NON-GOVERNMENTAL ORGANIZATION
5-18 հուլիսի 2006
Տեղեկատվության տարածմանը նվիրված հանդիպում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական
գրասենյակում
13 Հուլիս 2006
Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարում Եվրոպայի խորհրդի աշխատանքների վերաբերյալ
հասարակական իրազեկությունը բարձրացնելու և Եվրոպայի խորհրդի համապատասխան
փաստաթղթերն ու հրատարակությունները տարածելու նպատակով համագործակցություն
հաստատելու համար` Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը (ԵԽՏԳ) Հայաստանում
թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում գործող ոչ կառավարական կազմակերպությունների
համար կազմակերպեց իր ավանդական դարձած տեղեկատվության տարածմանը նվիրված
հանդիպումներից մեկը...
www.hra.am/arm/?page=issue&id=16054
Վերաքննիչ դատարանը մերժում է Բաբաջանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու
միջնորդությունը
12 Հուլիս 2006
Չորեքշաբթի առավոտյան Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դռնփակ
նիստում մերժեց «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի
փաստաբանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Բաբաջանյանի նկատմամբ ընտրված
խափանման միջոցը:
Փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը բողոքարկել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք – Մարաշ
համայնքների առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 27-ի որոշումը Արման Բաբաջանյանի
նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միջնորդելով խափանման միջոց
ընտրել գրավը...
www.hra.am/arm/?page=issue&id=16049
Լրագրողների պաշտպանության կոմիտեն անհանգստացած է Արման Բաբաջանյանի
ձերբակալությամբ
10 Հուլիս 2006
«Մենք շատ անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ
քրեական գործը կարող է կապված լինել նրա լրագրողական գործունեության հետ», - ըստ
տարածած հաղորդագրության, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր
տնօրեն Ջոել Սիմոնը...
www.hra.am/arm/?page=issue&id=16047
Համաներում՝ անկախության 15-ամյակի կապակցությամբ
06 Հուլիս 2006
Այսօր Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատեց «Համաներում հայտարարելու մասին»
որոշումը...
ՀՀ ԱԺ որոշումը ՀՀ
անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին
www.hra.am/arm/?page=issue&id=16043
