NON-GOVERNMENTAL ORGANIZATION
2008 թվականին արտակարգ դրության ընթացքում համացանցային սահմանափակումները
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կիրարվեծ ինտերնետի զանգվածային արգելափակում 2008 թվականի մարտի 2-ից մինչեւ 20 ներառյալ։ Մարտի 1-ի երեկոյան արտակարգ իրավիճակի հայտարարությունից հետո գրեթե անմիջապես ԱԱԾ–ն սկսեց գործողություններ՝ ուղղված ինտերնետի սահմանափակմանը։ Ինչը ուղղված էր իրականացնելու պաշտոնապես հայտարարված ԶԼՄ–ների վրա տարածվող սահմանափակումները։ Սակայն, ի հակառակ ավանդական ԶԼՄ–ների սահմանափակումների, ինտերնետային կայքերի ֆիլտրումը կատարվում էր առանց հասարակության իրազեկման եւ գործող օրենսդրության
խախտումներով։
Ինտերնետի սահմանափակումների ժամանակացույց
Մարտի 2-ի ժամը 23-00 սահմաններում պրովայդերները (ըստ մեր ունեցած
տվյալների՝ ԱԱԾ–ի ցուցմունքով) սկսեցին արգելափակել Հայաստանից այցելուների համար
մի շարք հայկական ԶԼՄ–ների եւ ընդդիմադիր կազմակերպությունների կայքերը։
Արգելափակվել էին
www.a1plus.am,
www.azatutyun.am,
www.azatutyun.net,
www.armenialiberty.am,
www.persons.am,
www.echannel.am,
www.armtoday.info,
www.levonforpresident.am.,
www.levonforpresident.com,
www.levonforpresident.org,
www.payqar.net,
www.aravot.am,
www.hzh.am,
www.zhamanak.com,
www.chi.am,
www.taregir.am,
www.lragir.am,
www.azathayastan.com։
Առաջին օրերի ընթացքում չճշտված պատճառների հետեւանքով ցանցից անհետացել էին նաեւ
www.panorama.am եւ
www.regnum.ru կայքերը, սակայն հետագայում
նրանք անխափան գործում էին։ (Հարկ է նշել, որ մի շարք բլոգերում եւ ֆորումներում
հնչում էին կարծիքներ, որ այս երկու կայքերնել էին ենթարկվել արգելափակման):
Առաջին երկու օրվա ընթացքում ֆիլտրացիան կատարվում էր քաոտիկ` տարբեր պրովայդերներ
տարբեր ցուցակներով էին փակում կայքերը:
Մարտի 3-ին Հայաստանի ինտերնետային միությունը (ՀԻՄ) սկսեց արդեն իսկ
դոմենների արգելափակումը։ Այսպիսով, .am տիրույթում գտնվող արգելափակված կայքերը
դառան անհասանելի ոչ միայն ՀՀ-ում գտնվողների համար: Միակ հնարավորությունն եր այդ
կայքերը ընթերցելու` այցելել իրական IP հասցեով: Օրինակ,
www.a1plus.am՝ 75.125.179.218:
Քանի որ այդ կայքերը իրենց խմբագրերի հոժար կամքով չէին թարմացվում արտակարգ
դրության ժամանակ, ապա այս քայլերին ԱԱԾ–ն դիմել էր, ամենայն հավանականությամբ,
որպեսի ինտերնետից հեռացվեին նույնիսկ արտաքին աշխարհից այցելուների համար
արխիվային նյութերը։ Ինտերնետ Միության խորհրդի նախկին անդամ Դավիդ Սանդուխչյանը
մեզ հայտնեց, որ առաջին շրջանում այս գործողությունների մասին տեղյակ չեն պահվել
ՀԻՄ–ի խորհդի անդամները։
Մարտի 4-ին գրանցվում եւ սկսում է գործել ընդդիմադիր
http://infoarmenia.org կայքը, որը ամբողջ
արտակարգ դրության ընթացքում չի արգելափակվում: Ինչից կարելի է եզրակացնել, որ
արգելափակումները կատարվել են ոչմասնագետների կողմից, որոնք իրականում չէին
վերահսկում տեղեկատվական դաշտը։
Մարտի 5-ին արգելափակվեց www.youtube.com
կայքը, քանի որ դրա վրա ընդդիմությունը սկսել էր տեղադրել մարտի 1-ի դեպքերի
վերաբերյալ տեսանյութեր: Քանի որ այս անգամ իշխանությունները սկսեցին ֆիլտրացիայի
ենթարկել ոչ-հայկական կայք, ապա սա արձագանք ստացավ արտասահմանում: Բլոգերում եւ
ֆորումներում տարածվում է տեղեկատվություն, որ Միջազգային ինտերնետային միությունը
(ISOC) դիմեց ՀԻՄ-ին, հայտնելով, որ այն խաղտում է իր պարտավորությունները եւ կարող
է զրկվել միջազգային անդամակցությունից: Որպես հետեւանք, հայկական
կազմակերպությունը կզրկվեր .am տիրույթում դոմենների գրանցման իրավունքից։
Նույն օրը հանրությունը արդեն իսկ սկսում է ձեռնարկել գործնական միջոցներ
ինտերնետային շրջապատումից ելքեր գտնելու համար։ Բացվում է բլոգ
http://azathayastan.googlepages.com/, ուր տեղադրվում են նյութեր արգելափակված
Armenia Today եւ Ազատություն ռադիո կայանի կայքերից: Ազատություն ռադիո կայանը
տեղադրում է իր նյութերը նոր հասցեով
http://azatutyun.eu/:
Ժամանակվոր մի քանի պրովայդերներ փակում են ռուսական Regnum.ru գործակալության
կայքը (ստուգվել են web.am, netsys):
Այս ընթացքում ինտերնետում օգտվողների միջեւ սկսում են տարածվել տարբեր տեխնիկական
միջոցներ, որոնք թույլ են տալիս այցելել փակված կայքերը (անոնիմայզերներ, արտաքին
պրոքսիներ):
Մարտի 8-ին ՀԻՄ-ը նոր հայտնում է հանրությանը, որ զրկել է մի շարք կայքեր
իրենց դոմենային անուններից (դրվում է հայտարարություն կազմակերպության կայքի վրա):
Մարտի 9-ին Ազատություն ռադիո կայանի ձայնագրությունները սկսում են
տեղադրվել առանձին կայքի վրա
http://www.armenica.org/radio/
Մարտի 19-ին արգելափակման է երթարկվում
http://xosqi-azatutyun.livejournal.com/ բլոգը, ուր արտասահմանից հայերը
տեղադրում էին Հայաստանում չբացվող կայքերից: Բլոգերների հետաքննությունը
հայտնաբերում է, որ արգելափակումը կատարվում է միայն XTER.net պրովայդերի կողմից:
Մարտի 21-ին արգելափակումները հանվում են: Օրվա առաջին կեսին դեռեւս
Հայկական Ժամանակի կայքի վրա տեղադրված էր Web.am պրովայդերի կայքէջը, որը
տրամադրում է թերթի հոսթինգը:
Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ ինտերնետի արգելափակումները
պրովայդերների միջոցով չկարողացան լուծել գրաքննության խնդիրները, քանի որ շատ արագ հանրությունը գտավ ֆիլտրումը շրջանցելու ելքեր։ Ավելի ազդեցիկ էին ՀԻՄ–ի կողմից կայքերի դոմեյնների զրկումը։ Սակայն տվյալ քայլերը խախտում էին ինչպես ՀՀ օրենսդրությունը, այնպես էլ միջազգային նորմերը։ Մասնավորապես, ինտերնետային սահմանափակումները հակասության մեջ էին մտնում ՀՀ սահմանադրության հետ, ուր նշված
է, որ արտակարգ դրության հետ կապված սահմանափակումները պետք է իրագործվեն ըստ օրենքի, որը հստակ չի ձեւակերպում այս հարցը: Ինչ վերաբերում է կայքերի դոմեյների
արգելափակմանը, ապա տվյալ դեպքում խախտվել է պայմանագրային իրավունքը, քանի որ
սեփականատերերը չեն ծանուցվել սահմանափակումների մասին։
