NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոյեմբերի 27-ի հանրաքվեի վերաբերյալ
29.11.05
Միացյալ Նահանգները գտնում է, որ հանրաքվեին ներկայացրած դրույթների
բովանդակությունը կարող է հնարավորություն ստեղծել Հայաստանի ժողովրդավարության
ուժեղացման համար:

Մենք նույնպես, ինչպես Եվրոպայի Խորհրդը ափսոսանք ենք հայտնում այն փաստի
կապակցությամբ, որ ԵԽ դիտորդները լուրջ կասկածի տակ են դրել Հայաստանի
կառավարության կողմից ներկայացված հանրաքվեի մասնակիցների թիվը: *
Մենք նաև ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի կառավարությունը որոշեց չհրավիրել
դիտորդներ ԵԱՀԿ Ժողովրդավարական Հաստատությունների և Մարդու Իրավունքների
գրասենյակից, որոնք կարող էին ավելի մեծ արժանահավատություն հաղորդել քվեարկության
արդյունքներին:
Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետաքննել ԵԽ դիտորդների կողմից
արձանագրած լուրջ չարաշահումների և խախտումների դեպքերը:
Ակնհայտ է, որ մինչև 2007-2008 թվականներին կայանալիք խորհրդարանական և նախագահական
ընտրությունները քվեարկության գործընթացում բարելավումներ իրականացնելու կարիք կա:
Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության, քաղաքական
կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ` ժողովրդավարության
կառուցմանը միտված միջոցառումներ իրակացնելու ուղղությամբ, որոնց նպատակն է օգնել
Հայաստանին ազատ և արդար ընրություններ իրականացնել 2007-2008 թվականներին:
* Մասնավորապես Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հրապարակել է հանրաքվեի
մասնակիցների թիվը:
