NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ժողովրդի կամքին հակառակ լինելը ևս մեկ պատճառ է օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար. Ա.Զեյնալյան
Հանրության 93 տոկոսը թեև իրազեկված է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, բայց այդ իրազեկվածների 88,7 տոկոսը դեմ է այդ համակարգին, որովհետև 34.3 տոկոսը կուտակված գումարները հետ ստանալու երաշխիք չի տեսնում, 32,9 տոկոսը Կառավարությանը չի վստահում, 27,3 տոկոսը աշխատավարձից հինգ տոկոս պահումը բավականին մեծ գումար է համարում, 18,8 տոկոսը չի վստահում ֆոնդերին, 18,4 տոկոսը դեմ է համակարգի պարտադիր լինելուն և այլն:
Սոցիոլագիական հարցման այս տվյալները մարտի 28-ին Սահմանադրական դատարանում ներկայացրեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա հանդես է գալիս որպես Ազգային ժողովի 36 պատգամավորների ներկայացուցիչ, ովքեր ՍԴ-ում վիճարկում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի հոդվածների սահմանադրականությունը:
Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ հարցման այս արդյունքները հաստատել է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ գիտի, որ հասարակության 80%-ը դժգոհ է այս որոշումից:
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ օրենքի հակասահմանադրական լինելու վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել նաև Փաստաբանների պալատը, Մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը:
«Ժողովրդի կամքին հակառակ լինելը ևս մեկ պատճառ է օրենքը Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներին հակասող ճանաչելու համար»,- համոզված է Զեյնալյանը:
Այլ հրապարակումներ
ՍԴ–ում մեկնարկեց պարտադիր կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը
ՍԴ հարցերին պատասխանեց Կենտրոնական բանկի ներկայացուցիչը
«Համակարգը նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կբերի». Արտեմ Ասատրյան
