NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երդում եվ Ֆլեշ–մոբեր նույն պահին
Այսօր Սերժ Սարգսյանի երդման արարողությունն էր եւ այդ առիթով փակ էր Երեւանի
կենտրոնը՝ Բաղրամյան, Մաշտոց, Հյուսիսային պողոտաները, Տերյան, Բայրոնի, Ամիրյան
փողոցները, Ազատության հրապարակը։ Փողոցները փակ էին ինչպես մեքենաների, այնպես էլ
հետիոտների համար։ Նման բան Երեւանում չի եղել անգամ այն ժամանակ, երբ Երեւանում
էին ԱՊՀ երկրների ղեկավարները։
Հետիոտները ճարահատ քայլում էին փողոցի երթեւեկելի մասով։ Ու քանի որ ապրիլի 9-ին
նաեւ մարտի 1-ի զոհերի քառասունքն էր, բազմաթիվ մարդիկ հավաքվել էին Մյասնիկյանի
արձանի մոտ, քիչ չէին ծաղիկներով եկածները։ Սկզբում մարդիկ ծաղիկներ էին դնում եւ
հեռանում, սակայն, երբ ոստիկանական զորքերը շրջապատեցին Մյասնիկյանի արձանը, մարդիկ
որոշեցին չհեռանալ եւ սկսեցին վարկարկել. «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն», «Հաղթանակ»։
Նախագահի երդման արարողությանը զուգահեռ երիտասարդները կարճատեւ ակցիաներ՝ Ֆլեշ–մոբեր
էին կազմակերպել ՀՀ Սահմանադրական դատարանի, գլխավոր դատախազության, Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի, ՀՀ–ում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատների, ԵԱՀԿ Երեւանի
գրասենյակի մատույցներում՝ «Մեր սահմանադրությունը ձեր բոստանը չէ», «Դատարանը
թատրոն չէ» եւ նման բովանդակությամբ պաստառներով։
