NON-GOVERNMENTAL ORGANIZATION
2 - 8 նոյեմբերի 2005
«Հեռու պահեք ծառայամիտներին հանրաքվեից»
8 Նոյեմբեր 2005
Սահմանադրական փոփոխությունների «այո» եւ «ոչ» քարոզարշավի ֆոնին բավական հետաքրքիր
եզրակացության է եկել մի քանի ամիս առաջ ստեղծված «Ժողովրդավարության եւ եվրոպական
ինտեգրացիայի ինստիտուտ» հ/կ-ն:
Կազմակերպության անդամները համոզված են. որ «ի դեմս նախատեսվող հանրաքվեի,
հնարավորություն է ստեղծված էլ ավելի խորացնելու հասարակական համաձայնությունն
առանցքային ուղղություններով և սահմանադրական լուրջ երաշխիքներ ամրագրել դրանց
անշրջելիության ապահովման համար»:
www.hra.am/arm/?page=issue&id=15443
«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք չկա»
7 Նոյեմբեր 2005
«Թրանսփերենսի ինտենեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ամալյա
Կոստանյանը երկուշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում
կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք չկա. իշխանությունների ձեռնարկած քայլերը
դեկլարատիվ բնույթ են կրում եւ էական արդյունք չեն տա, քանի դեռ որեւէ բարձրաստիճան
պաշտոնյա կամ գործարար կոռուպցիայի համար պատասխանատվության չի ենթարկվել:
www.hra.am/arm/?page=issue&id=15442
Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ
7 Նոյեմբեր 2005
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացավ Լարիսա Ալավերդյանի
հանդիպումը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների
գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Վլադիմիր Շկոլնիկովի հետ:
www.hra.am/arm/?page=issue&id=15445
Եվրոդատարանը կքննի ՀՀ-ում մարդու իրավունքի ոտնահարման հարցը
7 Նոյեմբեր 2005
ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի սահմանափակման մասին շուտով հարց կքննարկվի մարդու
իրավունքների Եվրոպական դատարանում: Վերջերս որոշում է կայացվել ՀՀ քաղաքացի, «Ազգային
վերածնունդ» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանի «հայցի ընդունելության մասին»:
Արդեն նշանակված են կոլեգիայի անդամները:
www.hra.am/arm/?page=issue&id=15447
Կեղծ մեղադրանքնե՞ր. փաստաթղթերը հիմք են տալիս ենթադրելու, որ Վահե
Գրիգորյանին շինծու մեղադրանք է հարուցված
4 Նոյեմբեր 2005
Ձերբակալված փաստաբան Վահե Գրիգորյանի փաստաբանները երկուշաբթի հրապարակեցին մի
շարք փաստաթղթեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ նրա դեմ հարուցված գործը
սարքել են իշխանությունները` փորձելով լռեցնել Բուզանդի փողոցի` վտարմանը դիմադրող
բնակիչներին ներկայացնող փաստաբանին:
www.hra.am/arm/?page=issue&id=15452
Հայաստանը ԵԱՀԿ-ից դիտորդներ չի հրավիրել
3 Նոյեմբեր 2005
Հայաստանում նոյեմբերի 27-ին տեղի ունենալիք Սահմանադրական հանրաքվեի ընթացքին ԵԱՀԿ
դիտորդներ չեն հետեւելու: Պատճառը շատ պարզ է՝ Հայաստանի իշխանությունները նման
հրավեր ԵԱՀԿ չեն ուղարկել:
www.hra.am/arm/?page=issue&id=15439
