NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իրավական համակարգի ամրապնդման համար
Սույն թվականի հոկտեմբերի 13-ից 19-ը «Խորհրդատվություն Հայաստանի իրավական համակարգի ամրապնդման համար» ծրագրի շրջանակներումմ, Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերության (GTZ) աջակցությամբ, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի պատվիրակությունը կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա, տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը։
Պատվիրակությունում ընգրկված են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Սլավա Սարգսյանը, նույն պալատի դատավոր Վարուժան Աբելյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ՝ Հովհաննես Ղուկասյանը, Սամվել Օհանյանը, ինչպես նաև դատական ծառայողներ։ Պատվիրակությունը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։
Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի Ֆեդերատիվ Գերագույն դատարանի փոխնախագահի, նույն դատարանի քրեական և քաղաքացիական գործերով դատավորների, ինչպես նաև նշված դատարանի մամուլի քարտուղարի հետ։ Այնուհետև, Ստրասբուրգ քաղաքում Հայաստանի Վճռաբեկ դատարանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի, ինչպես նաև այդ դատարանի մի շարք դատավորների հետ։
