոպայի երկրները հարյուրամյակների ընթացքում են մշակել պետության
սկզբունքները՝ հիմնված քաղաքացիների կոլեկտիվ պայմանգրի վրա։ Ծանոթ լինելով միայն «միապետ»
և «հպատակ» հասկացություններին, արևմտյան երկրների քաղաքացիները հեշտությամբ չեն
կարողացել հասնել «քաղաքացին՝ պետականության կրողն է» հասկացությանը։ Ունենալով
միապետական պետությունների հազարամյակների ավանդություն՝ հիմնավորված իրենց
տիրակալի աստվածընտիր լինելու անսասան հավատի վրա, մարդիկ պետք է տիտանական ջանքեր
գործադրեին, որպեսզի հասկանային, որ «բոլորը հավասար են Աստծո առջև, որն իրենց
ստեղծել է հավասար իրավունքներով»։
Միայն իրավունքների հավասարության այդպիսի համընդհանուր հավատի դեպքում, որն
առաջացել է «իրավագիտության» շնորհիվ, հնարավոր դարձավ քաղաքացիների համընդհանուր
պայմանագրի հիման վրա ձևավորել պետություններ, այսինքն «փոխադարձ խոստումներ
հավասար հիմունքներով միմյանց իրավունքները հարգելու պատրաստակամության» հիման վրա։
Դա լիբերալիզմի՝ հավասար ազատությունների փիլիսոփայության հոլովույթն է,
ժողովրդավարության հանգուցային սկզբունքների հետ համատեղ՝ ընտրությունների միջոցով
իշխանություն ձևավորելու հասարակության իրավունքի մասին, որը հնարավորություն տվեց
ստեղծել հասարակությունների պետական վերակառուցման նոր տեխնոլոգիա: Այսինքն
հասարակությունները հասկացան, որ իրենց պետք չէ աստվածընտիր միապետ, քաղաքացիները
իրենք կարող են պայմանավորվել իրենց պետական կառուցվածքի մասին և իրենք կարող են
կյանքում արմատավորել այդ սկզբունքները` ընտրությունների հիման վրա իշխանություն
ձևավորելու միջոցով։
Պատահական չէ, որ այդ ճանապարհի առաջին քարոզիչները եղել են ամերիկացիները։
Ամերիկայի հասարակության անդամները, երբեք չունենալով սեփական «աստվածընտիրը»,
ամենից հեշտ հանգեցին քաղաքացիական գիտակցության և աշխարհում առաջին անգամ կոլեկտիվ
պայմանագրի՝ սահմանադրության հիման վրա ստեղծեցին պետություն։
Հիմա կարելի է հարց տալ՝ վերը նշված հասարակ ճշմարտություններին արդյո՞ք ծանոթ են
Հայաստանի շարքային քաղաքացիները։ Եթե ծանոթ չեն, ապա ինչպե՞ս պետք է որոշեն իրենց
անձնական դերակատարությունը Սահմանադրության ձևավորման գործում։ Ինչպե՞ս նրանք
կհասկանան Սահմանադրության այն դրույթը, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է
ժողովրդին։ Մնում է համաձայնվել, որ դա դժվար է հասկանալ։ Առավել ևս, ոչ ոք չի
ջանում նրան հասցնել սահմանադրական պետության կուլտուրայի իսկական էությունը։
Այսօր պարզ է դառնում, որ Հայաստանում սահմանադրական պետություն ստեղծելու համար
մարտնչողները առաջին հերթին պետք է քաղաքացիներին հասցնեն սահմանադրական
պետականության կուլտուրան։ Եթե հայ հասարակության շարքային անդամը հասկանա, թե ինչ
է նշանակում քաղաքացի, և երբ նա հասարակության անդամից կարողանա դառնալ քաղաքացի,
այն ժամանակ նա առանց կողմնակի օգնության կարող է որոշել՝ լա՞վ է, թե՞ վատ իր երկրի
Սահմանադրության տեքստը՝ Հայաստանի քաղաքացիների կոլեկտիվ պայմանագիրը իր
պետականության կառուցվածքի մասին։ Այն ժամանակ պատճառ չէր լինի տրտնջալու իր երկրի
ճակատագրական հիմնահարցերից հասարակության հեռացման համար։ Չէ որ ոչ ոք չի հրաժարվի
իր ուժերը ներդնելու այնպիսի երկրի ձևավորման գործում, որտեղ կյանքը հիմնավորված
կլինի «հավասար իրավունքներ և հավասար պատասխանատվություն» սկզբունքի վրա։
