NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արթուր Բաղդասարյան նշանակվեց
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտու¬ղար նշանակելու մասին:
Սերժ Սարգսյանի մայիսի 4-ի մեկ այլ հրամանագրով, հաստատվել է Ազգային անվտանգության խորհրդի կազմը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը:
Ազգային անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված են.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահ
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
3. Հայաստանի Հանրապետության վարչապետ
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ
6. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
9. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
10. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ
13. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
14. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
15. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
