NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օրհուս կենտրոնը կշարունակի գործել
Այսօր Գյումրու Օրհուսի կենտրոնի փորձագիտական խորհուրդը որոշեց Գյումրու Օրհուսի կենտրոնի գործունեությունը չտապալելու եւ չսառեցնելու համար Գեւորգ Պետրոսյանին լիազորել կատարել կենտրոնի համակարգողի ժամանավոր պաշտոնակատարի պարտականությունները մինչեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորման շարունակումը եւ համապատասխան պայմանագրերի կազմումը:
Գեւորգ Պետրոսյանը կենտրոնի ստեղծման օրվանից ղեկավարել է Գյումրու Օրհուսի կենտրոնը, որի գործունությունը պայմանագրի ժամկետի ավարտման ու ֆինանսավորան բացակայության պատճառաբանութամբ դադարեցրել էր Շիրակի մարզպետի հանձնարարականով։
Այնինչ նույն խնդիրների առկայության դեպքում Հայաստանում գործող Օրհուսի մյուս բոլոր 13 կենտրոնները շարունակում են գործել: Մինչեւ նոր պայմանագիրը եւ ֆինանսավորումը, կենտրոնը շարունակելու է գործել Գեւորգ Պետրոսյանի կամավոր եւ անհատույց աշխատանքի շնորհիվ: Կենտրոնը գործելու է իր սովորական աշխատաժամերին' ժամը 10-ից ժամը 18-ը, մարզպետարանի աշխատակիցների պատասխանատվությամբ այդ ժամերին բացվելու եւ փակվելու են կենտրոնի դռները: Գյումրու մի շարք շահագրգիռ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ հսկելու են այդ կենսագործնեությունը:
