NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հասարակության ակտիվությունը դեռեւս քաղաքացիական հասարակության հատկանիշ չէ
Արդյո՞ք կարելի է Հայաստանի հասարակությունն անվանել քաղաքացիական
Երկար տարիներ Հայաստանի հասարակակնան կազմակերպությունների գործունեության առավել
առաջնային ուղղությունները միտված են երկրում քաղաքացիական հասարակության խթանմանը:

Բազմաթիվ հիմնադրամների հատկացրած միջոցները հնարավորություն են տալիս իրականացնել
տարբեր հարթությունների ծրագրեր` նպատակաուղղված հասարակության ակտիվությանը եւ նրա
ընդգրկմանը երկրի հրատապ հիմնահարցերում: Կասկած չկա, որ երկար տարիների պրակտիկան
զգալիորեն փոխել է սոցիալ-քաղաքական գործընթացների բնույթը, դրանք դուրս մղելով
միջկուսակցական բանավեճերի շրջանակներից: Հասարակական կազմակերպությունների գործոնը
ավելի շատ իրեն զգացնել է տալիս ամենաանսպասելի իրավիճակներում, եւ ավելի հաճախ
այնտեղ, որտեղ նախկինում հասարակական կարծիքի առկայության հիշեցումը առաջացրել է
քաղաքական շրջանների տարակուսանքը: Նշված միտումը ինքնին դրական է այն երկրի համար,
որն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին: Եթե մարդկանց ցանկացած խմբերի ձայնը,
որոնք նպատակ չեն հետապնդում տիրանալ երկրի իշխանությանը, հրատապ հիմնահարցեր է
առաջադրում, այդ դեպքում անհրաժեշտ է խոստովանել, որ այդ երկրի առաջադիմական
փոխակերպումը առկա է: Հասարակության կազմակերպված ակտիվության դրսեւորումը միշտ
ողջունելի է, քանի որ դրա մեջ դիտվում է տվյալ հասարակության որակի բարձրացումը:
Սակայն նշված միտումի զարգացման հետ հասարակության որակի գնահատման հարցերում
սկսում են դրսեւորվել որոշակի սուբյեկտիվ ստերեոտիպեր: Այդպիսի ստերեոտիպերից մեկը
այն կարծիքն է, որը քաղաքացիական հասարակության զարգացածության աստիճանը շաղկապում
է հասարակության ակտիվության մակարդակի հետ: Այսինքն ակտիվությունը դիտվում է որպես
քաղաքացիական հասարակության հիմնական բնութագիր: Պետք է ասել, որ նման դրվածքը
կյանք է մտել ոչ պատահականորեն: Ետխորհրդային երկրների հասարակությունները վերջին
տարիներին բնութագրվում են մեծ անկայունությամբ եւ այդ երկրների ժողովուրդների
զանգվածային ելույթների հաճախականությամբ` ուղղված տիրող վարչակարգի դեմ: Առկա են
մի շարք «թավշյա» հեղափոխություններ, որոնք ամենուրեք գնահատվում են որպես
ժողովրդավարության հաղթանակ տվյալ երկրներում: Այդ ֆոնի վրա քաղաքացիական
հասարակության զարգացածության աստիճանը մեխանիկորեն շաղկապվում է նրա հետ, թե այդ
հասարակությունները կարո՞ղ են հակադրվել իրենց վարչակարգերին: Հերքել նման
գնահատականի ոչ օբյեկտիվ լինելը այնքան էլ հեշտ չէ: Հասարակությունները, հիրավի,
պետք է ունենան բավականաչափ կազմակերպվածություն եւ ակտիվություն նրա համար, որ
համատեղեն կամ ծայրահեղ դեպքում հեռացնեն տվյալ երկրի լկտիացած վարչակարգը: Դրա
համար քաղաքական պայքարի ցանկացած պասիվություն գնահատվում է որպես քաղաքացիական
հասարակության զարգացածության ցածր մակարդակ: Վերջին միտումը բավականին պարզորոշ
դրսեւորվում է Հայաստանում: Գործող վարչակարգի հեռացմանն ուղղված ընդդիմադիր
կուսակցությունների ծրագրերիի հասունացման անհաջողությունները կտրուկ իջեցրել են
հայ հասարակության ակտիվությունը: Քաղաքական ուժերը, կոչ անելով դեպի Վրաստանի եւ
Ուկրաինայի իրադարձությունների դասերը, Հայաստանի հասարակությանը բնութագրել են
որպես քաղաքացիական ակտիվության ցածր մակարդակի հասարակություն: Այսինքն
անհաջողությունների պատճառները սկսել են որոնել ոչ թե կուսակցությունների ծրագրում,
այլ հասարակության որակի մեջ: Համապատասխանաբար օրակարգ են մտցրել հասարակության
ակտիվացման անհրաժեշտությունը` ի դեմս հասարակական կազմակերպությունների, այսինքն`
քաղաքացիական ակտիվության բարձրացումը: Աշխատել է վերը նշված ստերեոտիպը, որը
հասարակության քաղաքացիական էությունը շաղկապում է նրա ակտիվության հետ: Դժվար է
համաձայնվել նման դրվածքի ճշտության հետ: Այստեղ էլ հետաքրքրություն է առաջանում
ակտիվության եւ նրա քաղաքացիական բնավորության փոխադարձ կապի նկատմամբ: Այսինքն
հարց այն մասին` արդյո՞ք հասարակության ակտիվությունը բավարար պայման է նրա
բնավորության համար` որպես քաղաքացիական որակ: Եվրոպական որեւէ հասարակության մեջ
նման հարցը կարող է ծիծաղ առաջացնել, բայց ոչ ետխորհրդային երկրներում: Հենց միայն
հարցի առաջացումը, ասենք, Հայաստանում, վկայում է այն լիակատար խառնաշփոթության
մասին, որը տեղի է ունենում հասարակական-քաղաքական վերնախավի գլուխներում:
Որովհետեւ յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ քաղաքացիական հասարակության
հասկացությունը վերաբերում է որոշակի կատեգորիայի մարդկանց միասնությանը, անկախ
նրանց ակտիվության մակարդակից: Բայց, ինչպես երեւում է, այնքան էլ պարզ չէ դա
հասկացվում:
Ակտիվ կարող են լինել եւ’ ստրուկները ապստամբության ժամանակ, եւ’ ճորտերը` իրեն
ֆեոդալի դեմ խռովության ժամանակ, սակայն դրանով այդ մարդկային կոլեկտիվները իրենց
բնույթով քաղաքացիական չեն դառնա: Ընդհակառակը, իրենց կյանքի տարեր փուլերում
ծայրահեղ պասիվ վիճակում կարող են հայտնվել արեւմտյան զարգացած երկրների
քաղաքացիական հասարակությունները, եթե հաջողվում է նրանց ապակողմնորոշել: Նշանակում
է պատասխանը պետք է որոնել հենց իրենց` այս կամ այն հասարակությունների
գաղափարա-կազմակերպական բնույթի մեջ: Սակայն այդ պատասխանը հնացած է, ինչպես եւ
իրենք` քաղաքացիական հասարակությունները: Քաղաքացիական կարող է կոչվել այն
հասարակությունը, որը կազմակերպված է հասարակության անդամների իրավունքների եւ
հավասար հիմունքներով այդ իրավունքները հարգելու համաձայնության վրա: Այսինքն դա
պայմանագրային հասարակություն է, անկախ նրանից, թե ինչ ձեւով է կատարվում այդ
պայմանագիրը:
Նման հասարակության մեջ տարբեր հասարակական խմբերի գործունեությունը կանոնակարգված
է նրա անդամ-քաղաքացիների նախնական համաձայնության հիման վրա: Իսկ ամենաառաջին
հիմքը բոլորի իրավունքների հավասարությունն է ընդունված համաձայնությունների առջեւ:
Քաղաքացիական հասարակությունը սահմանադրական պետության հենարանն է, նրա էությունը`
զգեստավորված իշխանությամբ: Այդպիսի հասարակության մեջ ամբողջ կյանքի չափանիշը
օրենքն է:
Արդյո՞ք հնարավոր է նշված հատկանիշները տեսնել Հայաստանի կամ տարածաշրջանի այլ
պետության հասարակության մեջ: Իհարկե ոչ: Այդ դեպքում ծառանում է մյուս հարցը`
ինչպիսի՞ կատեգորիայում կարող է լինել Հայաստանի հասարակությունը: Ձեւականորեն
գործող Սահմանադրության առկայության պայմաններում կա գայթակղություն Հայաստանի
հասարակությունը բնորոշել որպես քաղաքացիական, չէ որ այդպիսի հասարակության ձեւական
հատկանիշները առկա են: Կան հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ,
ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման ազգային օրենսդրության մեջ
ամրագրված իրավունք: Բայց արդյո՞ք դա բավարար է: Իհարկե, բավարար չէ: Որովհետեւ
Հայաստանի հասարակությունը չի տիրապետում գլխավոր անհրաժեշտ որակին` կողմնորոշվել
դեպի օրենքը, որպես իր հասարակական-քաղաքական կյանքի ունիվերսալ չափանիշի: Ազգային
իրողության չափման սանդղակը մնում են էթնո-քաղաքական ստերեոտիպերը: Ճիշտը սխալից
տարբերվում է կյանքի իրողության եւ ավանդական առասպելական հասկացությունների
հարաբերակցության միջոցով: Մոբիլիզացնող գաղափարը անօրիանականությունից
հասարակության դժգոհության աստիճանը չէ անհրաժեշտ ըմբռնմամբ, այլ արդարացիության եւ
անարդարացիության չկարգավորված պատկերացումը:
Այդպիսի հասարակությունն ապրում է էթնիկական հասկացությամբ ավտորիտարիզմի, բայց ոչ
ազգային օրենքի հեղինակության հիման վրա: Այն կարելի է անվանել ավտորիտար
հասարակություն, որովհետեւ արդյունքում նա հայտնվում է այս կամ այն էթնիկ
ստերեոտիպերին համապատասխանող հեղինակավոր անձերի թելադրանքի տակ:
Հարց է ծագում` եթե այդ ամենը ճիշտ է, այդ դեպքում Հայաստանի հասարակությունը
հնարավորություն ունի՞ դառնալ քաղաքացիական: Չե որ շատ է խոսվում
հասարակական-քաղաքական կյանքի բնույթում ազգային մենթալիտետի նշանակության մասին,
որտեղ, ինչպես մենք տեսնում ենք, գերակշռում են ուրիշ առաջնություններ: Պատասխանը
հասարակ չէր լինի, եթե առկա չլիներ հետազոտությունը, որը վկայում է պատմության մեջ
լայնորեն տարածված քաղաքացիական հասարակությունների ավանդույթները հայկական շատ
բնակավայրերում:Եվ մինչեւ վերջին ժամանակներս Արեւելյան Հայաստանի տարածքում նման
բնակավայրերը հիմնադրված են եղել ներքին կարգով` բոլոր պարամետրերով քաղաքացիական
հասարակությանը համապատասխան: Ինչպես վկայում են իրենք` բնակիչները, այնտեղ
կարգուկանոնը հաստատված է եղել «մարդու արժանապատվության եւ խոսքի արժեքի հիման վրա»,
այսինքն, ըստ էության, մարդու իրավունքների եւ պայմանագրի կատեգորիայի հիման վրա:
Պայմանագիրն այստեղ արտահայտվել է հասարակական հարաբերությունների պահպանության եւ
անսասանության ավանդույթների հետեւողականության միջոցով: Ավանդույթներ, որոնց
բովանդակությունը եղել է մարդկանց համատեղ կյանքի կազմակերպման սկզբունքը` հավասար
իրավունքների եւ հավասար պատասխանատվության հիման վրա:
Ուրիշ հարց է, որ ներկայումս հասարակությունների նման ավանդույթները կորսվել են
համազգային մասշտաբով: Հասարակություններ, որոնց շատերի մեջ այլասերվել են
ավտորիտար միավորումները, որտեղ անձի թելադրանքը դարձել է գերակայող: Ահա թե ինչու
այսօր Հայաստանում մենք ունենք համակեցության այլ պատկեր, չնայած քաղաքացիական
հասարակությունների բոլոր ձեւական հատկանիշների առկայությանը:
Այսպիսով, Հայաստանի քաղաքացիական հասարակություննների ավանդույթները չպետք է
ընդօրինակել դրսից: Այդ հասարակությունները պետք է կառուցել առաջին հերթին
ավտորիտար գիտակցությունը փոխարինելով օրինահնազանդությամբ: Միայն այն դեպքում, երբ
կյանքի չափանիշը կդառնա ազգային օրենքը, կարող է իրականացվել քաղաքացիական
ավանդույթների վերածննդի հնարավորությունը: Ակտիվությունը կամ պասիվությունը այստեղ
ոչ մի նշանակություն չունեն: Նույնը վերաբերում է մյուս ետխորհրդային երկրներին,
որտեղ նույնպես եղել են քաղաքացիական հասարակությունների ավանդույթներ:
