NON-GOVERNMENTAL ORGANIZATION
1-7 փետրվարի 2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի
խորհրդարանական վեհաժողովի նախագահին
07 Փետրվար 2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական
վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար
Թերի Դեւիսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական
միջնադարյան գերեզմանատան բարբարոսաբար ոչնչացման փաստի առիթով...
www.hra.am/arm/?page=issue&id=15719
Եխ-ն «ուշանում» է Ջուղայում
06 Փետրվար 2006
ԵԽ Նախարարների կոմիտեի նիստի ժամանակ քննարկվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի
խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանի կողմից ԵԽ
նախարարների կոմիտեին ներկայացված գրավոր հարցը Հին Ջուղայում հայկական միջնադարյան
գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ...
www.hra.am/arm/?page=issue&id=15706
Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատան ոչնչացման
վերաբերյալ նյութեր կարող եք գտնել հետեւյալ էջերում.
Նախիջևան, 2005թ. օգոստոս
Նախիջևանում հայկական
պատմաճարտարապետական հուշարձանների հետևողական ոչնչացման վերաբերյալ
Continued Destruction of
cultural heritage in Nakhijevan
Nakhchivan August 2005
Պատգամավորները վիճարկում են կառավարության որոշումների օրինականությունը
07 Փետրվար 2006
Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Վարդան
Մկտրտչյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 27 պատգամավորների ստորագրությամբ
մի փաստաթուղթ, որով ընդդիմադիրները փորձելու են վիճարկել հողատարածքների օտարման
վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումների օրինականությունը: Ընդդիմադիր
խմբակցության պատգամավորներին միացել են նաեւ Հանրապետական կուսակցության, «Օրինաց
երկրի», «Ժողպատգամավոր» խմբակցության եւ ՄԱԿ-ի մի քանի պատգամավորներ:
Հայցադիմումը չեն ստորագրել Դաշնակցությունը եւ «Ազգային միաբանությունը»...
www.hra.am/arm/?page=issue&id=15713
Հասարակական կազմակերպությունները պահանջում են հրապարակել հանրաքվեի հետ
կապված նյութերը
07 Փետրվար 2006
Մի խումբ հասարակական կազմակերպություններ երկուշաբթի դիմել են Հայաստանի
կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով իրենց տրամադրել Երեւանի որոշ
տեղամասերում հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ ընտրողների ցուցակները կամ
մատյանների պատճենները: Դա, ըստ հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների, լիովին իրատեսական պահանջ է եւ արդարացված է «Տեղեկատվության
ազատության մասին» օրենքով...
www.hra.am/arm/?page=issue&id=15714
Մարդու իրավունքների նոր պաշտպանին խորհրդարանը կընտրի վաղը
06 Փետրվար 2006
Թեեւ Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստը գրեթե
ամբողջությամբ նվիրվեց Մարդու իրավունքների պաշտպանին առնչվող հարցերին, նոր
օմբուդսմենի ընտրության քվեարկությունը որոշվեց անցկացնել երեքշաբթի օրը...
www.hra.am/arm/?page=issue&id=15705
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին զեկույցը կներկայացվի
Ազգային ժողովում
03 Փետրվար 2006
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է
տարածել՝ ծանուցելով, որ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը ներառվել է ԱԺ
գարնանային նստաշրջանի օրակարգում...
www.hra.am/arm/?page=issue&id=15701
«Ոչ լեգիտիմ Սահմանադրությունը փոխարինվեց ոչ լեգիտիմ փոփոխություններով»,-
կարծում է իրավաբան Վարդան Պողոսյանը
03 Փետրվար 2006
Անցել է հինգ տարի այն օրից, ինչ Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ որպես
լիիրավ անդամ: Սակայն այն պարտավորությունները, որոնք մեր երկիրը ստանձնել է ԵԽ
առջեւ 2001թ. հունվարի 25-ին, դեռեւս, մեղմ ասած, ոչ ամբողջովին են կատարված:
Երեւանի մամուլի ակումբը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության»
կազմակերպության հետ, 2004թ. հոկտեմբերից սկսել է հետազոտություն իրականացնել այդ
պարտավորությունների կատարման ընթացքի մասին: Հետազոտություն-մոնիտորինգի
արդյունքը՝ «Հայաստանում ժողովրդական բարեփոխումների մոնիտորինգ» անվանումով
մեծածավալ զեկույցը, փետրվարի 2-ին հանձնվեց հասարակության
դատին...
www.hra.am/arm/?page=issue&id=15702
ՀԿ-ները հսկելու են իշխանություններին
03 Փետրվար 2006
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հինգ տարվա ընթացքում Հայաստանին
տրամադրվելու է 235,6 մլն ԱՄՆ դոլար՝ աղքատության նվազեցման եւ տնտեսական զարգացման
խթանման համար: Գումարի 2-3 տոկոսը նախատեսվում է մոնիտորինգի իրականացման համար:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» կոալիցիան եւ մի շարք ՀԿ-ներ
պատրաստակումություն հայտնեցին մասնակցել մոնիտորինգի իրականացմանը...
www.hra.am/arm/?page=issue&id=15712
Հետընթաց օրենքի գերակայության սկզբունքից եւ ժողովրդավարությունից
Հայաստանում
01 Փետրվարի 2006
Հայկական եւ միջազգային հասարակական կազմակերպությունները
հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
http://www.hra.am/arm/?page=issue&id=15688
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի նամակը ԱԺ
նախագահինն
01 Փետրվար 2006
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակով դիմել է ԱԺ
նախագահին...
www.hra.am/arm/?page=issue&id=15689
Երեվանի «թոքերը» վաճառվում են
01 Փետրվար 2006
Ութ աստիճան ցրտին Դալմայի այգետերերը ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա
էին կազմակերպել: 2003թ. քաղաքապետարանը Դալմայի տարածքում 150 հեկտար հողակտոր
օտարել է քաղաքաշինության նպատակով...
www.hra.am/arm/?page=issue&id=15691
