29 մարտի - 4 ապրիլի 2006

Լինոս քառյակի համերգը Բերդ քաղաքում

3 Ապրիլ 2006

Դասական արվեստը ապրիլի 2-ին ներկայացել էր բերդցիներին “Լինոս ” քառյակի
տեսքով: 4 քնքուշ օրիորդ և իրենց ղեկավար` հանրահայտ թավջութակահար Արամ Թալալյանը
Բերդի Մշակույթի տան դահլիչում հնչեցրին Շուբերթ, Բրամս, Կոմիտաս...

Համերգը կազմակերպվել էր ՔՀՑ ծրագրի շրջանակներում:


www.hra.am/arm/?page=issue&id=15879

Խոսքի ազատությունը»` ոստիկանատան նկուղներում

1 Ապրիլ 2006

Ամեն տարի ապրիլի 2-ին խոսքի եւ մամուլի ազատության պաշտպանները բողոքի ակցիա են
կազմակերպում, ինչով աջակցություն են ցույց տալիս Ա1+-ին: Եվ ամեն անգամ,
բնականաբար, ակցիայի մասնակիցների ձեռքում լինում են խոսքի ազատության կոչով
պաստառներ: Անցած տարվա քայլերթի ժամանակ, որը պարբերաբար խոչընդոտում էր Կենտրոնի
ոստիկանապետ Հովիկ Թամամյանը, ձերբակալվեցին պաստառներն ու ձայնային
ուժեղացուցիչները: Արդեն մեկ տարի դրանք «Ա1+»-ին չեն վերադարձվում: Ոստիկանները
փորձում են խոսքի ազատությունը ճնշել իրենց մեթոդներով՝ մութ նկուղներում փակելով
խոսքի ազատության բովանդակությամբ պաստառները:


www.hra.am/arm/?page=issue&id=15874

«Հայաստանում մամուլի ազատության խնդրում առաջխաղացում չկա»

30 Մարտ 2006

Վիեննայում տեղակայված Մամուլի միջազգային ինստիտուտը  հրապարակել է 2005
թվականի զեկույցը: «Հայաստանում իրավիճակը նախորդ տարիների համեմատությամբ
առանձնապես չի փոխվել, էական բարելավում չկա, կան մամուլի ազատությունը խախտելու
բազում դեպքեր, մասնավորապես, առ այսօր խնդիրներ ունի «Ա1+» հեռուստաընկերությունը...


www.hra.am/arm/?page=issue&id=15866

«Արթուր Բաղդասարյան. «Մարդու իրավունքների խախտումները հող են ստեղծում
աղքատության ավելացման համար»

 30 Մարտ 2006

Մարդու իրավունքների խախտումները եւ վատ կառավարումը պարարտ հող են ստեղծում
աղքատության ծավալների մեծացման համար՝ հայտարարել է երեկ Հայաստանի խորհրդարանի
խոսնակ Արթուր Բաղդասարյանը...


www.hra.am/arm/?page=issue&id=15868

«Ա1+»-ի հարցը փակված չէ

30 Մարտ 2006

Մամուլի միջազգային ինստիտուտը այսօր Վիեննայում հրապարակել է 2005 թվականի
զեկույցը, որում ի թիվս այլ խնդիրների՝ Հայաստանում չլուծված խնդիր է համարվում
«Ա1+»-ի հարցը: Զեկույցում անդրադարձ կա նաեւ «Ա1+»-ին ուղղված տարածքն ազատելու
պահանջին. «Հունվարին ԳԱԱ-ն շարունակել է «Ա1+»-ից պահանջել ազատել տարածքը
երեւանյան իր մի շինությունից, որտեղ տեղակայված են նաեւ մի շարք խմբագրատներ»...


www.hra.am/arm/?page=issue&id=15873