NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սաշա Դավթյանի գործը վերաքննիչ դատարանում
Վաղը Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Արագածոտնի մարզի կաթնաղբյուր գյուղի բնակիշ Սաշա Դավթյանի բողոքի քննությունը։ Նա կալանքի տակ է գտնվում 2009թ. մայիսի 8-ից և մեղադրվում էր դուստրերին՝ անչափահաս աղջկան խոշտանգելու ու նրանցից մեկին անօգնական վիճակն օգտագործելու ու բռնաբարելու համար։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցած դեկտեմբերին Սաշա Դավթյանին արդարացրեց անչափահաս աղջկան բռնաբարելու մասով և 4 տարվա ազատազրկման դատապարտեց խոշտանգման հոդվածով։
Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հայաստանյան արդարադատության իրականության մեջ հազվադեպ մի որոշում է կայացրել՝ իր կայացրած վճռով անթույլատրելի է ճանաչել տուժողներ Թեhմինե և Շուշան Դավթյանների նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել օրենքի պահանջների խախտմամբ։ Դատարանում հաստատվել է, որ ոստիկանությունը խոշտանգումների արդյունքում է կորզել ցանկալի ցուցմունքները։
Սաշա Դավթյանը նույնպես խոշտանգումների է ենթարկվել Կենտրոնի ոստիկանությունում և դատաքննության ընթացքում հայտնել է, որ իրեն դաժանաբար ծեծի են ենթարկել, կոտրել են ատամներն ու կողոսկրերը և ինքը ստիպված է եղել ստորագրել իրեն ներկայացված փաստաթղթերը։
Սակայն առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ «փաստաթղթերով նման հանգամանքներ չեն հաստատվել և «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունվելիս Դավթյանի մարմնական զննության ժամանակ վնասվածքներ չեն հայտնաբերվել»։
Բողոքը վերաքննիչ դատարան բերել է ինքը՝ Սաշա Դավթյանը' պահանջելով, որ իր նկատմամբ կայացրած վճիռը պատժի մասով խիստ է և ենթակա է փոփոխության։
Գլխավոր դատախազությունը, ով առաջին ատյանի դատարանում պաշտպանում էր մեղադրանքը վերաքննիչ բողոք այս գործով չի բերել։
