26 հոկտեմբերի - 1 նոյեմբերի 2005

Վահե Գրիգորյանը քաղբանտարկյալ է

01 Նոյեմբեր 2005

Քրեական եւ Զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 25-ին սկսած եւ
երեք օր տեւած դատավարության ընթացքում "Ռայթ իրավաբանական խումբ" ՍՊԸ տնօրեն Վահե
Գրիգորյանի խափանման միջոցը չի փոխվել: Նրա իրավաբանները ասուլիս էին
հրավիրել որոշակի փաստեր ներկայացնելու համար: Նրանք բավականին զգուշավորությամբ
էին հայտնում տեղեկությունները, որպեսզ "չվնասեն" նախաքննությանը:

Նրա փաստաբանները պայքարելու են մինչեւ վերջ, իսկ Վահե Գրիգորյանին նրանք համարում
են քաղբանտարկյալ:


www.hra.am/arm/?page=issue&id=15433

Ամփոփվեց կալանավորների ստեղծագործական մրցույթը

31 Հոկտեմբեր 2005

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Միջազգային
բանտային բարեփոխում» կազմակերպության հետ համատեղ, բրիտանական կառավարության
աջակցությամբ իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան,
անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի այլ ձեւերի
դեմ կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրության ստորագրմանը եւ վավերացմանը ուղղված
քարոզարշավ:

Քարոզարշավի շրջանակներում ազատազրկման 4 վայրերում (արդարադատության նախարարության
«Վարդաշեն», «Աբովյան», «Կոշ» եւ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկներ) անցկացվեց
մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, խոշտանգում, ազատազրկում եւ
արժանապատվություն թեմաներին նվիրված էսսեների մրցույթ: Ժյուրին
ստեղծագործություններն ամփոփելուց հետո միայն տեղեկացավ (համարակալած էին
կալանավայրերից ուղարկած ստեղծագործությունները, որոնք նաեւ անանուն էին
ներկայացվել), որ 24 ստեղծագործությունների հեղինակներից 3-ը կին են, «Աբովյան»
ՔԿՀ-ից: 10-ը «Վարդաշեն» ՔԿՀ-ից էին, 5-ը՝ «Կոշ» ՔԿՀ-ից, մնացյալն՝ «Էրեբունուց»:
Սակայն ուշադրության արժանի էր այն, որ 24-ից 12-ը նախընտրել էին արժանապատվությանն
ու ազատազրկմանը նվիրված թեմաները: 5-ն էր վերաբերում խոշտանգմանը: 6-ն առհասարակ
կալանավորների ապրելու իրավունքի մասին մտորումներ էին՝ խոհափիլիսոփայական
եզրահանգումներով: Միակ շեղումը, թերեւս, «Առավոտից իրիկուն» բանաստեղծությունների
շարքն էր, որը ներկայացրել էր խրախուսական մրցանակի արժանացած «Վարդաշեն» ՔԿՀ-ի
դատապարտյալ Արտյոմ Սարգսյանը:


http://www.hra.am/arm/?page=issue&id=15427

Ընդդիմությունը հայտարարում է, որ «զրկված է հեռուստաեթերից»

31 Հոկտեմբեր 2005

Հայաստանյան ընդդիմությունը ժողովրդի հետ հանդիպումները այսօր իր համար միակ
հնարավոր քարոզչության ձեւն է համարում: Այն ունի ֆինանսական միջոցներ, որոնք
կուտակվում են հանրաքվեի «ոչ»-ի քարոզչության համար բացված հաշվեհամարում, սակայն
հեռուստաեթերի հնարավորություն հեռուստաընկերությունները առայժմ չեն տալիս:


www.hra.am/arm/?page=issue&id=15430

Հայաստանի բանակի այլընտրանքային առաջին ծառայողներին դատում են «քաղաքացիական
ծառայությունից» հրաժարվելու համար

28 Հոկտեմբեր 2005

Չորս Եհովայի վկաների` նախկին այլընտրանքային քաղաքացիական ծառայողների,
կազմակերպված դասալքության մեղադրանքով դատում են Սևանում: Նրանք հրաժարվել են
շարունակել ծառայությունը` պատճառաբանելով, որ այն վերահսկում է պաշտպանության
նախարարությունը:

Անցյալ տարի քաղաքացիական այլընտրանքային ծառայության անցած 24 երիտասարդներից ոչ
մեկն այլևս չի ծառայում: Նրանցից 22-ը Եհովայի վկաներ են, մեկը` մոլոկան (որոնց
կրոնական համոզմունքները, Եհովայի վկաների նման, արգելում են զինվորական
ծառայությունը): Վերջինն էլ այլընտրանքայինից կամավոր անցել է սովորական զինվորական
ծառայության:

21-ի դեմ քրեական գործ է հարուցվել, 15-ը կալանավորված են:

Հայաստանը 2003 թ. դեկտեմբերին ընդունեց զինվորական ծառայությանը այլընտրանքային
քաղաքացիական աշխատանքային ծառայության մասին օրենք, որը Եվրոպայի առաջ ստանձնած
պարտավորություն էր: Մինչ այդ 150-ից ավելի Եհովայի վկաներ բանակում ծառայությունից
հրաժարվելու համար դատապարտվել էին ազատազրկման:


www.hra.am/arm/?page=issue&id=15425

Հարավկովկասյան լրագրողների կոնֆերանս Գուդաուրիում

27 Հոկտեմբեր 2005

Հոկտեմբերի 21-24 Գուդաուրիում կայացավ «Մարդու իրավունքները եւ քաղաքացիական
հասարակության հաստատումը Հարավային Կովկասի երկրներում» կոնֆերանսը:


www.hra.am/eng/?page=issue&id=15424