NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աշխատանքի նոր բաժանում Գլխավոր դատախազությունում
Սահմանադրական փոփոխություններից հետո «Դատախազության մասիրն» օրենքում կատարված
փոփոխությունների համաձայն, ՀՀ գլխավոր դատախազությունում նոր վարչություններ են
ձեւավորվել, որոշ վարչություններ լուծարվել են։ 2007 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի
մեջ մտած օրենքի համաձայն, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով,
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի եւ տեղակալների միջեւ աշխատանքի
բաժանում է կատարվել։
Ըստ այդմ։ Մինչ այս ՀՀ գլխավոր դատախազի իրավասությունն էին . «Հայաստանի
Հանրապետության դատախազության ընդհանուր ղեկավարումը, կոլեգիայի աշխատանքի
կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության, Հայաստանի
Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական, վիճակագրության
և վերլուծության վարչության, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնակազմի, հասարակական
կապերի և լրատվության բաժինների, մամուլի քարտուղարի աշխատանքի վերահսկողությունը,
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի
քննիչների և քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության
նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև այդ գործերով դատարաններում մեղադրանքի
պաշտպանության կազմակերպումը, գիտամեթոդական խորհրդի հարցերը»։ Հիմա Աղվան
Հովսեփյանը կզբաղվի հետեւյալ հարցերով. «Հայաստանի Հանրապետության դատախազության
ընդհանուր ղեկավարումը, կոլեգիայի աշխատանքի կազմակերպումը եւ ղեկավարումը,
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության, Հայաստանի Հանրապետության
զլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական, վիճակագրական և վերլուծության
վարչության, անձնակազմի բաժնի, մամուլի քարտուղարի աշխատանքի վերահսկողությունը,
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից քննվող քրեական
գործերի նկատմամբ դատավարական ղեկավարումն ու հսկողությունը, գլխավոր դատախազության
ավագ դատախազների աշխատանքի կազմակերպումն ու վերահսկողությունը, գիտամեթոդական
խորհրդի աշխատանքների կազմակերպումը, աշխատակազմի կառավարումը»։
Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը իրականացնում էր «Գլխավոր դատախազության
պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն
իրականացնող, պետական շահերի պաշտպանության վարչությունների և այդ բնագավառների
աշխատանքների համակարգումը, իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնի,
«Օրինականություն» պարբերականի, գիտաուսումնական կենտրոնի հարցերը»։ Իսկ հիմա
կիրականացնի. «Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների
կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության, պետական շահերի
պաշտպանության վարչության, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով
վարչության և այդ բնագավառների աշխատանքների համակարգումը, իրավական ապահովման և
եվրոինտեգրման բաժնի, «Օրինականություն» պարբերականի, «Դատախազության դպրոց»
ՊՈԱԿ–ի, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության
թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի գործունեության
վերաբերյալ հարցերը»։
Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին վստահված էր «Գլխավոր դատախազության
դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության /բացի Հայաստանի
Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննչների և
քննչական վարչության վարույթում ավարտած գործերից/ և այդ բնագավառի աշխատանքների
համակարգումը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման
հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը, օտարերկրյա դատական
ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի, քաղաքացիական պաշտպանության,
ֆինանսատնտեսական վարչության հարցերը»։ Հիմա նրա իրավասությունների շրջանակում են
լինելու «Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների
գործերով վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով
վարչության, օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի եւ
այդ բնագավառների աշխատանքների համակարգումը, Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու
ղեկավարումը, քաղաքացիական պաշտպանության հարցերը»։
Գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի ոլորտներն էին. «Գլխավոր
դատախազության նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն
իրականացնող, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող
գործերով վարչությունների և այդ բնագավառների աշխատանքների համակարգումը, Հայաստանի
Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի աշխատանքների
կազմակերպումն ու ղեկավարումը, միջազգային-իրավական կապերի, քաղաքացիների
ընդունելության, դիմումների քննարկման և հերթապահության ապահովման բաժինների,
քարտուղարության հարցերը»։ Հիմա՝ «Գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական
գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, Հայաստանի
Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության,
միջազգային– իրավական կապերի, քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման
եւ հերթապահության ապահովման բաժինների ու այդ բնագավառների աշխատանքների
համակարգումը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի
հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը»։
Անփոփոխ է միայն գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանի ոլորտը՝ ինչպես եւ
նախկինում նա կղեկավարի ՀՀ զինվորական դատախազությունը։
