NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազգային կոլորիտ կամ կոռուպցիա հայկական ձեւով
Վերջերս հեռուստատեսությամբ ցուցադրված «Մամլո Ակումբ» հաղորդման ընթացքում տեղի
ունեցավ ոչ ոքի կողմից չնկատված մի դրվագ: Արեւմուտքում նման դրվագը կարող էր
սենսացիա համարվել եւ խոշոր քաղաքական սկանդալի պատճառ հանդիսանալ: Երեք
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իշխանական մի կուսակցության
երեք առաջին դեմքերի հետ քննարկում էին կոռուպցիայի հիմնախնդիրները: Կուսակցական

բոսերը բավականին ոչ համոզից կերպով փորձում էին ապացուցել, որ իշխանությունները
պայքարում են այդ արատավոր երեւույթի դեմ: Սակայն անսպասելի կերպով նրանք սկսեցին
պնդել, որ պետական բարձր չինովնիկների, իրենց ստացած աշխատավարձին ոչ համարժեք
ունեցվածքը դեռեւս կոռեւպցիասյի արդյունք չի կարելի համար: Հնարավոր է, որ դա
իրենց ծնողնեից, տատիկներից ու պապիկներից ստացած ժառանգություն է եւ այսօր նման
բաները չեն կարող ապացուցվել, դա ապագայի խնդիր է:
Քննարկվող թեման կարծես թե փախուղում էր հայտնվել: Հանկարծ քննարկման
մասնակիցներից հասարակական թեւից մեկն հեգնանքով ասաց, որ կորուպցիան արմատախիլ
անելը շատ վտանգավոր երեւույթների կարող է հանգեցնել, քանի որ ողջ պետական մեքենայի
աշխատանքը, քաղաքական կայունությունը հիմնված է այդ երեւույթի վրա: Եթե կոռուպցիա
չլինի, ապա մեզ քաղաքական ճգնաժամ է սպասվում:
Քննարկմաը մասնակցող քաղաքական գործիչներն այդ միտքը համարեցին որպես իրենց արված
շատ հաջողված փոխանցում (ֆուտբոլային իմաստով) եւ սկսեցին բացատրել, որ այս
պատմական իրավիճակում չի կարելի քանդել կայացած ու գործող մեխանիզմները: Նրանց
անկողծորեն արված հայտարարությունը ցուցադրեց, որ առկա է խոշոր չափերի կոռուպցիա եւ
հակակոռուպցիոն պետական քաղաքականությունը ուղղակի Ֆարս է: Այդ հայտարությանը
չհետեւեցին հրապարակային քննարկումներ, մեկնաբանություններ եւ ոչ մի գործիչ
հրաժարական չտվեց: Այդ ամենը տեղարվում էր հայկական քաղաքական-հասարակական
տրամաբանության մեջ:
Հասկանալի է, որ կարելի է առարկել, ասելով, որ այսպես կոչված քաղաքակիրթ երկրներում
նույնպես գոյություն ունի կոռուպցիա, իսկ այնտեղ շրջանառվող գումարներն
անհամեմատելի մեծ են: Սակայն կա եւ մի կարեւոր տարբերություն. Եթե մենք, Հայաստանի
քաղաքացիներս գիտենք նման երեւույթների մասին, դա նշանակում է, որ այդ դեպքերը
հայտնի են դարձել միջազգային հանրությանը: Միջազգային մամուլը լուսաբանել է այդ
սկանդալները, եղել են դատավարություններ, հրաժարականներ… Այսինքն, այդ երկրներում
գործում են ժողովրդավարական մեխանիզմները, իսկ հասարակությունը անմասն չէ պետական
գործընթացներից:
Մյուս կողմից, կոռուպցիան այդ երկրներում ունի այլ պատմություն, եւ եթե կուզեք, այլ
«մշակույթ»:
Ինչո՞վ է տարբերվում հայկական կոռուպցիան «քաղաքակիրթ» կոռուպցիայից: Պետք չէ
պատճառները որոնել օրենսդրության անկատարության մեջ, Հայաստանում օրենքը, այսպես,
թե այնպես, միեւնույն է, չի գործում: Իրավապահները առանձնապես մտահոգված չեն
հետեւելու օրենքների կատարմանը: Ավելի հոռետեսները կարող են ասել, որ ամենամեծ
իրավախախտները հենց նրանք են: Մյուս կողմիցը հայի մենթալիտետը, ինչպես կասեր Սերժ
Սարգսյանը, օրենք չի սիրում:
Կոռուպցիայի, ինչպես նաեւ մյուս սոցիալական հիվանդությունների արմատները պետք է
որոնել պատմական եւ մշակութային անցյալում: Քիչ, թէ շատ մասնագիտացած հոգեբանը չի
քննի իր հիվանդի ներկան, առանց պրպտելու նրա անցյալը: Այդ դեպքում պետք կգա ոչ թե
մեկ մասնագետ, այլ մասնագետների մի մեծ խումբ` պատմաբաններ, ազգագրագետներ,
սոցիոլոգներ, մշակութաբաններ, տնտեսագետներ... Սակայն գոնե մակերեսային
պատկերուցումներ ստանալու համար կարելի է մի հայացք ձգել հայ ժողովրդի 19 եւ 20-րդ
դարերի պատմության համառոտ ձեռնարկի վրա:
Հայերը դեռ խորը անցյալում կորցնելով իրենց պետականությունը, բնակվում էին այլ
պետություններում` հիմնականում գյուղերում եւ ձեւավորում էին համայնքներում:
Հայկական գեղջկական համայնքները ոչ միայն տնտեսական միություններ էին, այլեւ մի
ամբողջ «աշխարհ», իրեն բնորոշ տնտեսական, վարչական, մշակութային, պաշտպանական
գործառույթներով: Այսինք, ըստ էության, պետություն մեջ պետության էին:
Հայկական համայնքներն առանձնանում էին բարդ կառուցվածքով: Եթե հյուսիսային
ժողովուրդների մոտ համայնքներն ունեին երկու մակարդակ` ընտանիք-համայնք, որտեղ
համայնքի հեղինակությունն ավելի բարձր էր, քան ընտանիքինը, ապա հայերի մոտ ընտանիքի
եւ համայնքի միջու գոյություն ուներ նաեւ արյունակցական կապերի վրա հիմնված «ազգը»,
որը հայերին նմանեցնում էր Մերձավոր եւ Միջին Արեւելքի մյուս ժողովուրդներին: «Ազգերը»
բնակվում էին միասին եւ հաճախ գյուղերը բաժանվում էին «ազգերով» բնակեցված մի քանի
թաղամասերի:
Ազգի մեծն ուներ մեծ հեղինակություն: Կարեւոր հարցերով դիմում էին նրան: Նա նաեւ
պատասխանատու էր տեղական իշխունությունների հետ հարաբերությունների համար:
Համայնքի անդամները ազատ էին դավանելու իրենց նախընտրած արժեքային համակարգերին,
եթե դրանք համայնքային կառուցվածքի կամ արժեքների համար վտանգ չէին ներկայացնում:
Համայնքային կառուցվածքը սկսեցին քայքայել խորհրդային կարգերը, որի գոյության
սկզբնական տարիներին «ազգային» կառուցվածքը դեռեւս գոյություն ուներ: Գյուղերում
բրիգադները հաճախ ստեղծվում էին ըստ «ազգային» պատկանելության: Ինչպես 19-րդ դարում,
հայերը սկսեցին ոչ միայն հարմարվել պարտադրված պայմաններին, այլեւ դրանք
հարմարեցնել իրենց:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում հայերի մոտ
այդպես էլ չձեւավորվեց այսպես կորված պետական մտածողությունը: Անձնական, մոտիկների
եւ հարազատների նեղ շրջանակի շահերը մնացին գերակա: Կոմունիստներին այդպես էլ
չհաջողվեց վերջնականորեն ջախջախել «ազգային» պատկերացումները: Ուղղակի խորհրդային
տարիներին դրանք տրասֆորմացվեցին կլանների եւ ախպերությունների: Պետք է նշել, որ
դրանք չունեն որեւէ գաղափարական հիմքեր, ինչպես եւ ողջ պետությունը: Նրանց հիմնված
են ընդհանուր շահի վրա, ի հաշիվ հասարակության:
«Ազգային գաղախարախոսության» որոնումը նախկին խորհրդային տարածքի ամենագրավիչ թեման
է: «Կարմիր» գաղափարախոսությունը վաղուվ պարտվել է, իսկ նոր գաղափարական
կոնստրուկցիաներ այդպես էլ չեն ձեւավորվում: Իսկ ինչ վերաբերում է հայերի
սոցիալական արժեքներին, ապա դրանք խիչ փոփոխություններ են կրել: Հայերի ավանդական
արժեքների մեջ անխոս կան դրական բաներ, սակայն չկա որեւէ դրակակ երեւույթ, որը
միաժամանակ չունենա իր բացսական կողմերը: Հասարակությունից տարանջատված
ընտանեկան-կլանային բջիջները ծնել են այնպիսի թունավոր երեւույթ, ինչպիսին
կոռուպցիան է:
Հայկական ընտանիքի` «ազգի» առասպելը տարբեր ինստիտուտներ այնպես են պաշտպանում, որ
դրանց օբյեկտիվ քննարկումն անհնարին է դառնում: Մի անգամ Շիրակի մարզում զրուցում է
մի հողագործի հետ: Նա բողոքում էր ջրի, հողի վարձից, կոռուպցիայից` «մի խոսքով
երկիրն երկիր չի»: Իմ հարցին, թե ո՞վ է իրեն օգնում, ասաց` «երեք վարձու աշխատող եւ
19 տարեկան որդիս»: Իսկ իմ այն հարցին, թե ինչու՞ չի որդին բանակում ծառայում, ասաց`
«Ազատել եմ տվել»: Այդ երկխոսությունը մեկնաբանությունների կարիք չունի: Ինչպիսի
քաղաքացիներ, այնպիսի երկիր:
Հայաստանում պետական ծառայությունը նույնացվում է կողմնակի եկամուտների հետ:
Պետական ծառայողը, ստանալով ցածր աշխատավարձ, կարճ ժամանակահատվածում կարող է
միանգամից վերածվել հարուստ եւ ազդեցիկ մարդու: Իսկ ամենասարսափելին այն է, որ նրա
շրջապատը դա չի դատապարտում: Հակառակը, նրան կամ’ նախանձում են, կամ’ նրանով
հիանում: Եւ ամենակարեւորը, հասարակակ հնչողություն ատացող նման դեպքերը հասարակակ
պարսավանքի չեն դատապարտվում, մնալով «խոհանոցային» խոսակցությունների առարկա:
Իսկ ամենատարված մեկնաբանությունները հետեւյալներն են. «իսկ նրա տեղը ով այլ կերպ
կվարվեր», կամ` «նա ընտանիք է պահում»: Այդ խոսակցություններին ներկա եվրոպացու «չիպերը
կվառվեին»: Նա չի կարող հասկանալ, որ կոռուպցիոները կարող է լավ ընտանիքի հայր եւ
շատ «ազգասեր» մարդ լինել:
Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը կարելի է համեմատել ծխախոտ արտադրող
ֆիրմայի ծխելու դեմ ծավալած պայքարին: Դրա դեմ պայքար տանելու համար, նախ պետք է
փոխել հասարակության «մենթալիտետը»: Անհրաժեշտ է նոր սոցիալական, քաղաքական ծրագրեր,
որոնք առաջին հերթին երկարատեւ ժամանակաշրջանում պետք է փոխեն մտածողությունն ու
արժեքները: Գուցե դա հնչում է որպես Ուտոպիա: Հնարավոր է, սակայն ավելի ծիծաղելի է
հնչում այն պնդումը, որ Հայաստանը ծույլ արեւելյան քայլվածքով շարժվում է դեպի
Եվրոպական քաղաքակրթություն:
Աղբյուր`
- «19 դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Արեւելյան Հայաստանի գյուղական համայնքները»,
Մ.Վ.Հակոբյան (ԳԱ ՀԽՍՀ, 1988),
-«Ազգ ազգակցական խումբը հայերի մոտ», Է.Տ.Կարապետյան (ԳԱ ՀԽՍՀ, 1966):
