NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քրիստոնեություն և մարդու իրավունքներ
Ազատություններից կարևորագույնը, ըստ իս, գիտակցված ընտրություն կատարելու
իրավունքն է», - ասում է Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն», ՀԿ
Նախագահ Գայանե Մարկոսյանը:
Որքանով են այսօր Հայաստանում պաշտպանված մարդու իրավունքները:

Չէի ցանկանա ինձ վերապահել դատավորի դեր և տալ սոսկ գնահատականներ թե° ակադեմիական
առաջադիմության տեսքով` գերազանց, լավ, բավարար, անբավարար, և թե՜ մեզ համար
վերջերս ավելի սովորական դարձած, կամ ավելի ճիշտ` ռեյտինգային համակարգով: Գաղտնիք
չէ, որ ժողովրդավարության առավել ցուցադրական, քան բովանդակային ներմուծումը
Հայաստանում մեզ համար յուրօրինակ կենտկոմի ցուցումի» վերածեց միջազգային
կազմակերպությունների` Արևելյան Եվրոպայում, նախկին խորհրդային, հարավկովկասյան և
այլ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ պարբերական
հաշվետվությունները: Իշխանությունները դրանցով փորձում են հասարակության աչքում
վերահաստատել ժողովրդավարության գործընթացին իրենց հավատարմությունը» և անչափ
ոգևորվում են ԱՊՀ երկրների թվում, առավել ևս Ադրբեջանի համեմատությամբ, Հայաստանի
փոքր-ինչ բարձր զբաղեցրած տեղից: Նրանց ընդդիմախոսներն էլ երբեմն մանկական
ոգևորությամբ մատնացույց են անում Հայաստանի անգամ նվազագույն նահանջը` վերջին
հաշվետվությունում՝ նախորդի կամ այդ նույն մերձավոր հարևանների համեմատությամբ:
Երկուսն էլ այդ դեպքում կարծես մոռանում են իրենց ուսուցման տարիները և այն, որ
գնահատականը վերին աստիճանի հարաբերական է, երբևիցե չի կարող օբյեկտիվ լինել, ուստի
և խրախուսելու, պատժելու կամ էլ մի բանի դրդելու, այդպես կոչված, մտրակի և
քաղցրահացի քաղաքականություն իրականացնելու միջոց է: Եվ դրանում բազմիցս
գործնականում համոզվելով՝ հայաստանյան քաղաքական թատերաբեմի նշված երկու
դերակատարները շարունակում են կրկնել այդ նույն սխալները` առաջին հերթին վտանգելով
իրավունքի, այդ թվում նաև այդ հասկացության անբաժանելի մաս կազմող` մարդու
իրավունքի հաստատումը Հայաստանում: Մարդու իրավունքների դրսևորումը պետության մեջ,
անգամ այն ձևով, ինչ ձևով նրանք ձևակերպված են Մարդու իրավունքների համընդհանուր
հռչակագրում», պահանջում է առաջին հերթին օրենքի գերակայությունը և նրա հանդեպ
բոլոր քաղաքացիների` իրավունքի սուբյեկտների հավասարությունը, և մնացած
իրավունքները, լինելով ոչ պակաս կարևոր, պետք է բխեն այդ հիմնարար սկզբունքից: Այդ
հարցում ուշադրության կենտրոնը միտումնավոր տեղափոխելով սեռական կամ այլ
փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վրա` լուրջ հարված է հասցվում մեր
հասարակությունում իրավագիտակցության կայացմանը, արժեզրկում են մարդու իրավունքի իր
իսկ հասկացությունը և արջի ծառայություն մատուցվում մեր երկրում ժողովրդավարության
կայացման ողջ գործընթացին:
Մարդու իրավունքներից մեկն էլ մտքի, խղճի և կրոնի» ազատությունն է: Արդյոք Հայ
Առաքելական Եկեղեցին ունի դերակատարում այդ իրավունքն իրականացնելու գործում:
Միանշանակ` այո, սակայն որդեգրելով փոքր ինչ այլ` ժամանակակից աշխարհին ավելի
համահունչ գործելաոճ: Ազատություններից կարևորագույնը, ըստ իս, գիտակցված
ընտրություն կատարելու իրավունքն է: Ասածս այն է, որ ոչ մի կրոն բացարձակ
իրավունքներ չունի հավատացյալների մտքի և խղճի նկատմամբ, նաև գաղափարախոսական
առումով ¥իսկ կրոնն առաջին հերթին նաև գաղափարախոսություն է¤: Հայ Առաքելական
Եկեղեցին չպետք է ապավինի միայն հայ ժողովրդի պատմության մեջ իր ունեցած անհերքելի
առաքելությանը: Նա պետք է ժամանակակից լեզվով ասած՝ գաղափարապես և մանավանդ
բարոյապես մրցունակ լինի: Դրանում է նրա հոգևոր մրցունակության գրավականը: Հայ
հոգևոր դասը չպետք է ոգևորվի տոնական օրերին եկեղեցիներում եղած մարդկանց
բազմությունից և ոչ էլ մոմ վառողների քանակությունից. դա ո°չ քրիստոնյա, ո°չ էլ հայ
քրիստոնյա լինելու համար բավարար նշան չէ: Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները
միայն զուտ մերժողական քարոզչություն չեն ծավալելու, որն հաճախ ճիշտ հակառակ
ազդեցությունն է ունենում: Նրանք չպետք է զլանան քարոզչություն ծավալել, որը
սերմանում է համոզմունք և ոչ կույր հավատ, միգուցե նաև օգտագործել ժամանակակից
տեխնոլոգիաները, որոնց կիրառման մեջ նրանք հաճախ մեղադրում են իրենց գաղափարական
հոգեորս հակառակորդներին: Նրանք պարտավոր են ժամանակակից սրընթաց փոփոխվող աշխարհի
հոգևոր խառնաշփոթության մեջ հայտնված հայ մարդուն տալ Հայ Առաքելական Եկեղեցու և
կրոնի մասին բավարար պատկերացում՝ իր մտքի, խղճի և կրոնի» ազատությունը գիտակցված
իրականացնելու համար: Եվ Հայ եկեղեցու նշանակությունը հայոց պատմության համար մի
կողմից ընձեռում է իրենց կոչման հավատարիմ մնացած հայ հոգևորականներին ¥հատուկ
շեշտում եմ արմատը¤ այդ իրավունքը, մյուս կողմից` պարտավորեցնում է այդ գործում
լինել հետևողական:
Ձեր իրավապաշտպան գործունեության ընթացքում արդյո±ք դիմում եք քրիստոնեական
արժեքներին:
Վերը նշված հարցերում խոսեցինք մարդու իրավունքների այն վարկաբեկման փորձերի մասին,
որոնք տեղ են գտել մեր տարաբնույթ քարոզչության մեջ: Հակաքարոզչության մարդու
իրավունքների դրսևորման դեմ ուղղված փաստարկներից մեկն էլ այն է, որ ազատությունը
խորթ է հայ քրիստոնյայի բարոյական-հոգևոր նկարագրին: Եվ դա արվում է մտածված`
նպատակ ունենալով ամրագրել հասարակությունում այդպես կոչված հասարակ» մարդու
ստորադաս կարգավիճակը և ստրկամտության հոգեբանությունը: Հատկանշական է, որ նույն
հնազանդությունը սերմանելու նպատակով, կրոնը ժողովրդի համար թմրանյութ» որակելով,
կրոնի և եկեղեցու դեմ պայքարի էին ելել նախկին խորհրդային չինովնիկները: Եվ
հակառակը` քրիստոնեական հավասարության և եղբայրության պատգամներն ընդունած մարդը,
առավել պատրաստ է չզիջել իրեն ի վերուստ տրված ազատությունը և արժանապատվությունը,
տեր կանգնել իր մարդկային և քաղաքացիական իրավունքներին: Համոզված եմ, որ իրավական
այն խոր բացթողումը, որ համատարած է դարձել մեր հասարակությունում, պետք է
հաղթահարել գործի դնելով մեր հասարակության ողջ ներուժը: Այդ ներուժն այնքանով
զորեղ կլինի, որքանով կկարողանանք ներդաշնակեցնել մեր հասարակության կենսունակ
հատվածներին հոգեհարազատ բոլոր գաղափարներն ու իղձերը, և, ձևավորելով այդ ընդհանուր
հասարակական պահանջարկը, համախմբվել դրանց իրականացման շուրջ:
