NON-GOVERNMENTAL ORGANIZATION
28 սեպտեմբերի - 4 հոկտեմբերի 2005
Եվրոպական Դատարանը պատրաստվում է արագացնել գործերի լսումը
30 Սեպտեմբեր 2005
Որքան էլ Եվրոպական դատարանում արդարությունը վերականգնելու հույսերը մեծ են,
դատարան դիմելու գործընթացի ժամանակատարությունը մարդկանց հուսահատեցնում է: Այս
օրերին Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Լուցիս Վայլդհաբերը:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15353
Ռազմավարական Կենտրոնը դիտարկում Է ՀՀ մարզային եվ համայնքային զարգացման
խնդիրները
30 Սեպտեմբեր 2005
Սեպտեմբերի 30-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում
(ՌԱՀՀԿ) տեղի ունեցած սեմինար-քննարկման ընթացքում ամփոփվեցին զուգահեռաբար
անցկացված սոցիոլոգիական երկու նոր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք
նվիրված էին ինչպես ՀՀ մարզային ու համայնքային, այնպես էլ Երեւանի զարգացման
խնդիրներին: Առաջին հետազոտությանը մասնակցել են 1000 հարցվողներ ՀՀ բոլոր մարզերից,
իսկ երկրորդին` 500 երեւանցիներ:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15363
Վենետիկի հանձնաժողովը գոհ է
29 Սեպտեմբեր 2005
Սեպտեմբերի 30-ին Երեւանում իրենց աշխատանքն են սկսել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի
փորձագետները, որոնք ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ընդունված սահմանադրական
փոփոխությունների վերաբերյալ հանդիպումներ կունենան սահմանադրական դատարանում եւ
խորհրդարանում:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15348
Ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս հայտարարությամբ՝ ընդդեմ սահմանադրական
փոփոխությունների
29 Սեպտեմբեր 2005
Հայաստանյան ընդդիմադիր դաշտը ներկայացնող տարբեր քաղաքական ուժեր հինգշաբթի օրը
ընդունել են «Համագործակցության մասին» հռչակագիրը, որի բովանդակությունից, սակայն,
դեռեւս պարզ չի դառնում՝ սահմանադրական հանրաքվեն բոյկոտելո՞ւ են, թե մասնակցելու
ու «ոչ» են ասելու առաջարկված փոփոխություններին: Հայտարարություն հեղինակների
մեկնաբանությամբ, դա տեխնիկական խնդիր է եւ որոշվի հետագայում:
http://www.hra.am/arm/?page=issue&id=15358
