NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վերականգնված կենսաթոշակային իրավունք
|
Արտադրական ուսուցման վարպետները նույնպես ուսուցիչներ են 2009թ. իրավական աջակցություն ստանալու նպատակով «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գրասենյակ էր դիմել Աբովյան քաղաքի Գառնի փողոցի 10/7 հասցեի բնակիչ Ջեմմա Մաթեւոսի Հովսեփյանը: Ջեմմա Հովսեփյանի իրավական խնդիրը կապված էր մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքի հետ: Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվելու նպատակով 2008թ. մայիս ամսից Ջ. Հովսեփյանը բազմիցս դիմումներ էր ներկայացրել Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին՝ յուրաքանչյուր անգամ ստանալով մերժողական պատասխաններ: Վերջինները մերժումը պայմանավորում էին այն հանգամանքով, որ 10.10.1979թ.-09.06.1981թ. Երեւանի առեւտրախոհարարական թիվ 17 տեխնիկական ուսումնարանում քաղաքացին աշխատել է որպես արտադրական ուսուցման վարպետ, ինչը նախատեսված չէ ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 29 թիվ 793-Ն որոշմամբ հաստատված «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների եւ աշխատանքային գործունեության տեսակների ցանկում»: Նման պարագայում, ՍԱՊԾ աշխատակիցների պնդմամբ, Ջ. Հովսեփյանի պարագայում բացակայում է «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով պահանջվող 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժը, ինչը եւ խոչընդոտ է հանդիսացել Ջ. Հովսեփյանի համար մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվելու հարցում: |
| «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն |
