«Հարսնաքարի» գործով դատական նիստ

Հունվարի 24-ին, ժամը 16:00-ին, Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի և մյուս տուժողների գործով դատական նիստը:

Դատական նիստին ամբաստանյալները հանդես կգան իրենց վերջին խոսքով։