13-19 սեպտեմբերի 2006

Human Rights Watch-ը նամակ է հղել վճռաբեկ դատարանին

15 Սեպտեմբեր 2006

Նամակը անգլերեն,
ռուսերեն
եւ հայերեն



www.hra.am/arm/?page=issue&id=16120

ՀՀ-ն հանձնեց Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության
վավերագիրը

19 Սեպտեմբեր 2006

2006 թ-ի սեպտեմբերի 14-ին, Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի փաստաթղթերին նվիրված տարեկան
միջոցառմանը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության
ղեկավար Գագիկ Եգանյանը, այլ փաստաթղթերի շարքում, հանձնեց նաև Խոշտանգումների դեմ
ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը ՀՀ-ի միանալու մասին վավերագիրը։
Այսպիսով ՀՀ-ն պաշտոնապես դարձավ փաստաթղթին միացած 23-րդ երկիրը։


www.hra.am/arm/?page=issue&id=16126

Գյուլբեկյան 29 շենքի հարեւանությամբ գտնվող հողատարածքը սկսել են «մաքրել»
ծառերից եւ վարդի թփերից

18 Սեպտեմբեր 2006

Քաղաքապետարանի թույլտվությամբ` այսօր մի խումբ ոստիկաններ եւ մեկ բուլդոզեր
առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Գյուլբեկյան 29 շենքի հարեւանությամբ գտնվող
հողատարածքը սկսել էին «մաքրել» ծառերից եւ վարդի թփերից...


www.hra.am/arm/?page=issue&id=16123

Հայաստանի օմբուդսմենը լրագրողների նկատմամբ բռնությունները համարում է «լուրջ
սպառնալիք խոսքի ազատությանը»

15 Սեպտեմբեր 2006

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հինգշաբթի օրը,
ամփոփելով իր ղեկավարած կառույցի վեցամսյա գործունեությունը, հատուկ ուշադրության
արժանացրեց լրագրողների նկատմամբ հաճախակի դարձած բռնությունները...


www.hra.am/arm/?page=issue&id=16121

Առաջին օմբուդսմենին հուզում են կենտրոնի բնակիչները

15 Սեպտեմբեր 2006

«Չեմ տեսել մի որեւէ երկրի նախադեպ, որտեղ բողոք լինի, թե արդեն հակասահմանադրական
ճանաչված օրենքը շարունակում է գործել: Մենք այս առումով թերեւս առաջիններն ենք»,-
այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում ՀՀ օրենքը «Հասարակության
եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» հանրային լսումների
ժամանակ արտահայտվեց առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը...


www.hra.am/arm/?page=issue&id=16122

Հասարակական դիտորդների հանդիպում

15 Սեպտեմբեր 2006

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական
հիմնարկներում հասարակական դիտորդների եւ ՀՀ Ոստիկանության ձերբակալվածներին
պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբերի աշխատանքային հանդիպում, որը
կազմակերպել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտը...


www.hra.am/arm/?page=issue&id=161255