NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրողներ - ԶԼՄ = Առաջիկա Խորհրդարանական Ընտրություններ Հայաստանում
Ահա և եկավ շատերի համար երկար սպասված 2006 թվականի աշունը... Տերևաթափի և
աշնանային հեղեղների անխուսափելիությունը հայկական լրագրողական եղբայրությունը
չգիտես ինչու կապում է նախընտրական ֆինանսական առատ «անձրևի» հետ, որը կարող է «թարմացնել»

նրանց մտքերը…: Բայց իզուր։ Հազիվ թե նման տեղումները զանգվածային բնույթ կրեն։
Ավելի մեծ հավանականությամբ կարելի է սպասել պետական այրերի «տերևաթափի» և
քաղաքական փոխատեղումների։ Եվ բնականաբար՝ արագացված (և վաղուց սկսված)
fundraising։ Այսինքն Հայաստանի համար սովորական իշխանություն ունեցողների
նախընտրական «տակտիկական մանևրեր»։ Ինչ վերաբերում է նախընտրական մարաթոնում
ԶԼՄ-ների դերին , ապա այստեղ ամեն ինչ ավելի քան պրոզաիկ է, որովհետև՝
- հայտնի է, որ ԶԼՄ-ների գործունեությունը Հայաստանում գրեթե ամբողջությամբ
վերահսկվում է իշխանության կողմից (ի դեպ, սա նաև նշանակում է, որ առանձնապես ոչ մի
եկամուտ ԶԼՄ-ները չեն ստանում), - Հայաստանի այժմյան քաղաքական կյանքը շատ քիչ է կախված զանգվածային լրատվության
միջոցներից (սա հայտնի է և իշխանության հավակնեղներին, և ընտրողներին), - որոշակի քաղաքական կերպարների ձևավորման և հասարակական գիտակցությամբ
մանիպուլյացիաների արվեստը Հայաստանում դեռ չի հասել այն մակարդակին, որը թույլ
կտար ձևավորել քաղաքացիների կարծիքներն ու քաղաքական նախընտրությունները։
Այսօր հայ հասարակությանը դժվար է կոչել քաղաքացիական, քանի որ ժողովրդավարական
պետության սկզբունքները չեն պահպանվում։ ԶԼՄ-ների լսարանը քիչ է ներգրավված
քաղաքական գործընթացներում, այդպիսի որոշումներ կայացնում է պետական վերնախավը, իսկ
հասարակական կարծիքը, եթե այն կա, միայն որպես ժողովրդի վրա ճնշում գործադրելու
լծակ։ Հասարակության անդամների գերակշիռ մեծամասնությունն իր կարծիքը վճռորոշ չի
համարում, այդ իսկ պատճառով պասիվ պահվածք ունի։
Սրանով կարելի էր այս հոդվածի վերջակետը դնել։ Բայց սպասվող քաղաքական
իրադարձությունները հեշտ ու հասարակ չէր անվանի նույնիսկ ամենաապաքաղաքական
հայաստանցին։
Բոլորը հասկանում են, որ տեղի ունենալիք քաղաքական իրադարձություններն ակնհայտ
պատճառներով, ուղղակի իմաստով կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի համար։ Սրա
գիտակցումն է, որ ենթադրում է քաղաքական ուժերի կոշտ մրցակցություն առաջիկա
պառլամենտական ընտրություններում։ Հետևաբար քաղաքական կուսակցությունները ստիպված
կլինեն այս կամ այն կերպ ուշադրություն դարձնել քաղաքական կամպանիաների վարման
առաջավոր եղանակներին։ 90-ականների նախընտրական քաոսն վեչջացել է, և թվում է վաղուց
արդեն պետք է գոնե որոշ չափով քաղաքակիրթ մոտեցում ցուցաբերել այսքան կարևոր
միջոցառմանը։ Բայց, չգիտես ինչու, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում ուրվագծվում
են քաղաքական ուժերի ավանդական- պարզունակ նախընտրական «մանևրեր»։
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական ուժերը մշակելով նախընտրական «մարտավարությունը»
ձգտում են գրավել միայն «միամիտ» ընտրողների ուշադրությունը, կամ պատրաստվում են
ազդել միայն այն ի վրա որը կազմված է միայն սեփական կուսակցության անդամներից և
նրանց մերձավորներից։
Այո, 90-ականներն այլևս պատմություն են և այսօր «միամիտ» ընտրողներին մոմի լույսով
էլ չես գտնի նույնիսկ մեր գաճաճ հայրենիքի ամենահեռավոր և «Աստծո կողմից մոռացված»
անկյուններում։ Ընտրողը, վաղուց արդեն քաղաքականապես գրագետ է և հենց այնպես իր «քաղաքական
նախընտրությունը» չի տա: Ընտրողների մեծամասնությունը պատրաստ է տալ իր ձայնը միայն
այն կուսակցության «քաղաքական ծրագրին», որը ի հայտ է գալիս ոչ թե ընտրություններից
հետո, այլ դրանցից առաջ: Եվ ի հայտ գալու արդյունքները, եթե հնարավոր չէ շոշափել,
ապա անպայման պետք է ակնառու լինեն։ Այս «գաղտնիքը» հայտնի է բոլորին, ինչպես
իշխանության ձգտողներին, այնպես էլ ԶԼՄ-ներին, բայց ինչպես երևում է, ոչ մեկին չի
հուզում։ Նրանք հարմարվել են այդպիսի «հասարակական կարծիքին» և ավելին, հարմարեցրել
են այն իրենց սեփական նպատակներին ու մարտավարությանը:
Քաղաքական ուժերը, այսինքն դրանց «հսկաները», մշակելով իրենց նախընտրական
մարտավարությունը, որպես անկյունաքար են ընտրում որևէ տեղային սոցիալական խնդրի
լուծում կամ ծրագրերի իրագործում (որոնք հաճախ կյանքի են կոչվում բոլորովին էլ ոչ
նրանց հաշվին), որոնք իհարկե պետք է իրականացված լինեին ավելի վաղ, բայց «նախընտրական
անհրաժեշտությունից ելնելով» հետաձգվել են «տեխնիկական պատճառներով»։ Նախընտրական
պայքարի այս «ծանր հրետանուն» հատկապես առատաձեռն թեկնածուներն ավելացնում են
զանգվածային մշակութային միջոցառումներ, իհարկե ազգային-պրոլետարական արվեստի
տարրերով։
Նման նախընտրական մշակումներում հայկական ԶԼՄ-ների դերը պարզ ու հեշտ կանխատեսելի է
- նախ՝ հասցնել քաղաքական ուժերի այդ գործընթացի մասին տեղեկատվությոնը հատկապես
պասիվ և աշխարհագրական առումով հեռու գտնվող ընտրախավին, - երկրորդ՝ քաղաքացիների մոտ ինչ-որ կերպ արթնացնել լավատեսական տրամադրություններ
և նեղ ուղղվածություն ունեցող, բայց անպայման կարճատև քաղաքական ակտիվություն։
Նախընտրական պայքարը, որը նման է blitzkrieg (գերմ.) հազիվ թե թեկնածուների
քաղաքական պլատֆորմների հիման վրա մրցակցություն լինի։ Հայկական ընտրողների և
ընտրվողների, քաղաքական գործիչների և նրանց կողմնակիցների փոխադարձ համակրանքն ու
հակակրանքը հաճախ հիմնված են անձնական «մարտավարական» հետաքրքրքության, այլ ոչ թե
նրանց քաղաքական ուղղվածության արդյունքի վրա։ Այս «հոգեբանական» գործոնը շատ լավ
յուրացրել ու լայնորեն կիրառում է պատգամավորական մանդատի վառ երկրպագու Տ.
Կարապետյանը։ Նրա քաղաքական մարտավարությունը, որն իրականացնող այլընտրանքային
համարվելու հավակնություններ ունեցող »հոգեզավակ» ԱԼՄ հեռուստաընկերությունը կարող
է ծառայել որպես պրիմիտիվ, բայց ազդեցիկ քաղաքական մանիպուլյացիաների օրինակ։ Եվ
բոլորովին կարևոր չէ, թե ինչի վրա է հիմված Տ. Կարապետյանի խաղը, ինչպիսին է նրա
հեռուստաընկերության ազդեցությունը քաղաքացիների զանգվածային գիտակցության վրա և
այլն։ Նման հետազոտությունները հետաքրքիր պետք է լինեին պետական կառույցներին,
որոնց պարտականությունների մեջ է մտնում երկրի տնտեսական և գաղափարախոսական
անվտանգությունը։ Այս հոդվածի ենթատեքստում սա ԶԼՄ-ների մարտավարական կիրառոման
օրինակ է քաղաքական նպատակներին հասնելու համար, առանց օգտագործելու այսպես կոչված
ադմինիստրատիվ հնարավորությունները։
Ժողովրդավարական երկրներում ԶԼՄ-ներն ազդեցության մեծ հնարավորություններ ունեն ոչ
միայն, թե ինչպես կընկալեն քաղաքացիներն առանձին քաղաքական երևույթների, այլև
քաղաքականության վերաբերյալ նրանց վերաբերմունքի հարցում։ ԶԼՄ-ների դիրքորոշման հետ
է կապված ինչպես բնակչության քաղաքական պասիվությունը, այնպես էլ նրա զանգվածային
ակտիվությունը։ Քանզի ԶԼՄ-ները քաղաքական մանիպուլյացիաների ոլորտում կարող են
ազդել զանգվածային գիտակցության վրա, ձևավորելով հասարակության որոշակի կարծիք այս
կամ այն իրադարձության, երևույթի կամ մարդու մասին։
Ինչ վերաբերում է զարգացող երկրներին, ապա այստեղ ԶԼՄ-ների դերն ավելի մեծ է, քանի
որ առանց նրանց ակտիվ գործունեության անհնար է փոխել քաղաքացիների քաղաքական
գիտակցությունը, նրանց արժեքավորումը և հասնել սոցիալական և մշակութային
վերաձևումների զանգվածային պոդդերժկային։
Հայաստանում ամեն ինչ ավելի պարզ է՝
- դե ֆակտո (այս կամ այն կերպ) իշխանությունների կողմից վերահսկվող
հեռուստաընկերությունները լսարանի կողմից ընկալվում են ոչ միանշանակ, հաճախ միայն
որպես զվարճալիք, - պաշտոնական մամուլը հիմնականում լրատվության աղբյուր է փոքր և միջին մեծության
պետական չինովնիկների համար, - ինչ վերաբերում է ընդդիմադիր մամուլին, ապա ինչպիսին էլ այն լինի՝ համարձակ կամ
ավանտյուրիստական, անալիտիկ կամ սարկաստիկ, ցանկացած իրավիճակում, օբյեկտիվ
պատճառներով ամբողջ երկրի մասշտաբով հասարակության վրա այն իհարկե մեծ ազդեցություն
չունի։
Իշխանության ցանկությունը վերահսկել ԶԼՄ-ները, այսինքն գաղափարախոսությունը, լիովին
բացատրելի է։ Եգիպտական բուրգերի ժամանակներից սկսած իշխանավորները ձգտել են
ենթարկել ու վերհսկել գաղափարախոսությունը՝ կրոնը, մշակույթը, գիտությունը։ Հարցն
այն է, թե որքանով են տվյալ սոցիալական ինստիտուտների այս կամ այն գործիչները
պատրաստ եղել ընդունել սեփական գործունեության սահմանափակումները, թե ինչ-որ կերպ
դիմադրել են։
Ժամանակակից դրսևորմամբ այս հարցը հնչում է մի փոքր այլ կերպ, որքանով են ԶԼՄ-ների
աշխատակիցները պատրաստ ծառայել իշխանավորներին, չանցնելով մասնագիտական էթիկայի և
համամարդկային բարոյականության սահմանները։ Այստեղ պետք է նշել, որ «էթիկա» բառը
ինչպես ամբողջ հասարակության այնպես էլ հայկական լրագրողական հանրության մոտ, արդեն
հարգի չէ։
Դե իսկ համամարդկային բարոյականությունը փոխարինվել է «ճկուն մտածողությամբ»։
Երբեմն էլ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների «ճկունության» աստիճանը զարմացնում է
նույնիսկ պատվիրատուին։
Մի խոսքով, հայկական ԶԼՄ-ները (հավասար չափով նաև քաղաքական գործիչները), որոնք
կոչված էին լուծելու որոշակի քաղաքական և հասարակական հարցեր, իրական կյանքում ուեն
սեփական «ռացիոնալ», հաճախ հասարակության շահերից տարբերվող նպատակներ և դրանց
հասնելու համար կիրառում են իրենց համար ընդունելի եղանակներ։
Այս հոդվածը ռուսերեն՝
Микаел Багдасарян, режисер
Избиратели - СМИ =
предстоящие в Армении парламентские выборы
