NON-GOVERNMENTAL ORGANIZATION
31 մայիսի - 6 հունիսի 2006
Ցույց Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեվ
06 Հունիս 2006
«STOP» ցուցապաստառներով 10 հասարակական կազմակերպություններ, շուրջ 50
քաղաքացիների հետ միասին այսօր Ռուսաստանի դեսպանատան առջեւ ցույց էին կազմակերպել:
Նրանք դատապարտում էին Ռուսաստանում մոլեգնող ռասիստական խմբավորումների,
մասնավորապես, սափրագլուխների գործունեությունը եւ պահանջում էին ՌԴ
իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել մարդասպաններին ձեռբակալելու եւ
պատժելու ուղղությամբ:
www.hra.am/arm/?page=issue&id=15990
ՌԴ ազգատյացության դեմ բողոքներ Մեծ Բրիտանիայում
06 Հունիս 2006
Ռուսաստանի Դաշնությունում ազգատյացության եւ մարդատյացության դրսեւորումների եւ
սպանությունների հաճախակիացած դեպքերի կապակցությամբ բողոքի ակցիա էին կազմակերպել
Մեծ Բրիտանիայի հայ ուսանողները:
Որպես ակցիայի կազմակերպման վայր նրանք ընտրել էին Մեծ Բրիտանիայում ՌԴ դասպանատան
շենքի մոտ գտնվող տարածքը...
www.hra.am/arm/?page=issue&id=15992
Հայաստանը հատուկ վերահսկման ցուցակում է
06 Հունիս 2006
Հայաստանը հանդիսանում է կանանց ու աղջիկների սեռական շահագործման նպատակով
իրականացվող թրաֆիկինգի (մարդկանց առեւտրի) խոշոր սկզբնաղբյուր` հիմնականում դեպի
Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) եւ Թուրքիա, որոշ չափով նաեւ տարանցիկ ու
վերջնակետ երկիր...
www.hra.am/arm/?page=issue&id=15996
Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի կամընտիր
արձանագրությանը
02 Հունիս 2006
Մայիսի 31–ին, ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է «Խոշտանգումների եւ այլ դաժան,
անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ»
կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը։ Այն ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի
23-ից։
Կամընտիր արձանագրությունը նախատեսում է փակ հաստատություններ կանոնավոր այցեր
իրականացնող միջազգային եւ ազգային համակարգերի ստեղծումը։ Հայաստանը իրավունք
կունենա երկու թեկնածու առաջարկել Միջազգային ենթակոմիտեում...
www.hra.am/arm/?page=issue&id=15987
Արմեն Հարությունյան. «Մեր քաղաքացիների խախտված իրավունքները պետք է
վերականգնվեն մեր դատարաններում»
01 Հունիս 2006
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չորեքշաբթի օրը
անդրադառնալով անցած ամիս իր հայցի հիման վրա Սահմանադրական դատարանի ընդունած
որոշմանը, ասել է, թե Երեւանի իրացման գոտիների տարածքների նախկին բնակիչների
խախտված իրավունքները վերականգնելու տարբերակները սպառված չեն՝ ոչ միայն Մարդու
իրավունքների եվրոպական դատարան դիմելու, այլեւ տեղում՝ հայաստանյան դատական
ատյանների միջոցով հարցը լուծելու համար...
www.hra.am/arm/?page=issue&id=15977
Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումն իրականացվեց ԵԽ
Տեղեկատվական գրասենյակի և «Ապագան քոնն Է» հկ–ի ջանքերով
01 Հունիս 2006
Հետևելով Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների երրորդ
գագաթաժողովի (Վարշավա, 2005թ.) որոշումներին` Մոնակոյում ապրիլի 4-5-ը մեկնարկեց
Եվրոպայի խորհրդի «Կառուցենք Եվրոպա երեխաների համար և երեխաների հետ» ծրագիրը։ Այս
եռամյա ծրագրի նպատակն է խթանել և պաշտպանել երեխաների իրավունքները և երաշխավորել
երեխաների պաշտպանվածությունը բռնության բոլոր դրսևորումներից...
www.hra.am/arm/?page=issue&id=15982
Եհովայի վկաները դիմել են եվրոպական դատարան
01 Հունիս 2006
Այլընտրանքային ծառայությունը թողնելու համար դատական պատասխանատվության ենթարկված
Եհովայի վկաները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան...
www.hra.am/arm/?page=issue&id=15983
Տիգրան Թորոսյանը ընտրվեց ԱԺ նախագահ
01 Հունիս 2006
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն ունեցավ նոր նախագահ: Հունիսի մեկին
խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության շնորհիվ ԱԺ նախագահ ընտրվեց Տիգրան
Թորոսյանը: Ընտրությանը մասնակից 97 պատգամավորից 94-ը ձայն էին տվել Տիգրան
Թորոսյանի օգտին, մեկը քվեարկել էր դեմ, իսկ երկու ձայն համարվել էր անվավեր...
www.hra.am/arm/?page=issue&id=15986
ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը պաշտոնավարման 100 օրը լրանալուն առթիվ
ասուլիս էր հրավիրել
31 Մայիս 2006
Պաշտոնյաններից օրինակ վերցնելով ՀՀ երկրորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը
պաշտոնավարման 100 օրը լրանալուն առթիվ ասուլիս էր հրավիրել՝ հանրությանը
տեղեկացնելու իր արած գործերի մասին...
www.hra.am/arm/?page=issue&id=15976
