NON-GOVERNMENTAL ORGANIZATION
12-18 ապրիլի 2006
Սահմանադրական Դատարանը անօրեն համարեց Կառավարության որոշումը, բայց...
18 Ապրիլ 2006
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ապրիլի 18-ին, ժամը 17-ին
հրապարակեց Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականության
օտարման վերաբերյալ կառավարության գործողության սահմանադրականության մասին իր
որոշումը...
www.hra.am/arm/?page=issue&id=15905
www.hra.am/arm/?page=issue&id=15906
Նախագահը կարեվոր է համարում ոստիկանության բարեփոխումների շարունակումը
15 Ապրիլ 2006
Ոստիկանությունը պետք է վճռականորեն իրականացնի իր գործառույթները` մարդու
իրավունքների ու հիմնարար ազատությունների լիարժեք հարգմամբ: Այսպես ձեւակերպեց
ոսիկանության հիմնական խնդիրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 15-ին` ՀՀ
ոստիկանության հիմնադրման 5-րդ տարեդարձի հանդիսության իր ողջույնի խոսքում...
www.hra.am/arm/?page=issue&id=15904
Ստրասբուրգում հրապարակվեց Հարավային Կովկասում փախստականներին վերաբերյալ
զեկույցը
14 Ապրիլ 2006
«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, ես կոչ եմ անում երկու
կողմերին ակտիվացնել իրենց ջանքերն այս ուղղությամբ», - հինգշաբթի ուշ երեկոյան
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայտարարեց Հայաստանի, Ադրբեջանի
ու Վրաստանի փախստականների վերաբերյալ զեկույցի հեղինակ Բորիս Ցիլեւիչը...
Զեկույցի տեքստը ամբողջությամբ՝
Refugees and displaced persons in Armenia, Azerbaijan and Georgia
www.hra.am/arm/?page=issue&id=15898
Ապրիլի 13-ին դարձյալ հացադուլ հայտարարեցին «Մատաղիսի»
գործով մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը
13 Ապրիլ 2006
Ապրիլի 13-ին դարձյալ հացադուլ հայտարարեցին «Մատաղիսի» գործով մեղադրվող Ռազմիկ
Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը: Նույն օրը ի պաշտպանություն իրեց
որդիների Եռաբլուրում հացադուլ սկսեցին նաև նրանց հարազատները...
www.hra.am/arm/?page=issue&id=15895
Օմբուդսմենը հասկացել է իր եզակիությունը
13 Ապրիլ 2006
Ապրիլի 13-ին խորհրդարանը
քննարկեց «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված 2005 թվականի ընթացքում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ
հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը»: Այն ներկայացրեց մարդու
իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը:
Նրա զեկույցը ոչ թե այն մասին էր, թե ինչպիսին է եղել մարդու իրավունքների
պաշտպանության վիճակը հաշվետու տարում, այլ դասախոսություն էր մարդու իրավունքների
ինստիտուտի մասին: Արմեն Հարությունյանը ներկայացրեց տվյալներ. «2005 թվականի
ընթացքում Պաշտպանը ստացել է 1551 գրավոր բողոք, որոնց դիմումատուների թիվը կազմել
է 1842: Նման տարբերությունը խմբակային բողոքների առկայության արդյունք է: 1551
բողոքներից քննարկման է ընդունվել 533-ը, դիմողին ներկայացվել են իր իրավունքների
պաշտպանության հնարավորությունները՝ 188, փոխանցվել են այլ մարմնի քննարմանը 159
բողոք, իսկ 594 դիմում չի ընդունվել քննարկման, 77 դիմում ուսումնասիրման փուլում
է»...
www.hra.am/arm/?page=issue&id=15897
Կոզեռնի թաղամասի բնակիչները հասան Քոչարյանի մոտ
12 Ապրիլ 2006
Ապրիլի 12-ին Կոզեռնի բնակիչները
հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի նստավայրի առջեւ եւ պահանջում էին քաղապետարանի
համապատասխան կառույցների եւ ենթակառույցների ներկայությամբ իրենց խնդրի հարցի
համատեղ քննարկում...
www.hra.am/arm/?page=issue&id=15887
Հրապարակի վրա է ռազմավարական եվ ազգային հետազոտությունների Հայկական
կենտրոնի հերթական տարեգիրքը
12 Ապրիլ 2006
Ապրիլի 12-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում
(ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Հայաստանը փոխակերպվող աշխարհում» վերտառությամբ հերթական
եռալեզու տարեգրքի գինեձոն-շնորհանդեսը, որին հրավիրված էին ժողովածուի
հեղինակները, հրատարակիչները, ստեղծագործական անձնակազմը, ՀՀ-ում հավատարմագրված
դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողներ, քաղաքագետ-վերլուծաբաններ,
լրագրողներ...
www.hra.am/arm/?page=issue&id=15893
Տեսակետ
Աշոտ Հայրունի
13 Ապրիլի 2006
Թուրք-հայկական հարաբերությունների գերմանական մամուլի վերլուծությունները
Ինչպես ապացուցեցին մարտ ամսի իրադարձությունները, հայոց ցեղասպանության ժխտման
կամ վիճարկման թուրքական նորագույն քարոզարշավի՝ Եվրոպայի հիմնական կենտրոնատեղին
հանդիսանում է Բեռլինը, ինչն անշուշտ պատահական չէ...
www.hra.am/arm/?page=issue&id=15892
