NON-GOVERNMENTAL ORGANIZATION
11-17 հոկտեմբերի 2006
Հակոբ Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
17 Հոկտեմբեր 2006
Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ երեկ մեղադրանք է առաջադրվել
խորհրդարանում գլխավոր դատախազի հրապարակած միջնորդագրում նշված բոլոր դրվագներով:
Ըստ առաջադրված մեղադրանքի, Հակոբյանը հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Հովտաշատ
գյուղում կազմակերպել եւ կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ խուլիգանական
արարք է կատարել, ինչպես նաեւ խուսափել է հարկեր վճարելուց եւ չարաշահել է
լիազորությունները: Վերջին արարքները, ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի,
պատգամավորը կատարել է 1991-2005 թվականների ընթացքում:
www.hra.am/arm/?page=issue&id=16189
www.hra.am/arm/?page=issue&id=16180
«Հնարավոր չէ նվազեցնել կոռուպցիան` միայն օրենքներ ընդունելով»
17 Հոկտեմբեր 2006
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ -Հայաստան» հասարակական կազմակերպության
նախաձեռնած`«Առավել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության խթանումը
Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցների կարծիքով, Հայաստանում հնարավոր չէ
նվազեցնել կոռուպցիան` միայն օրենքներ ընդունելով...
www.hra.am/arm/?page=issue&id=16190
Ընտրական օրենսգրքի դրույթները վիճարկող պատգամավորների դիմումը
Սահմանադրական դատարանը կսկսի քննել նոյեմբերի 7-ին
12 Հոկտեմբեր 2006
Նոյեմբերի 7-ին Սահմանադրական դատարանը կսկսի քննել Ազգային ժողովի 27 ընդդիմադիր
պատգամավորների դիմումը՝ Հայաստանի ընտրական օրենսգրքի մի շարք դրույթներ
Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու վերաբերյալ...
www.hra.am/arm/?page=issue&id=16176
