NON-GOVERNMENTAL ORGANIZATION
21 մարտի. բողոքի լուռ շարք
Մարտի 1-ին ժամը 17։00-19։00 նախատեսված էր բողոքի լռության շարք Օպերային հարող տարածքից՝ Ազատության հրապարակից մինչեւ Ֆրանսիայի դեսպանատան մատույցներ։ Նախատեսվում էր նաեւ մոմավառություն ի հիշատակ մարտի 1-ի զոհերի։ Սակայն ակցիան իր սկզբնական տարբերակով տեղի չունեցավ։ Դեռ ակցիայից սկզբից երկու–երեք ժամ առաջ Օպերան շրջապատված էր ոստիկակական ուժերով, ճիշտ նույն կերպ, ինչպես արտակարգ դրության օրերին շրջապատված էր բանակային ստորաբաժանումների ուժերի օգնությամբ։ Բազմաթիվ ոստիկաններ կային նաեւ ֆրանսիական դեսպանատանը հարող տարածում, ՀՀ կառավարության նսվատայրի մոտ եւ Բաղրամյան փողոցում՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ։ «Դեպքի վայրում»՝ Հյուսիսային պողոտայում էր նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, բարձրաստիճան այլ ոստիկաններ։
Բողոքի լուռ շարքի եւ մոմառավության նախատեսված ուղու վրա, առանձին հատվածներում կային իրարից մեկ մետր հեռավորության վրա, ձեռքներին մոմերով անձինք, սակայն ոստիկանները այնքան շատ էին եւ այնքան հաճախ էին բոլորին հորդորում չհավաքվել, որ միասնական շղթա չստացվեց։ Սրա արդյունքում սկսվեց հանպատրաստի երթ Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով, Տերյան, Աբովյան փողոցներով դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, հետո Մաշտոցի պողոտայով վերադարձ դեպի Ազատության հրապարակ։ Այս ընթացքում մենք ականատես եղանք երեք փոքր եւ մեկ ոչ այնքան փոքր ընդհանրման։ Փոքր ընդհանրումների սահմանափակվեցին մեկ–երկու փոխադարձ հարվածներով, Իսկ Մաշտոցի պողոտայում՝ Մարգարյան հիվանդանոցի մոտ ոստիկանները փակեցին երթի ճանապարհը եւ առաջացած բախման ժամանակ օգտագործեցին նաեւ մահակներն ու էլեկտրաշոկեր։ Տուժածների եւ վիրավորների մասին տեղեկություններ չունենք։ Որոշ մարդկանց տարել են ոստիկանություն։ Այս ընդհանրումից հետո Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում հավաքված մարդիկ համոզված հայտարարում էին, որ ակցիան ծառայեց իր նպատակին։
