NON-GOVERNMENTAL ORGANIZATION
22-28 փետրվարի 2006
Բլոգինգի միջոցառում Քաղաքացիական հասարակության ինստիտուտում
28 Փետրվար 2006
Փետրվարի 25-ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական
կազմակերպության գրասենյակում կազմակերպվել էր Բլոգինգի միջոցառում: Միջոցառման
նպատակն էր հավաքել այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են գրել իրենց հետաքրքրող,
ինչպես նաեւ մտահոգող թեմաների մասին: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր
գաղափարներով եւ տարբեր մասնագիտական ուղղվածություններ ընտրած երիտասարդներ:
Միջոցառումը տեւեց մոտ 3 ժամ, եւ այդ ամբողջ ընթացքում բոլորը մեծ ոգեւորությամբ
շարադրում էին իրենց մտքերը:
www.hra.am/arm/?page=issue&id=15785
Բուզանդի փողոցի բնակիչները կրկին բողոքում են
27 Փետրվար 2006
Հայաստանի Ազգային Ժողովի շենքի մոտ այսօր հավաքված Բուզանդի փողոցի մի քանի
տասնյակ նախկին բնակիչներ բողոքում էին այն պատգամավորների դեմ, ովքեր
Սահմանադրական դատարանից հետ էին վերցրել իրենց ստորագրությունները, ինչի
հետեւանքով իրացված տարածքների բնակիչների գործը, գոնե առայժմ, չի լսվի
Սահմանադրական դատարանում...
www.hra.am/arm/?page=issue&id=15776
Նախկին օմբուդսմենը խորհուրդներ է տվել Մարդու իրավունքների նորանշանակ
պաշտպանին
27 Փետրվար 2006
«Մանրակրկիտ աշխատել քաղացիների դիմումների հետ, անձամբ շփվել մարդանց հետ եւ
պարբերաբար այլեցել մարզեր, քաղաքներ, գյուղեր եւ տեղում ծանոթանալ, քաղաքացիների
խնդիրներին»՝ այսպիսի խորհուրդ է այսօր տվել նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը
Հայաստանի մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանին...
www.hra.am/arm/?page=issue&id=15775
Նոր հասարակություն, նոր պրոբլեմներ, նոր լուծում. Հայաստանում բացվում է
առաջին կացարանը անօթևանների համար
24 Փետրվար 2006
Երիտասարդ կնոջ շպարված դեմքը փայլում է «շինծու» երջանկությունից: Կապույտ
ստվերաներկով ծանրաբեռնված կոպերի տակից տխուր ժպտում են աչքերը: Խոսելիս ձեռքերի
մատներն անընդհատ կծկում է: Անխնամ եղունգները նույնպես կապույտով են ներկված:
Կարմենն այն անօթևաններից է, որոնք ժամանակավոր ապաստան են գտել Երևանի թիվ 1 տուն
ինտերնատի մասնաշենքերից մեկում: Նրան այստեղ են տեղափոխել Աբովյանի
հակատուբերկուլոզային կենտրոնից, որտեղ բուժվում էր երեք ամսական որդին՝ Էդմոնդը:
Մինչ այդ հինգ տարի շարունակ ապրել է շենքերի մուտքերում ու այգիներում:
Անօթևանների կացարանը նախատեսված չէ անչափահասների համար, այդ պատճառով Կարմենը
երեխային ժամանակավորապես հանձնել է Նորքի մանկատուն...
www.hra.am/arm/?page=issue&id=15780
Ազատվել է կալանքից, բայց ոչ անախորժություններից. Բուզանդի փողոցի փաստաբանի
գործն իրավապահների հետ դեռ երկար կձգվի
24 Փետրվար 2006
Փաստաբան Վահե Գրիգորյանը, որին իրավապաշտպանները համարում են քաղբանտարկյալ,
անցյալ հինգշաբթի ազատվել է կալանքից: Նա կալանքի տակ էր անցյալ հոկտեմբերից,
սակայն դա ավելի նման էր հաշվեհարդարի այն բանի համար, որ պաշտպանում էր իրենց
տները գնող իշխանավորներին ընդդիմացող բնակիչներին, քան օրինականության
հաստատաման...
www.hra.am/arm/?page=issue&id=15779
Բուզանդը մնաց առանց բուզանդցիների
23 Փետրվար 2006
Բուզանդ փողոցի վերջին երկու ընտանիքներն այսօր վտարվեցին իրենց տներից:
Երանոսյանների 12 անդամանոց ընտանիքը հայտնվեց փողոցում` այդպես էլ հրաժարվելով
պայմանագիր կնքել եւ դիմացը ստանալ 33000 ՍՄՆ դոլար փոխհատուցում...
www.hra.am/arm/?page=issue&id=15766
