«Գետառի փակումը անօրինական գործողություն է»

«Այսօր մեր քաղաքը կանգնած է վտանգի առջև. Գետառի փակման պատճառով, սելավների
ժամանակ մեր քաղաքը մնալու է ջրի տակ»,-այսօվա ասուլիսում հայտնեց «Հայհիդրոէներգո»
նախագծի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյան: Նրա խոսքով, Գետառի` Առինջ-Ավանում
գտնվող պատվարի շուրջն ամբողջովին ծածկված է հողով և շինանյութով: «Իսկ Սևաբերդի
ջրամբարը խնդրի լուծում չի, այդտեղ լցվում է Գետառի միայն մի վտակը»,- հավելեց նա:



Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է նախ և առաջ այդ պատվարի կողքերը մաքրել, որ
սելավների ժամանակ դա իր նպատակին ծառայի: Ռ. Մանուկյանը նշեց, որ այսօր Հերացու
փողոցից մինչև Թումանյան փակել են Գետառը, և սարքել են 16 քմ մետր տրամագիրծ
ունեցող թունել: Նրա կարծիքով, սելավների ժամանակ այդ տարածքը չի բավականացնի և ջրի
ճնշումից, կկոտրի նույնիսկ 20 սմ բետոնե շերտը և քաղաքը կծածկվի ջրով:

Գետառի վրա ճանապարհի կառուցումը բնապահպանական փորձաքննության չի ենթակվել, դա
իրականացվում է անօրինական: «Եթե ինձ հանձնարեն, ապա այն ես նույնիսկ անվճար կանեմ,
միայն թե այս վիճակից դուրս գանք»,- հավելեց հիդրոլոգը:



«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի տնօրեն Կարինե Դանիելյանը նշեց, որ
սանիտարական տեսակետից, Գետառի փակումը սխալ է, քանի որ այն աղբից մաքրվում է օդի
հետ շփման ժամանակ: Նրա խոսքով, բացի դրանից ջրային ավազան է նպաստում է
մայրաքաղաքի օդի մաքրությանը: Ինչ վերաբերում է գետառի փակման իրավական կողմին,
«Տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Սոնա Այվազյանը հավաստիացրեց, որ
«դա անօրինական գործունեություն է»: Նրա խոսքով, դրա համար պարտադիր է
քաղաքաշինական փորձաքննություն, որն այսօր Գետառը չունի»: Նրա խոսքով, իրենք
բազմաթիվ նամակներ են հղել կառավարության տարբեր ատյաններ, սակայն ոչինչ չի փոխվել:
Քննարկման մասնակիցները նշեցին, որ խնդրին նվիրված ակցիաներ և քննարկումներ
կազմակերպվելու են: