NON-GOVERNMENTAL ORGANIZATION
7-13 դեկտեմբերի 2005
110 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանին այցելեցին բժիշկները
10 Դեկտեմբեր 2005
110 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող, 15 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ
Սարգսյանը Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկի, դատավորների եւ բժիշկների համար
փորձարարական տիկնիկ է դարձել: Երեկ Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկում
ականատես եղանք, թե ինչպես էին բժիշկները Ռազմիկին հետազոտում: Ներկա էին
Քրեակատարողական հիմնարկի բժիշկները եւ անկախ բժիշկները: Քրեակատարողական հիմնարկի
պետի ընտրությամբ բժիշկների այցին միացել էր նաեւ Բժշկական համալսարանի ամբիոնի
վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Նազարեթյանը: Ի տարբերություն անկախ բժիշկների, պրոֆեսորը
հացադուլավորի առողջական վիճակը բավարար գնահատեց: Ավելի ուշ պարզվեց, որ պրոֆեսոր
Նազարեթյանը ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բարեկամն է: Սակայն կլինիկական
հիվանդանոցի բաժնի վարիչ, թերապեւտ Մ. Հարությունյանը երկար հետազոտումից հետո ասաց,
որ Ռազմիկին միանշանակ պետք է տեղափոխել հիվանդանոց: Անկախ բժշկի այս
եզրակացությունը պրոֆեսորի սրտով չէր, այդ պատճառով նա հակադարձեց բժշկին՝ «Պրոֆեսորին
խե՞լք եք սովորեցնում: Ես եմ ձեզ բժշկություն սովորեցրել, դուք ինչպե՞ս եք այսինչն
այսպես բացատրում, երբ ես ձեզ այլ կերպ եմ սովորեցրել»:
Դեկտեմբերի 7–ին Ռազմիկ Սարգսյանին այցելեց
ՀՀ Օմբուդսմենը...
www.hra.am/arm/?page=issue&id=15573
www.hra.am/arm/?page=issue&id=15562
www.hra.am/arm/?page=issue&id=15555
Ոչ միայն լրագրողները, այլեւ հասարակության ցանկացած անդամ պետք է իր առջեւ
նպատակ դնի՝ օգտագործել տեղեկատվություն ստանալու իր իրավունքը
10 Դեկտեմբեր 2005
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է
Շուշան Դոյդոյանը, տարեկան 500-600 հարցում է ուղարկում պետական տարբեր
մակարդակների՝ փորձելով ստանալ հասարակության համար կարեւոր տեղեկություններ եւ
հընթացս էլ իրազեկել պաշտոնյաներին, որ կա տեղեկատվություն ստանալու իրավունք եւ
նրանք էլ պարտավոր են տիրապետել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գոնե
առանձին դրույթների...
www.hra.am/arm/?page=issue&id=15574
Human Rights Watch-ը հորդորում է Եվրամիությանը ճնշում գործադրել Հայաստանի,
Ադրբեջանի ու Վրաստանի վրա
09 Դեկտեմբեր 2005
Հարավային Կովկաս - Եվրամիություն տարեկան ժողովի նախօրեին Human Rights Watch
իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ ուղղված
Եվրամիության ղեկավարներին եւ հորդորել է ճնշում գործադրել Հայաստանի, Ադրբեջանի եւ
Վրաստանի վրա՝ բարելավելու մարդու իրավունքների պաշտպանվածությունը եւ
ազատությունների աստիճանը...
www.hra.am/arm/?page=issue&id=15568
Վիճահարույց քայլեր. բողոքի հանրահավաքներից հետո ընդդիմության
կողմնակիցներին բերման են ենթարկում
09 Դեկտեմբեր 2005
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կրկին քննադատության թիրախ է դարձել այն
բանից հետո, երբ սկսել է կասկածելի հիմքերով բերման ենթարկել ընդդիմադիր
կուսակցությունների կողմնակիցներին, որոնք դուրս էին եկել բողոքելու նոյեմբերի 27-ի
սահմանադրական հանրաքվեի հրապարակած արդյունքների դեմ...
www.hra.am/arm/?page=issue&id=15569
Բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է
08 Դեկտեմբեր 2005
Հայաստանի պաշտոնյաները չորեքշաբթի հայտնել են, որ նոյեմբերի 27-ին հանրաքվեի
ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Հայաստանի բարեփոխված
Սահմանադարությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել...
www.hra.am/arm/?page=issue&id=15557
Վահրամ Սողոմոնյանն արժանացել է DAAD 2005 մրցանակին
08 Դեկտեմբեր 2005
Գերմանիայի Մարբուրգի Ֆիլիպս համալսարանի նախագահության որոշմամբ տարվա լավագույն
արտասահմանցի ուսանողի DAAD 2005 մրցանակը շնորհվել է քաղաքագիտության դոկտորանտ
Վահրամ Սողոմոնյանին: Հայ քաղաքագետը ճանաչված պրոֆեսոր Ֆրանկ Դեփեյի գլխավորած «Եվրաինտեգրացիա»
հետազոտական խմբի անդամ է և աշխատում է «Եվրոպական ինտեգրացիան ու հեգեմոնիալ
կառույցները Հայավային Կովկասում» թեմայով իր դոկտորական թեզի վրա: Հազար եվրո
դոտացիայով DAAD 2005 մրցանակը տրվում ցուցաբերած հատուկ ձեռքբերումների համար ու
տրամադրվում է գերմանական հեղինակավոր DAAD ակադեմիական հիմնադրամի կողմից...
www.hra.am/arm/?page=issue&id=15563
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե. 2006թ.-ի այցերը
07 Դեկտեմբեր 2005
2006թ. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) իր պարբերական
այցերի շրջանակներում մի շարք այլ երկրների թվում կհետազոտի
նաեւ Հայաստանում ազատազրկված
մարդկանց նկատմամբ վերաբերմունքը...
www.hra.am/arm/?page=issue&id=15554
