NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի ԶԼՄ-ներն առանց «չորրորդ իշխանության»
Այս հոդվածը ռուսերեն՝
Микаел Багдасарян
СМИ Армении без
«четвёртой власти»
Հայաստանում ԶԼՄ-ները լրջորեն «չորրորդ իշխանություն» համարել կարող է միայն
միամիտը։ Նման կոչման դրանք հազիվ թե արժանանան նույնիսկ պետության և հասարակության
համար վճռորոշ այնպիսի իրադարձության նախօրեին, ինչպիսին է Հայաստանի Ազգային
Ժողովի ընտրությունները։ «Չորրորդը» դառնալու հնարավորությունը նրանք չեն ունենա։
Չնայած, «առաջին իշխանության» իշխանության ներքո, ԶԼՄ-ների ներկայացուցիչները
առանձնահատուկ ջանքեր չեն էլ գործադրում «չորրորդը» լինելու։ Իսկ ինչ վերաբերում է
հասարակությանը, այսինքն էլեկտորատին`, ապա այս հարցում ամեն ինչ չէ միանշանակ։
Կարելի է միայն զարմանալ, թե ինչպիսի անտարբերություն է ցուցաբերում Հայաստանի
բնակչության մեծ մասն այն բանի նկատմամբ, թե ինչ տեղի է ունենում իրենց հայրենիքում։
Երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբերության վերջին
արտահայտությունն էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Հիմնականում հասարակության կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին մարդիկ
իմանում են հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր հրատարակություններից, ինտերնետից։
Տարբեր ԶԼՄ-ների առատությունը ներկա իրականության առավելությունն է, Սակայն այդ
բարիքները Հայաստանում ոչ բոլորին են հասանելի։ Հայկական ԶԼՄ-ների այն մասը, որն իր
հասանելիության հաշվին կարելի է համարել իսկապես զանգվածային, հիմնականում լսարանին
տրամադրում է զվարճալի ծրագրեր։ Քաղաքական, սոցիալական և հասարակական արժեքները
բացակայում են, քանի որ ի սկզբանե, նման «բեռ» նախատեսված չէ։ Արդյունքում`
ժամանակակից Հայաստանի քաղաքական կյանքը շատ քիչ է կախված զանգվածային
լրատվամիջոցներից։ Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչները քաղաքական
կերպարների ձևավորման արվեստին չեն տիրապետում։ Հասարակական գիտակցությամբ
մանիպուլյացիաների եռանդուն փորձերը չեն հասնում այն մակարդակին, որ կարողանան
քաղաքացիների հայացքներն ու քաղաքական նախընտրությունները ձևավորելու համար։ Իհարկե,
անվիճելի է, որ ժամանակակից աշխարհում ԶԼՄ-ների դերը հասարակական կարծիքի ձևավորման
հարցում վճռորոշ է։ Ինչպես 1996 թ. նախընտրական կ մրցարշավի ժամանակ ասել է
Ռուսաստանի նախկին նախագահ Բ. Ելցինը` «ԶԼՄ-ները երկրորդ «ատոմային կոճակն են»«։
Ինչ վերաբերում է Հայաստանի իրավիճակին, ապա այդ «երկրորդ կոճակի»
հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Բանն այն է, որ «երկրորդ ատոմային
ճամպրուկը» գտնվելով իշխանության, այլ ոչ թե լրագրողների և խմբագիրների ձեռքում,
չունի ցանկալի ՕԳԳ հենց իրենց` տերերի համար։
Թվում է, որ ԶԼմ-ները կոչված են լսարանին ներկայացնելու հավաստի լրատվություն, կամ
տարածել որոշակի տեսակետ։ Իրականում ԶԼՄ-ները փակ համակարգ են, իրենց րույթներով,
կանոններով ու նպատակներով։ Հայկական ԶԼՄ-ներն այդ առումով բացառություն չեն։ Միայն
մի փոքրիկ լրացում`հայաստանի ԶԼՄ-ներն ունեն մասնագիտական ազատության իրավունք,
միակ բանը, որ արգելված է`թույլ չի տրվում նպաստել հասարակության քաղաքական
ակտիվությանը։ Այսինքն`ամեն ինչ կարելի է, միայն թե ոչ մի կերպ չդիպչեն գործող
իշխանությանը։
Այս «պարզ ճշմարտությունը» չգիտակցող քաղաքացիներին մնում է միայն զարմանալ
հայկական առաջատար ԶԼՄ-ների գործունեության վրա։ Իրականում զարմանալի ոչինչ չկա։
Ամեն ինչ շատ պարզ է, ԶԼՄ-ների միջոցով որոշակի գաղափար-լրատվություն
ներկայացնելուց առաջ գլխավոր խմբագիրը պարտավոր է հոգ տանել ոչ միայն սեփական
մասնագիտական հետաքրքրություները «բարձր հասարակության» հետաքրքրությունների հետ
համաձայնեցնելու, այլ նաև ղեկավարության հետ հարաբերությունները չփչացնելու մասին։
Այն էլ ասենք, որ հաճախ «վերին ուժերի» ցանկությունները կանխատեսելով գործել
ապահովագրվածության «բարձր աստիճանով», «ինքնապահպանման բնազդից» ելնելով,
չցանկանալով կորցնել աշխատանքը։
Այո, այնպես է ստացվում, որ հայկական ԶԼՄ-ներում ոչ թե փաստերն աղավաղվում, այլ
ներկայացվում են բոլորովին այլ լույսի ներքո։ Նույնիսկ ականատեսներ լինելով,
ԶԼՄ-ներից մարդիկ իրադարձության մասին իմանում են այնպիսի փաստեր, կարծես թե խոսքն
այլ դեպքի մասին է։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «ընդդիմադիր» ԶԼՄ-ներում հայտնվում
են «պատվիրված» հոդվածներ և ռեպորտաժներ, որոնք ոչ միշտ են համապատասխանում
իրականությանը, իսկ հաճախ էլ աղավաղում են այն։ Այս ամենը լսարանի մոտ ձևավորում է
իրականության աղավաղված պատկեր։ Բացի այս, բոլորովին հասկանալի չէ, ունի այսօր
քաղաքացին սեփական դիրքորոշում, թե նրա կարծիքը ԶԼՄ-ների ազդեցության արդյունք է։
Չէ որ, լսարանի վերաբերմունքը կախված է այն բանից, թե ինչ է ասվել, ինչպես, ինչ
հերթականությամբ են ներկայացվել փաստերը, ով և ինչպես է մեկնաբանել իրադարձությունը։
Ստացված ինֆորմացիան անհատի կողմից ընկալվում և ստեղծում է սեփական աշխարհայացքի
հիմքեր, կամ էլ «աշխարհայացքում լրացումներ են կատարվում»։
ԶԼՄ-ները, հատկապես հեռուստատեսությունը կարևոր դեր են խաղում նախընտրական
մրցարշավում։ Դա թեկնածուների, նրանց քաղաքական, տնտեսական հայացքների և նպատակների,
արտաքին տեսքի մասին հիմնական ինֆորմացիայի աղբյուրն է, որը հնարավորություն է
տալիս ծանոթանալ նրանց նախընտրական պայքարի եղանակների մասին։ Միևնույն ժամանակ
նախընտրական պայքարի արդյունքները մեծ մասամբ կախված են այն բանից, թե ում
հետաքրքրություններն ավելի գերակշռող կլինեն` ընտրողների՞, թե՞ թեկնածուների։ Այդ
գերապատվությունն էլ իր հերթին կախված է օրենսդրական հիմքերից, պետության քաղաքական
կառուցվածքից և որ ոչ պակաս կարևոր է` անկախ ԶԼՄ-ների ազատությունից։
Հայկական ԶԼՄ-ների թեկուզ կարճատև ազատության մասին հույսեր ունենալն այս տարվա
գարնանը, չափազանց միամիտ կլիներ։ Օրինակ` ԶԼՄ-ների «անկախությունը» նախորդ
խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ տարբեր կերպ «նշեցին» ոչ
միայն մեր ընդդիմադիրները, այլև միջազգային դիտորդները. «Ընդհանուր առմամբ
զանգվածային լրատվամիջոցների կողմից ընտրությունների կողմնակալ լուսաբանումը ցույց
տվեց, որ Հայաստանում առաջվա պես կա ուժեղ ու անկախ լրատվամիջոցների պակաս, որոնք
կարողանային տրամադրել բավարար, հավասարակշռված տեղեկատվություն, դրանով իսկ
օգնելով էլեկտորատին գիտակցված ընտրություն անել»։
Այնուամենայնիվ, Հայաստանում հասարակությունը տարբեր կերպ է ձևավորում իր
վերաբերմունքը նման քաղաքական իրադարձություններին։ Հաճախ այս կամ այն քաղաքական
ուժի կամ գործչի նկատմանբ վերաբերմունքը ձևավորվում է տարերայնորեն` սա իրադրության
զարգացման վատագույն տարբերակն է։ «Նյութական բարիքների», կամ «բոլորին դեմ» ձայն
տալը ինֆորմացիոն վակուումի արդյունք է։ Վստահությունը, որ ամեն ինչ «արդեն որոշված
է առանց նրանց մասնակցության» նույնպես դրա արդյունքն է։
Ընտրությունների շրջանը մասնագիտական լուրջ փորձության ժամանակ է գրող և նկարահանող
եղբայրության համար։ Եվ այսպես, պատրա՞ստ են արդյոք Հայաստանի ԶԼՄ-ների
ներկայացուցիչները անկողմնակալ կերպով լուսաբանել իրադարձությունները, ցուցաբերել
սեփական քաղաքացիական դիրքորոշումը, մասնագիտական սկզբունքների հավատարմությունը և
լրագրողական համերաշխությունը: Թե՞ թաքնվելով իրենց լրատվական գրասենյակներում
կհետևեն` ինչպես և ով կհամարձակվի «հանուն հայրենիքի» խախտել չգրված տաբուն։
