NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քաղաքացիական հասարակություն, թե անձի երկատվածություն
Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Քաղաքներից մեկի ոստիկանը ճանապարհային երթեւեկության կանոնը խախտելու համար տուգանել է... ինքն իրեն: Շատ երկրներում, այդ թվում եւ Հայաստանում, ամերիկացի ոստիկանի քայլը կհամեմատեն հոգեկան խանգարման հետ, եւ գուցե նրան ոչ միայն ազատեին տուգանքից, այլ նաեւ հարկատուների հաշվին ուղարկեին րի բուժման` աշխարհի որեւէ բարձրակարգ հոգեբուժարան: Այո, քաղաքացիական

ինքնագիտակցության որեւէ դրսեւորում, որը պահանջում է մի փոքր անձննական զոհողություն, Հայաստանում կարող է դիտվել հոգեկան հիվանդության հավասարազոր: Անշուշտ դժվար է պատկերացնել, որ նույն Ամերիկայում, որ համարվում է քաղաքացիական հասարակության նահապետներից մեկը, յուրաքանչյուր ոստիկան, կամ թեկուզ այլ մասնագիտության տեր քաղաքացի, կարող է գնալ ինքնազոհաբերության, որքան էլ չափազանց թվա ոստիկանի քայլն այդպես որակելը: Բայց երբ հանրության կյանքում տեղի են ունենում թեկուզ եզակի այդօրինակ երեւույթներ, դա վկայում է հասաակության բարձր ինքնագիտակցության, քաղաքացիական իրավագիտակցության մասին: Դժբախտաբար թե բարեբախտաբար, Հայաստանում օրինակ անհնարին է պատկերացնել այդպիսի քայլ: Օրինակ, երթուղայինների կանգառումների կարգավորման պետական մտահոգության օրերին, երբ ոստիկանությունը անհաշիվ նյարդեր ու բենզին էր վատնում այս քաղաքում ամեն մի երթուղային իր տեղը կանգառեցնելու համար, նույն ոստիկանության մեքենաները, որ պարտադումէին վարորդներին հարգել երթեւեկության կանոնները, իրենք շատ հաճախ խախտում էին դրանք: Խախտում էին բացարձակ անհոգությամբ եւ անտարբերությամբ: Դա նույնն է, ինչ հայրը ծխամորճը բերանին ամեն օր որդուն խրատի, որ ծխելը վնասակար է առողջությանը: Հայաստանում շատ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են պետավտոտեսուչները, որ հիմա կոչվում են ճանապարհային պարեկներ, իրենց ցանկացած պահին խախում երթեւեկության կանոնը, ստեղծում վթարային իրավիճակ, խանգարում կանոններով քշող վարորդներին, եւ դա այն դեպքում, երբ չկար դրա անհրաժեշտությունը:
Խնդիրը իհակե ունի պատճառի մակրես եւ խորք: Մակերեսում այն է, որ հայ հասաակության ընկալման մեջ պետական ծառայող հասկացության առաջին չափորոշիչը հասարակական կարգից, օրենքից վեր լինելու կարողությունն է: Պատահական չէ, որ նույն ոստիկանության աշխաակիցների հանդեպ ժողովուրդն ունի առանձնահատուկ մոտեցում: Հանրության մոտ ընդունված է, որ պարկեշտ, քաղաքակիրթ շփման ընդունակ մարդը չի կարող լինել ոստիկան, ոովհեեւ նա չի կարող իրեն վեր դասել քաղաքացիներից եւ օրենքից: Ընդ որում, այդ մոտեցումը հատուկ է նաեւ այլ պետական պաշտոնյաների հանդեպ հասարակական ընկալման դեպքում: Իսկ այդ ընկալման հիմքում էլ ընկած է խորքային պատճառը, որը եթե ամփոփենք մեկ նախադասությամբ, ապա կհանգենք քաղաքացիական իրավագիտակցության բացակայության մտքին: Իսկ ինչ է նշանակում քաղաքացիական իրավագիտակցություն: Թերեւս հստակ սահմանում այդ արտահայտությունը չունի, բայց ընդհանրական պատկերացումն այն է, երբ տվյալ երկրի քաղաքացին հստակ գիտակցում է իր պարտականություններն ու իրավունքները, իսկ այդ իրավունքներն ու պարտականությունները լինում են օրենսդրորեն հստակ հավասարակշված: Ենթադրվում է, որ այդ դեպքում մենք գործ ենք ունենում քաղաքացիական հասաակության հետ: Սակայն միարժ՞ք է ադյոք ոստիկանների, կամ պեական պաշտոնյաների օրենքից վեր լինելու եւ քաղաքացիական հասաակության բացակայության կապը: Այսինքն արդյոք պատճառը քաղաքացիական հասաակության բացակայությունն է, որ Հայաստանում պետական աայողներն իրենց իրավունք են վերապահում խախտել օրենքը, նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքցիների ործողությունները փոձում են եղավորել օրենսդրական դաշտում: Թերեւս ոչ: Քաղաքացիական իրաագիտակցությունն ընդամենը կարող է լինել հիմքը, որ հանրային կյանքի կազմակերպմանն այլեւս պետության միջամտության կարիք չլինի: Այսինքն, եթե դատենք նույն երթուղայինների օրինակով, որպեսզի այլեւս կարիք չլինի երթուղայինի վարորդին պարտադրել ճիշտ կանգառ, այլ նա, ինչպես նաեւ ուղեւորները հասկանան, որ կա կանգառի համար նախատեսված հատուկ տեղ: Բայց դրանով իշխանության խնդիրը չի լուծվում: Իշխանությունը շարունակում է կարծել, որ քաղաքացիական հասարակությունը բնակչության այն հատվածն է, որը դուրս է իշխանական լծակներին տիրապետողների ջանակից: Այսինքն Հայաստանում հանրային գիտակցությունը սահմանազատում է իշխանություն եւ քաղաքացիական հասարակություն արտահայտությունները: Ընդ որում, դա ընդունելի է այդ սահմանազատումն իրականացնող երկու «թեւի համար»` պայմանական ասա քաղաքացիական հասարակության եւ իշխանության համար: Թե մի, եւ թե մյուս դաշտում գտնվողների համար այդ սահմանազաումը ընդունելի է, եւ ասենք քաղաքացիական հասարակության անդամները կարծում են, որ հենց այդպես էլ պետք է լինի` քանի դեռ դու իշխանություն չես, ապա պետք է համակերպվես, որ քո պարտականությունն է ավելի շատ լինելու քան իրավունքը, իսկ երբ դառնում ես իշխանություն, ապա մյուսներչը պետք է համակեպվեն, որ քո իրավունքն է շատ լինելու, իսկ պարտականությունը շատ քիչ:
Ցավալին այն է, որ Հայասանում դեռեւս շատ քիչ բան է արվում այդ ընկալումները փոխելու համար: Ավելին, նույնիսկ ամեն կերպ տեղի է ունենում դրանց խորացման գործընթաց: Հենց նույն ոստիկանության գործողությունների օրինակը վկայում է այդ մասին: Խնդիրն առավել խորանում է այն պատճառով, որ դա ոչ միայն պատահական, չգիտակցված, բնազդային ընկալումների հետեւանք է, մշակված մարտավարություն, որ կիրառում է իշխանությունը: Դրա ամբողջ իմաստն այն է, որ իշխանությունը պետք է ամեն քայլափոխի ցույց տա, որ ինքը վեր է ցանկացած օրենքից, նույնիսկ այն պարագայում, երբ մարդկանց ստիպում են հարգել կարգն ու օրենքը, իրենք խախտում են դրանք, որպեսզի լինեն ավելի ազդեցիկ, որպեսզի հանրության մոտ իշխանությունը կասկած չհարուցի, քանի որ Հայաստանում օրենքը հարգող իշխանությունը համարվում է կասկածելի, թույլ, իսկ ինքն իրեն տուգանող ոստիկանը` հոգեկան հիվանդի պես մի բան, որին ակնթարթորեն կհոսպիտալացնեն`քաղաքացիական սրված ինքնագիտակցություն կամ անձի երկատվածություն ախտորոշմամբ:
