NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մշակութային ցեղասպանություն 21-րդ հարյուրամյակում
Ադրբեջանի կողմից Նախիջևանի հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման
կապակցությամբ Բեռլինի «Ճանաչում» աշխատանքային հանձնախումբը այս տարվա հունվարի
27-ին հանրահավաք էր կազմակերպել Բեռլինի ադրբեջանական դեսպանատան առջև։ Ստորև
ներկայացնում ենք այդ հանրահավաքի առթիվ հրապարակված հայտագիրը և մի պարզաբանում
հանրահավաքի, ինչպես և Բրյուսելի ադրբեջանական դեսպանության՝ հարցի վերաբերյալ
կատարած հայտարարության մասին, որոնք մեզ տրամադրել է «Ճանաչում» աշխատանքային
հանձնախմբի նախագահ դր. Թեսսա Հոֆմանը։ Նյութերը գերմաներենից թարգմանեց Աշոտ
Հայրունին։

Մշակութային ցեղասպանություն 21-րդ հարյուրամյակում
Էթնոցիդ - Մշակույթի սպանդ
Ո՞վ է ոճրագործը - Ադրբեջանը։
Նա տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հուշարձանները, որոնք գտնվում էին իր
իշխանությանը ենթակա տարածքում, կործանել է, ավերել և կեղծել, չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ին և
Եվրոպական խորհրդին անդամակցելիս պարտավորվել է պաշտպանել փոքրամասնությունների
մշակույթները և նրանց Ժառանգությունը։ Նախիջևանում Ադրբեջանի իրականացրած էթնոցիդն
իր չափերով գերազանցում է թալիբանների կողմից Բամիան հովտում (Աֆղանստան) Բուդդայի
արձանների ավերմանը։
Որտե՞ղ է գտնվում ոճրագործության վայրը։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում։
Այդ պատմական հայկական բնակատարածքում 1919-1922 թվականներին հայ ազգաբնակչությունը
կոտորվեց կամ արտաքսվեց, իսկ վերջին 2000-ից 4000 հայերը արտաքսվեցին 1988-89
թվականներին։
Ինչու՞մ է կայանում ոճրագործությունը։
Սպանված կամ արտաքսված հայերը իրենց ետևից թողեցին հարյուրավոր եկեղեցիներ,
մատուռներ ինչպես նաև հիանալի փորագրված խաչքարեր ու տապանաքարեր։ Շատերը
հարյուրամյակներ շարունակ դիմակայեցին երկրաշարժերին և պատերազմներին։ Դրանք զոհ
դարձան ժամանակակից ազգայնամոլությանը։ 1998-2005 թթ. ընկած ժամանակամիջոցում
Ադրբեջանը ակնհայտորեն սիստեմատիկ կերպով ոչնչացրել է Նախիջևանում հայերի վաղեմի
գոյության շինարարական հետքերը։ 2005 թ. դեկտեմբերի կեսին ադրբեջանական զինված
ուժերի մոտ 200 ներկայացուցիչներ հարձակվեցին Ջուլֆայի (Ջուղա) պատմական հայկական
գերեզմանատան վրա, որը հանդիսանում էր հայկական խաչքարերի՝ իր տեսակի մեջ եզակի և
միաժամանակ ամենամեծ հավաքանին։ 2005 թ. դեկտեմբերի գործողությունը ոչնչացրեց այն
ամենը, ինչը նախկին հարձակումներից հետո դեռ գոյատևում էր և հանդիսացավ վերջին
քայլը այն էթնոցիդի, որին զոհ են դարձել նաև Աբրակունիսում Սուրբ Կարապետի (1381
թ.), ինչպես և Արգուլիսում և Խանեգա (հայկական Օձասար), Հացի Սար և Շոռութ
գյուղերում գտնվող եկեղեցիները։
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ. ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊԱՆԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴՈՒՐԺՎԵԼ։ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ։
«ՃԱՆԱՉՈՒՄ» աշխատանքային հանձնախումբ
«ՃԱՆԱՉՈՒՄ» աշխատանքային հանձնախմբի հանրահավաքը Բեռլինում
Հունվարի 27-ին Բեռլինի ադրբեջանական դեսպանատան առջև տեղի ունեցավ ոստիկանության
կողմից արտոնված, երկու ժամանոց հանրահավաք, որը նախաձեռնել էր «ՃԱՆԱՉՈՒՄ»
աշխատանքային հանձնախումբը։ Ցրտաշունչ, բայց արևոտ այդ օրը հավաքվել էր
բողոքարկուների մի ինտերնացիոնալ բազմություն հայկական, հունական, իտալական ինչպես
և գերմանական դրոշներով և հետևյալ մեծ կարգախոսով. «Հայկական մշակույթի
ադրբեջանական սպանդը»։ Հանրահավաքին մասնակցում էին նաև թուրք ցուցարարներ։
Այս ընթացքում՝ Եվրոպական միության՝ հարևան երկրներին վերաբերող տեղեկագրի
հրապարակումից հետո, ադրբեջանական դեսպանությունը հանդես է եկել պաշտոնական
հայտարարությամբ։ Դրանում Ադրբեջանը փորձում է պաշտպանվել Ջուրայի (Ջուղա) հայկական
գերեզմանոցի նախամտածված և սիստեմատիկ ավերման՝ մեղադրանքի դեմ։ Մենք այդ
հայտարարությունից ուսանում ենք, որ հարցը բնավ ոչ թե հայկական, այլ ալբանական մի
գերեզմանոցի է վերաբերում, որը բացի այդ, հուշարձանների պաշտպանության օրենքի ներքո
է գտնվում։ Ալբանների կովկասյան ժողովուրդը, նշվում է դեսպանության «պարզաբանիչ
հուշագրում», եղել է ազերիների նախահայր ժողովուրդներից մեկը։ Հուշագիրը
Նախիջևանում կատարված՝ հայ մշակույթի մյուս ավերումներին չի անդրադառնում։
Հայերը մեղադրվում են՝ իրենց մեղադրանքներով միայն «հայկական զինված ուժերի կողմից
գրավված՝ Ադրբեջանի տարածքներում» իրենց կատարած ավերումներից ուշադրությունը
շեղելու նպատակ հետապնդելու մեջ։
Այդ դեպքում, անշուշտ, պարսիկներն ու հայերը պետք է զգայախաբության մեջ եղած լինեն,
երբ նրանք իրանական տարածքից դիտում և նկարահանում էին գերեզմանոցի սիստեմատիկ
ոչնչացումը։ Բրիտանիայի քաղաքացի [url=http://www.hra.am/arm/?page=issue&id=15698 target=_blank]Ստեֆան Սիմը[/url] նույնպես, ըստ ազերիների
հայտնագործության, զոհ է դարձել հայերի խաբեությանը, երբ նա 2005 թ. օգոստոսին
Նախիջևանում որոնել էր իրեն քաջ հայտնի՝ հայկական ճարտարապետական հուշարձանները,
որոնք ըստ ադրբեջանական ներկայացման այնտեղ ճիշտ այնպես գոյություն չեն ունեցել,
ինչպես երբևէ գոյություն չի ունեցել հայ բնակչություն։
Դր. Թեսսա Հոֆման
«ՃԱՆԱՉՈՒՄ» աշխատանքային հանձնախմբի նախագահ
