Հայաստանի գործարարները քաղաքականության որոգայթներում

Հայաստանի ներքաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ բիզնես վերնախավի
ներկայացուցիչները հայտնվել են ծայրաստիճան բարդ իրավիճակում։ Երկրի քաղաքական
վերնախավը արդեն սկսել է 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների մրցավազքը,
ինչի հետևանքով հայ գործարարները հայտնվել են իրադարձությունների զարգացման
կիզակետում։ Գործարարների այդչափ մեծ հետաքրքրությունը քաղաքական գործընթացներով
ունի իր պատճառները։

Հայաստանի նման երկրում գործարարները ստիպված են սերտ հարաբերություններ հաստատել
իշխանությունների հետ, որը նրանց սեփականության պաշտպանվածության եւ գործունեության
զարգացման միակ երաշխիքն է: Դա այնքան էլ քաղաքակիրթ իրավիճակի չէ, սակայն մեր
երկրում դեռևս չկան գործարարների իրավունքների պաշտպանության այլ կայուն
մեխանիզմներ։ Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ իր սեփականությունը ցանկացած պահի չի
կարող անօրինականությունների զոհ դառնալ։ Այդ է պատճառը, որ շատ գործարարներ ձգտում
են տիրանալ պատգամավորական մանդատների և քաղաքական գործիչների հետ իրենց
հարաբերությունները կառուցել գործարար-պատգամավորի կարգավիճակով։ Բայց իշխանական
ճամբարում տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ առաջին հերթին հենց գործարար
պատգամավորներն են հարվածի տակ հայտնվում։ Նրանք ձգտում են ցանկացած գնով ստանալ
այս կամ այն քաղաքական ուժի երաշխիքները, և անգամ փորձում են կառուցել սեփական
կուսակցություններ։

Որքան ընտրությունները մոտենում են, այքան գործարարների անհանգստություններն
ուժեղանում են։ Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի նոր իշխանությունը 2008-ից հետո,
սակայն տեսնում են, որ այսօր քաղաքական վերնախավում այլեւս չկա միասնություն եւ չկա
գերիշխող քաղաքական ուժ։

Կարծես թե այդպիսի իրավիճակում ավելի նպատակահարմար կլիներ չխառնվել տեղի ունեցող
քաղաքական վերափոխումներին, այսինքն քաղաքական հարցերի լուծումը թողնել քաղաքական
գործիչներին, իսկ գործարարներն ավելի լավ կանեին, եթե միավորեին իրենց ջանքերը ու
քննարկեին սեփական ոլորտի խնդիրները։ Պարզ է, որ բացի գործարարներից, ոչ ոք չի
կարող իրենց իրավունքների պաշտպանության և գործունեության զարգացման համար
հնարավորություններ ստեղծելու արդյունավետ մեխանիզմներ մշակել։

Այսօր քաղաքական գործիչները մտահոգված չեն են երկրում քաղաքական եղանակի
բարելավմամբ։ Նրանց միայն հուզում է իշխանական դիրքերը ցանկացած գնով պահպանման
խնդիրը։ Գործարարները նրանց համար անհրաժեշտ են միայն այդ խնդիրը լուծելու համար։
Գործարարների անհանգստությունը կապված է հենց դրա հետ։ Սակայն այսօր նկատվում են
նաև այլ միտումներ։ Ամենևին էլ անլուրջ չեն այն հայտարարություններն, որոնք
համարում են, որ Հայաստանի քաղաքական համակարգի ռադիկալ վերափոխման
անհրաժեշտություն կա, և որ նման բարեփոխումներ անցկացնելու համար
հնարավորություններ են առաջացել։ Դրա վկայությունն է կարելի համարել արտաքին
գործերի նախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունները։ Հնարավոր է, որ
Հայաստանի ներկա անշուք քաղաքական իրավիճակը և այն միջազգային մարտահրավերները,
որոնց առջև հայտնվել է մեր երկիրը, մեզ ընտրության հնարավորություն չի տալիս։ Կամա,
թե ակամա քաղաքական վերնախավի քիչ, թե շատ սթափ մտածողոթյուն ունեցող հատվածը պետք
է նախաձեռնի քաղաքական համակարգի որակական փոփոխություններ, եթե անգամ դրա համար
անհրաժեշտ լինի նույն այդ վերնախավի մի հատվածի տնտեսական և քաղաքական շահերի
զոհաբերել։ Դա առաջին հերթին վերաբերում է իշխանության և բիզնեսի
փոխհարաբերություններին: Ժամանակն է, որ այդ փոխհարաբերությունները վերագնահատվեն
եւ վերափոխվեն:

Տնտեսության ներկա վիճակը պահանջում է գործարարի շահերի պաշտպանության նոր
մեխանիզմների ձեւարում։ Քաղաքակիրթ աշխարհում այդ մեխանիզմներն են` ազգային
օրենսդրություն և գործարարների ու հասարակության փոխհարաբերությունների ճիշտ
մեխանիզմները։ Սեփականությունն ու բիզնեսը պետք է պաշտպանված լինեն միայն օրենքով։
Գործարարը չպետք է իշխանության ազդեցիկ օղակների հետ «ախպերանալու» միջոցով
լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու կարիքն ունենա։

Անցել են այն ժամանակները, երբ իշխանությունը կապիտալ կուտակելու
հնարավորություններ ընձեռողն է։ Այժմ ավելի այժմեական է առկա կապիտալի պահպանումը և
դրա զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը: Եթե գործարարներն ունենան
այդպիսի երաշխիք, ապա ոչ ոք չի ծախսի թանկագին ժամանակը և իր կապիտալի զգալի մասը
անիմաստ քաղաքական խաղերին մասնակցելու համար: Նման ցանկությունները կդառնան
ուղղակի անիմաստ, իսկ քաղաքականությամբ զբաղվող գործարարը կհամարվի էկցենտրիկ ու
արկածախնդիր անձնավորություն: Ավելին, երկրում կառաջանա կոռուպցիայի հիմքերի
քայքայման կարեւոր նախադրյալ։ Քանի դեռ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են,
անհնար է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: Կոռուպցիան հանդիսանում է գործող
իշխանության անբաժանելի բաղադրիչը։ Կոռուպցիան հանդիսանում է ներկա իշխանության
գլխավոր նպատակներից մեկը: Իսկ ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին,
մասնավորապես` Սփյուռքի հետ, ապա կարելի է պնդել, որ Հայաստանն օգտագործում է
Սփյուռքի հնարավորությունների ընդամենը մի քանի տոկոսը, քանի որ անվստահությունը
մեր երկրի հանդեպ բերում է արտաքին ներդրումների ծավալի անկմանը։

Եթե երկրում խոշոր գործարարների փոքր հատվածը, ի հաշիվ մնացածի ունի
առավելություններ, իսկ ձեռնարկատիրական դաշտում գոյություն ունեն բիզնեսի
կարգավորման ստվերային մեխանիզմներ, ապա արտաքին ներդրողները մեխանիկորեն հայտնվում
են ոչ նպաստավոր պայմաններում։ Ոչ ոք չի սկսի գործունեություն Հայաստանում, եթե
այստեղ շարունակի գոյություն ունենալ նրանց ազատության և իրավունքների ոտնահարման
նման պայմաններ։ Միայն տեղացի գործարարներն են կարող ժամանակ և էներգիա ծախսել
իրենց բիզնեսի համար երաշխիքներ ձևավորելու համար։ Օտարերկրյացիները կգերագասեն
իրենց բիզնեսը ծավալել այն երկրներում, որտեղ նպաստավոր պայմաներն արդեն կառուցված
են:

Շատ բան պետք է վերանայվի։ Բայց հայ գործարարներն այն աստիճանի են սերտաճել
Հայաստանի քաղաքական-տնտեսական իրականությանը, որ դժվար է ենթադրել, թե նրանք կարող
են վստահել հայրենի քաղաքական վերնախավին ու փոխել սեփական վերաբերմունքը
քաղաքականության և բիզնեսի այն տեսակների հանդեպ, որոնք այստեղ հաստատվել են։ Դժվար
է հավատալ նրան, որ անօրինական առավելություն ունեցող գործարարները կցանկան
հրաժարվել նման պայմաններից։ Ի՞նչը կարող էր նպաստել վստահության մթնոլորտի
ձևավորմանը երկրի ներսում և ձեռնարկատիրության քաղաքակիրթ մեթոդների առաջացմանը։

Թվում է, թե տնտեսության զարգացումը ինքնին կստիպի շատ բան փոխել։ Դա միայն
Հայաստանի խնդիրը չէ՝ նման խնդիրներ մենք տեսնում ենք հետխորհրդային տարածքի բոլոր
երկրներում։ Եվ ամենուրեք չէ, որ իշանությունները գտնում են առաջացող խնդիրների
արդյունավետ լուծման մեթոդներ։ Օրինակ, Ռուսաստանում իշխանությունների և այդպես
կոչված օլիգարխների մաշտաբային հակամարտությունների ականատեսն ենք: Նույն բանն է
կատարվել այն երկրներում, որտեղ քաղաքական համակարգը փոխվել է հեղափոխական
փոփոխությունների արդյունքում։ Ամենուրեք առաջին զոհերը դառել են հարուստները։ Եվ
դա պատահական չէ։ Իշխանության, հասարակության և բիզնեսի միջև առաջացած խնդիրները
ժամանակին լուծելու ցանկության բացակայությունը ինչ-որ պահի բերում է իշխանության և
բիզնեսի հետաքրքրությունների բևեռացմանը։

Պետք է ընթանալ ժամանակից մի քայլ առաջ։ Անհրաժեշտ են փոփխություններ գործարար
վերնախավի հոգեբանական տրամադրվածության և նրանց վայ-համոզմունքերում, որոնք
կուտակվել են անօրինության և անպաշտպանության պայմանների տարիներում գործելու
ընթացքում։ Կարելի էր քննարկել Հայաստանում «տնտեսական համաներման» անցկացման հարցի
մասին։ Դա կփարատեր գործարարների անհանգստությունն ու կնվազեցներ նրանց
քաղաքականացվածության աստիճանը։ Քաղաքակիրթ ճանապարհներով կարելի է նաև
հանդուրժողականության տրամադրություններ սերմանել գործարարների և հասարակության
փոխհարաբերություններում։ Ասենք, եթե առավել «աչքի ընկած» գործարարներից գանձվեն
խոշոր տուգանքներ՝ երկար տարիներ հարկերից խուսափելու համար։

Չի կարելի հուսալ, որ կարող են կուտակված խնդիրների կարգավորմանն ուղղված այնպիսի
միջոցներ ձեռնարկվել, որոնք կբավարարեն բոլորին։ Սակայն այդպիսի միջոցներ պետք է
ձեռնարկել, քանի որ խնդիրների լուծում միշտ կգտնվի, ինչպես ասվում է «փաստի առաջ
կանգնացնելով»։ Պետք է սովորել ուրիշների փորձի վրա, հակառակ դեպքում, երկիրը
կհայտնվի երկարաժամկետ ստագնացիայում։

Այս հոդվածը ռուսերեն՝

Севак Маркарян

Бизнесмены Армении в
сетях политики